o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո°ՆՑ ԵՆՔ ԲԱԺԱԿ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԻ ՀԵՐՈՍԻ ՀԱՄԱՐ, ԵՐԲ ՆՈՒՅՆ ՊԱՀԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆՔ ԵՐԿՈՒ ԱՅԼ ՀԵՐՈՍՆԵՐԻ

21.02.2020 21:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ո°ՆՑ ԵՆՔ ԲԱԺԱԿ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՄԻ ՀԵՐՈՍԻ ՀԱՄԱՐ, ԵՐԲ ՆՈՒՅՆ ՊԱՀԻՆ ԴԱՏՈՒՄ ԵՆՔ ԵՐԿՈՒ ԱՅԼ ՀԵՐՈՍՆԵՐԻ

Փետրվարի 25-ը Հայաստանի պատմության մեջ մտնելու է որպես նախադեպը չունեցող օր` նույն օրը տարբեր դատարաններում են լինելու նորանկախ Հայաստանի 4 նախագահներից երկուսը, երկուսն էլ` շինծու գործերով: Երկու նախագահ, որոնք կերտել են մեր հաղթանակի ուղին, երկու նախագահ, որոնք տարիներ շարունակ ծնկի են բերել Ադրբեջանի նախագահներին: Երկու նախագահ, որոնք չեն զբաղվել ինքնագովքով եւ չեն վախեցել ընդունել ոչ պոպուլյար որոշումներ:

Տավուշում գրանցվել է կորոնավիրուսի երկու դեպք. մարզպետ

Փետրվարի 25-ը մեր Հանրապետության խայտառակության օրն է, հերոսությունը ստորացնելու օր է, դասալիքների ցնծության օրն է, բայց ամենակարեւորը` մեր բոլորիս, որպես Հայ Ազգի, սթափվելու օրն է: Սթափվելու եւ հասկանալու, որ մենք մեր ձեռքով փորում ենք մեր իսկ փոսը: «Ժողովուրդն է ուզում» կարգախոսով մենք վերածվել ենք շակալների ոհմակի, որը չունի որեւէ սրբություն: Շակալի պես հասնում ենք այն մարդկանց վրա, որոնց շնորհիվ էլ այսօր կանք, որոնց շնորհիվ էլ տարբեր տեղերում պարծենում ենք մեր դարերի մեջ առաջին հաղթանակով: «Ժողովուրդ» անվան տակ մենք ազատազրկում ենք մեզ ազատություն պարգեւողներին: Լավ ի՞նչ ասես, ի՞նչ անես, որ մարդիկ սթափվեն, մի պահ մի կողմ դնեն իրենց մեջ թմրանյութի պես ներարկած ատելությունը եւ կողքից նայեն այս ամենին: Նախագահներն անսխալակա՞ն են, իհարկե ոչ, քանզի առաջին հերթին մարդ են, ինչպես մեզանից յուրաքանչյուրը: Բայց ինձ համար մարդը գնահատվում է իր անցած ուղիով եւ նվաճումներով: Դե մի պահ մի կողմ դրեք ամեն բան եւ մտածեք` ինչ ուղի են անցել այս երկու առաջնորդները: Ո՞ւր են իրենք եղել ամենադժվարին պահերին: Քանի՞ անգամ եք տեսել իրենց փախչելուց: Քանի՞ անգամ եք հպարտացել իրենց ելույթներով, երբ իրենք ծնկի էին բերում Ադրբեջանի նախագահներին: Դե, հիշե՛ք, մի՛ վախեցեք: Հիշե՛ք ցուրտ ու մութ 90-ականները եւ համեմատեք այսօրվա իրականության հետ: Ի վերջո հասկացե՛ք, որ այս երկու անձինք պատմություն են կերտել բոլորիս համար: Իրենք, միեւնույնն է, մտնելու են պատմության մեջ որպես հերոս նախագահներ: Իսկ որպես ի՞նչ ենք մենք մտնելու այդ նույն պատմության մեջ... Հերոսներին դատողնե՞ր, հերոսներին դավաճանածնե՞ր, պատմությանը ուրացողնե՞ր...

Անձնական տվյալների հավելվածը խայտառակություն է Հայաստանի համար, և մենք հոտի կնմանվենք, եթե լռենք

Հասկացեք ի վերջո, որ այս երկու մարդկանց վարկաբեկելով` մենք իրականում վարկաբեկում ենք հաղթանակների ժամանակաշրջանը, եւ ինչը ամենացավալին է, մենք ոչնչացնում ենք մեր ուժեղ, խելացի եւ կենսունակ ազգ լինելու համբավը ամենուրեք: Մի՞թե սա ենք ուզում: Այս ամսա 25-ին նաեւ Զորավար Անդրանիկի ծննդյան օրն է: Տեսնես նշելո՞ւ ենք: Ո՞նց ենք բաժակ բարձրացնելու մի հերոսի համար, երբ նույն պահին դատում ենք երկու այլ հերոսների: Հայ ազգը, ցավոք սրտի, իր համար գրեթե բոլոր բախտորոշ ժամանակաշրջաններում սխալ որոշումներ է ընդունել` ծովից ծով Հայաստանից դառնալով քարտեզի վրա դժվար գտնվող մի փոքր երկիր: Այսօր կրկին հայ ազգը գտնվում է իր համար բախտորոշ ժամանակահատվածում, քանզի ինչպես եւ նախկինում այդպես էլ այսօր դրսի ուժերը փորձում են մեզ ջլատեն ներսից` հային հայի ձեռքով ոչնչացնել: Ադրբեջանա-թուրքական սցենարը շատ մոտ է հաջողության: Մի պահ կանգ առեք, նայեք ձեր շուրջը եւ հասկացեք, թե ինչքան մեծ է հայը հայի հանդեպ ատելությունը: Իրար ատելով ո՞ւր եք ուզում հասնել, ո՞ւր: Դե հիմա դուք մտածեք, Զորավար Անդրանիկի ծնունդը նշե՞նք, թե՞ Հայ ազգի խայտառակության օրը...

Երկու մահ ունեցանք․ Արսեն Թորոսյան

ԱՐԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА