o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

11.03.2020 20:45 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Թե ինչպես տապալել հակասահմանադրական հանրաքվեն` զարմանալի պարզությամբ ներկայացրել է իրավապաշտպան ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ իր կազմած այս պարզ գծանկար-սխեմայով: Այսինքն` ընդունելի է ամեն ինչ, բացի «այո» քվեարկելուց: Կարծես թե արդեն ավելորդ է բացատրել, որ «այո» քվեարկողը «այո» է ասելու Արցախը հանձնելուն, Ստամբուլյան կոնվենցիային եւ ամենազազրելի եւ հակահայկական դիկտատուրային: Իսկ թե ինչ զարմանալի մեթոդներով է Նիկոլը փորձում կորզել այդ «այո»-ն, պարզ ամփոփված է Ֆեյսբուքով շրջող անեկդոտով. «Հիտլերն ու Գեբելսը զրուցում են: Հիտլերը, թե բա եթե ես Իսքանդեր ունենայի երկրորդ համաշխարհայինում չէի պարտվի, Գեբելսն էլ թե բա փաշինյանենց ֆեյքերը իմ վախտով լինեին, սաղ կիմանային, որ էդ պատերազմում հաղթել ենք»:

ԶԱՐՄԱՆՔ

Շատերին զվարճացրել է, թե ինչ պատրվակ են գտել նիկոլահպատակ իրավապահները, որպեսզի նախկին պատգամավոր, քաղաքագետ ՄԻՀՐԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ կանչեն հարցաքննությունների որպես վկա: Երբ նա արտահերթ ընտրություններից հետո հանձնում էր ԱԺ իր աշխատասենյակը, հանձնել էր նաեւ մի հնամաշ համակարգիչ: Եվ քանի որ արդեն 2019-ի ընթացքում այդ մետաղաջարդոնը կորել էր, հիմա մարդուն քարշ են տալիս հարցաքննությունների: Սակայն ինքը ոչ թե իր հարցաքննությունների, այլ Նիկոլի կողմից մի զարմանալի եւ գարշելի գործողության դարդին` որ Արթուր Դանիելյանի վրա ներազդելու համար միտումնավոր վնաս են հասցնում վերջինիս ընտանիքին. «Ադեկվադներին չեզոքացնելու, լռեցնելու համար շուրջ 2 տարի պողոսների վարչապետը տակնուվրա է արել ամեն ինչ, եւ Արթուր Դանիելյանի վրա ոչ մի կոմպրոմատ չի գտել: Նույնիսկ իմ վրա ինչ-որ նախնադարյան կորած համակարգիչ «գտավ»: Արթուրի վրա դա էլ չի գտել, եւ 10 տարի առաջվա ինչ-որ ֆինանսական վեճի «գործով» առողջական խնդիրներ ունեցող հոր անձնագիրը վերցնելով ու արտասահմանում բուժումը շարունակելու հնարավորությունից զրկելով` պողոսների վարչապետը փորձում է լռեցնել ու քաղաքական պասիվության մղել Ռոբերտ Դանիելյանի որդուն` Արթուրին»:

ԶԱՐՄԱՆՔ

Ինչպես հայտնի է, ՀՀ արտաքին հիմնական մարտահրավերները երեքն են` ռուս-թուրքական հարաբերությունների սրման հետեւանքով Արցախում հնարավոր թեժացում, կորոնավիրուսի տարածումը, որը արտակարգ վիճակի է բերել Եվրոպայում եւ նավթի միջազգային գների կտրուկ անկումը, որոնց հետեւանքով հաստատ նվազելու են Ռուսաստանում գտնվող մեր խոպանչիների եկամուտները, ինչն անխուսափելիորեն կազդի ՀՀ տնտեսության վրա: Սակայն Նիկոլը զարմանալիորեն դրանցով մտահոգվելու փոխարեն հանրաքվե է խաղացնում` մուրացկանի պնդերեսությամբ խնդրելով, կամ խուլիգանի լպիրշությամբ սպառնալիքով կորզղելով «այո»-ներ: Դրա առնչությամբ սակայն չենք կարող չհամաձայնվել քաղաքագետ ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻ հետ, որ հիմնական վտանգը, զարմանալիորեն, ուրիշ տեղ է. «Բոլոր մարտահրավերներից ամենասարսափելին բոլոր ժամանակներում ու բոլոր պետություններում ոչ կոմպետենտ իշխանությունն է: Ոչ կոմպետենտ իշխանությունը թշնամու արկերից ու փամփուշտներից էլ մահաբեր է, նավթից էլ «ծանր» կարող է նստել ժողովրդի վրա եւ կորոնավիրուսից էլ վտանգավոր է»:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА