o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչ գործարք է առաջարկել Քննչական կոմիտեն ապօրինի որդեգրման գործով մեղադրյալին. «Ժողովուրդ»

03.03.2020 10:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ինչ գործարք է առաջարկել Քննչական կոմիտեն ապօրինի որդեգրման գործով մեղադրյալին. «Ժողովուրդ»

Ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ, Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին մոտ մեկ ամիս առաջ քննիչները հորդորել են գործի համար կարեւոր բան պատմել՝ դրա դիմաց խոստանալով նրան ազատ արձակել:

ՀՀ Քաղավիացիայի կոմիտեն հայտարարություն է տարածել

Այս տեղեկությունը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց Լիանա Կարապետյանի որդին՝ Դավիթ Սահակյանը: Ինչպես հայտնի է, 2019 թվականի նոյեմբերի 22-ին ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ բացահայտել է օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման բազմաթիվ դեպքեր: Եվ ապօրինի որդեգրման գործով մեղադրանք է առաջադրված մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանին, Երեւանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին եւ Արշակ Ջերջերյանին, իսկ փետրվարի 28-ին էլ մեղադրյալ Լիանա Կարապետյանը 6 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց: Եվ, ահա, Կարապետյանի որդին «Ժողովուրդ» օրաթերթին հետաքրքիր մանրամասներ է փոխանցել.

«Հարցաքննության ժամանակ քննիչներից մեկը մորս ասել է. «Տիկի՛ն Կարապետյան, մենք հեռախոսային ձայնագրություններ ունենք, որտեղ Դուք ուրախանում եք երեխայի որդեգրման որոշման լուրն առնելիս»: Պատկերացնու՞մ եք, այս մարդիկ նույնիսկ չգիտեն, որ երեխայի որդեգրումը բխում է երեխայի լավագույն շահից: Մայրս զարմացած ասել է` այո՛, իհարկե ուրախանում եմ»: 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА