o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Իրանի առողջապահության փոխնախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

25.02.2020 16:51 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Իրանի առողջապահության փոխնախարարի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

Իրանի առողջապահության փոխնախարար Իրաջ Հարիրչին վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Իրանի առողջապահության նախարարի խորհրդական Ալի Ռեզա Վահաբզադեին:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը կերակրի աղը հայտարարել է որպես կորոնավիրուսը կանխարգելող միջոց

«Առողջապահության փոխնախարար դոկտոր Հարիրչիի դեպքում կորոնավիրուսի թեստը դրական պատասխան է տվել»,-հայտարարել է Վահաբզադեն:

Երեկ Հարիրչիի և Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիի մասնակցությամբ մամուլի ասուլիս է տեղի ունեցել, որի ընթացքում փոխնախարարը մի քանի անգամ փռշտացել է:

Նշենք, որ Covid-19 տեսակի կորոնավիրուսի հարուցիչով պայմանավորված հիվանդությունը շարունակվում է արագորեն տարածվել մի շարք երկրներում: ԱՀԿ ղեկավարի խոսքով` առավել անհանգստացնող են վերջին օրերին Հարավային Կորեայում, Իտալիայում, Իրանում գրանցված դեպքերը: Այնուամենայնիվ ամենաշատ դեպքերը գրանցվել են համաճարակի օջախ դարձած Չինաստանում, որտեղ գրանցվել է վարակի 77 000 դեպք, որից` 2600-ը մահվան ելքով:

Չինաստանի սահմաններից դուրս 30 երկրում հաստատվել է վարակման 1200 դեպք, որից 20-ը` մահվան ելքով: Covid-19 կորոնավիրուսից մահացության տոկոսը տատանվում է 1-2-ի միջև` չնայած ԱՀԿ-ն զգուշացնում է, որ այս տվյալների մասին ամենայն վստահությամբ չի կարելի խոսել:

Երկուշաբթի օրը վարակման առաջին դեպքեր են գրանցվել նաև Աֆղանստանում, Քուվեյթում, Օմանում և Բահրեյնում, որտեղ վարակակիրները ժամանել են Իրանից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА