o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եթե Նիկոլի 7,6 տոկոսը «տնտեսական հեղափոխություն» է, ուրեմն 14 տոկոս ՀՆԱ-ի աճով Քոչարյանը սուպերհեղափոխական էր

22.02.2020 10:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Եթե Նիկոլի 7,6 տոկոսը «տնտեսական հեղափոխություն» է, ուրեմն 14 տոկոս ՀՆԱ-ի աճով Քոչարյանը սուպերհեղափոխական էր

Կառավարության վերջին նիստում քարոզչական զեղումների գագաթնակետը, ինչ խոսք, պետք է երկրի ներկայիս զարգացման մասին Փաշինյանի գնահատականները համարել: Նախ հիշեցնենք. վերջին ժամանակներս վարչապետը մի գլուխ անցած տարվա ՀՆԱ-ի աճից է խոսում: Մեկ, որ կունենանք 8 տոկոս աճ, ապա՝ 8.2, 7.8 եւ այլն: Եվ ահա վիճակագիրները պաշտոնապես ներկայացրին եւ Փաշինյանն էլ Ֆեյսբուքում գրեց՝ 2019 թվականին ունեցել ենք 7.6 տոկոս տնտեսական աճ: Թեեւ սա նրա հրապարակային բոլոր ցուցումներից պակաս ցուցանիշ էր, բայց դա էլ չխանգարեց՝ կառավարության նիստում ռեկորդակիրի դիրքերից ներկայանալ. «Ուրեմն կարող ենք արձանագրել, որ եթե 2019 թվականին աճը եղել է 7.6 տոկոս, նշանակում է, որ 2008 թվականից ի վեր ամենաբարձր աճն ենք ապահովել, եւ համոզված եմ, որ համատեղ արդյունքով ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք 2020 թվականի համար»:

Ալեն Սիմոնյանի ընկերոջ վարկային կազմակերպությունում տոկոսներն ավելանում են

Թե ինչպես են վիճակագիրները (ոչ թե երկիրը) հասել այդ բաղձալի 7.6 տոկոսին, իհարկե, կարելի է բազում հիմնավորումներ բերել: Բայց այդ մասին շատ է խոսվել, թողնենք մի կողմ՝ «հալած յուղի» տեղ ընդունելով, որ իրոք անցած տարի ունեցել ենք 7.6 տոկոս ՀՆԱ-ի աճ: Բայց ինչո՞ւ հենց 7.6 տոկոս: Բանն այն է, որ 2017թ.-ին, այսինքն՝ «նախահեղափոխական» վերջին տարում ՀՆԱ-ի աճը կազմել էր 7.5 տոկոս: Այսինքն, եթե «հետհեղափոխական» երկրորդ տարում էլ այդ 7.5 տոկոսը գոնե չնչին չափով չգերազանցվեր, Փաշինյանը պետք է շատ տհաճ հարցերի պատասխանները փորձեր գտնել, եւ այն դեպքում, երբ այդ պատասխանները պարզապես չկան: Եվ դա՝ հանրաքվեի շեմին, երբ պետք է հերթական «պոպուլիզմի տոպրակը» բացել։ Ուստիեւ, ունեցանք 7.6 տոկոս:

Սակայն նաեւ ֆիքսենք. անգամ այդ «բազմակի փչված» 7,6 տոկոսը ոչ մի ռեկորդ էլ չէ. 2017թ. չորրորդ եռամսյակին ունեցել ենք 11 եւ 2018թ. առաջին եռամսյակին՝ 9.9 տոկոսանոց աճ, շարունակական բարձր դինամիկա, այսինքն, կարող էր 2018թ. տարվա արդյունքում ավելի լավ ցուցանիշ լիներ, եթե չլիներ Նիկոլը: Ու չմոռանանք նաեւ, որ ժամանակին՝ դեռ Քոչարյանի օրոք, ում Նիկոլը փորձում է դատել, անգամ 13-14 տոկոսանոց ՀՆԱ-ի աճ ենք ունեցել, այսինքն՝ մոտ կրկնակի բարձր, այնպես որ, փաշինյանական ռեկորդները, մեկ է, լուրջ ցուցանիշներ չեն:

ՀԱՆՈՒՆ ԱՅԴ 0.1 ՏՈԿՈՍԻ° ԷՐ ԱՅՍ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»

Բայց դրանք էլ մի կողմ: Ունենք 7.6 թիվը եւ դրանով էլ առաջնորդվենք: Միայն մեկ պարզագույն հարց՝ իսկ այդ 7.6-ի ո՞ր մասն էր կապված ավտոմեքենաների ներմուծման միանգամայն արհեստական, սակայն ռեկորդային տեմպերի հետ: 

Սա էլ մի կողմ թողնենք: Այսպիսով, ինչո՞վ կարող է գլուխ գովել Փաշինյանը, իր կառավարման երկրորդ տարում ունեցավ մի այնպիսի տնտեսական թիվ 1 ցուցանիշ, որը ոչնչով չի գերազացում «նախահեղափոխական» տնտեսությանը, էլ չասած, որ որակի առումով զիջում է: Հետեւաբար, հանուն այդ 0.1 տոկոսի՞ էր այս «հեղափոխությունը»...

Այսպիսով, թեեւ Փաշինյանը փորձում է 2019թ.-ի ՀՆԱ-ի աճին ռեկորդայինի տեսք տալ, սակայն նախորդ տարիների ցուցանիշներն այլ բան են հուշում: Այն է, լեւոնական ժամանակների ՀՆԱ-ի մշտական դարձած անկումներից հետո, 1990-ականների վերջերից սկսվեց վերականգնման փուլ, որին 2000-ականների սկզբներից հաջորդեց ծանրակշիռ աճի դինամիկա: Ամենաբարձր ցուցանիշը Հայաստանի հետխորհրդային պատմության մեջ ֆիքսվել է 2003թ.-ին՝ 14 տոկոս, թեեւ հետագա մի քանի տարիներին մոտավորապես նույն կարգի դինամիկա կար: Իսկ ահա 2008թ.-ին, երբ նորից մեյդանում հայտնվեց ԼՏՊ-ն, նկատվեց աճի դինամիկայի որոշակի անկում, որն էապես խորացրեց 2008-09թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամը:

Իսկ 2019թ.-ի 7.6 տոկոսը միգուցե վերջին տարիների վիճակագրական ամենաբարձր ցուցանիշն է (թեեւ 2012թ. 7.2 եւ 2017թ. 7.5 տոկոսը նույն կարգի են): Սակայն հարցին մոտենանք այս կողմից: Հիշեցնենք, 2008թ.-ին, երբ Տեր-Պետրոսյանը Փաշինյանի հետ միասին բողոքում էին գործող իշխանություններից, հիմնական դժգոհությունը կառուցում էին երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Իսկ դա, փաստացի, պնդում էր, թե տնտեսական թիվ 1 ցուցանիշի՝ ՀՆԱ-ի աճը բավարար չէ: Այսինքն, եթե բավարար չէին համարում այն ժամանակների 13-14 տոկոսանոց շարունակական աճը, հիմա ինչպե՞ս է Փաշինյանը հեղափոխական համարում իր 7.6 տոկոսը: Իսկ եթե 7.6 տոկոսը կարելի է «հեղափոխական» համարել, ապա ինչու «հեղափոխական» չէ նաեւ 2017թ.-ի 7.5 եւ «սուպերհեղափոխական»՝ 2002-2007թթ.-ի 13-14 տոկոսանոց աճերը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА