o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանը սկսեց արցախյան խաղաքարտերը բացել

21.02.2020 18:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Փաշինյանը սկսեց արցախյան խաղաքարտերը բացել

Հ1-ին տված վերջին հարցազրույցով վարչապետ Փաշինյանը, հասկանալի է, առաջին հերթին փորձում էր մեղմել այն տհաճ հետեւանքը, որը հաջորդել էր Մյունխենում Ալիեւի հետ խայտառակ բանավեճին։ Եվ ոչ միայն բանավեճային սեղանի շուրջ ձախողմամանը։ Բանն այն է, որ նիայն այդ բանավեճին մասնակցելով, Փաշինյանն արդեն իսկ հսկայական լավություն արեց Ալիեւին։ Այսինքն, մինչ այդ ադրբեջանական հանրության հիմնական ուշադրությունը հերթական խայտառակ ընտրություններին էին։ Եվ ահա՝ բանավեճի հաշվին Ալիեւը հնարավորություն ստացավ հերոսական կերպարով ինքն իրեն հրամցնել սեփական ժողովրդին, ինչին մեծապես նպաստեց հենց Փաշինյանը։

Իրավիճակը փաստացիորեն տանում են արագացված ռեժիմով՝ ապազգային գործընթացների. Գ. Գեւորգյան

Բանավեճ կոչվածի այդ տխուր ֆոնը, այդ թվում՝ Ալիեւի առաջ քաշած փուլային կարգավորման սցենարը Փաշինյանը փորձեց նախ շտկել ինչ-որ աբսուրդային «Մյունխենյան սկզբունքների» գաղափար շրջանառության մեջ քաշելով։ Սակայն դա միանգամայն այլ խնդիրներ առաջ բերեց։ Մի կողմից, այդ անվան տակ Փաշինյանի առաջ քաշած վեց կետերից եւ որեւէ մեկը նոր բան չէր։ Հաջորդը, եթե Մամեդյարով-Մնացականյան վերջին 11 ժամանոց սուպերքննարկումից հետո ինչ-որ նոր տեսությունից ես խոսում, ապա դա առնվազն տարակուսանք է առաջացնում ոչ միայն հայաստանյան հանրության, այլ, որ ավելի վտանգավոր է, համանախագահ երկրների մոտ։ Այն է, եթե «Մյունխենյան սկզբունքներ», ուրեմն էլ ի՞նչ է ՀՀ ԱԳ նախարարը գալիս ու ժամերով քննարկում։

Կարճ ասած, պետք էր այս ամենը ինչ-որ կերպ հրամցնել, այդ թվում՝ հայաստանյան գոնե «պողոսաց դասին» համոզել, թե՝ «Փայլուն բանավեճ էր, տեսա՞ք ինչպես ջախջախեցի Ալիեւին»։ Սակայն, ինչպես Փաշինյանի մոտ հաճախ է նկատվում, այս անգամ էլ «ունքը շտկելու փոխարեն էլի աչքը հանեց»։ Այսպես, նախ Փաշինյանը փորձում էր համոզել, թե իրականացնում է իր ամենաառանցքային խոստումներից մեկը, որ արցախյան բանակցությունները չպետք է գաղտնի լինեն։ Զավեշտ է, սակայն դրա հիմնավորում էր համարում հենց նույն մյունխենյան շոուն։ Միայն թե, եթե իրոք գաղտնի բան չկա, ապա ավելի լավ կաներ՝ նախ բացատրեր, թե նույն Մյունխենում, երբ Ալիեւի հետ քննարկում անցկացրեց փակ դռենրի հետեւում, կոնկրետ ի՞նչ էին խոսում։ Ու բացի այդ, այդ ի՞նչ է օրերով քննարկում Մնացականյանը Մամեդյարովի հետ։  

Ապա անցավ իր «Մյունխենյան սկզբունքները» մեկնաբանելուն, եւ այստեղ է, որ թույլ տվեց ամենակոպիտ սխալը։ Այսպես, երեւի նաեւ համանախագահներին մեսիջ հղելու համար, թե՝ բան չկա, ուշադրություն մի դարձրեք ասածներիս, Փաշինյանը նման ցնցող բացատրություն տվեց իր այս սկզբունքներ կոչվածի դրվագներից մեկին` «Չկան տարածքներ, կա անվտանգություն»։  Որ սա մեզ համար ամենավտանգավոր մոտեցումներից է, դժվար չէ տեսնել։ Հիմնավորենք։

Ըստ Փաշինյանի․ «Այդ ստատուս-քվոն երբ որ ձեւավորվել է, Արցախի ինքնապաշտպանության ուժերն այդ տարածքները երբ որ առել են իրենց վերահսկողության տակ, իրենք հաճույքի համար չեն դա արել։ Իրենք դա չեն արել, որ ասեն՝ չենք ուզում այսքան տարածք ունենանք, այլ ուզում ենք այսքան տարածք ունենանք (ավելի շատ- Հեղ․)։ Նրանք դա արել են, որովհետեւ այլ տարբերակ չի եղել, դա արվել է, որպեսզի Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղից հնարավորինս հեռացվեն այնքան, որ այդ իրավիճակին համապատասխան՝ դառնան անհասանելի։ Հետեւաբար, տարածք հասկացությունն այս համատեքստում քննարկելի չէ, քննարկելի է անվտանգություն հասկացությունը։ Եվ հետեւաբար, եթե կա առաջարկ՝ անվտանգության ապահովման նույնքան արդյունավետ մի գործիքի, այդ առաջարկը թող ձեւակերպվի Ադրբեջանի կողմից, միջազգային հանրության կողմից, եւ հայ ժողովուրդը կքննարկի՝ դա իր համար ընդունելի՞ է, թե՝ ընդունելի չէ․․․»։

Լո՞ւրջ, պարո՛ն Փաշինյան, իրո՞ք չկա «տարածքներ հասկացությունը»։ Իսկ ի՞նչ է ասում Արցախի Հանրապետության Սահմանադրությունն այդ մասին՝ իր տարածքներով եւ սահմաններովհանդերձ։ Ընդ որում, անգամ այս սահմանների պարագայում Լեռնային Ղարաբաղի մի մասը դեռ մնում ազերիների տիրապետության տակ։ Իսկ եթե Փաշինյանը Լեռնային Ղարաբաղ ասելով նկատի ունի երբեմնի ԼՂԻՄ-ը, ապա հերթական անգամ է ցույց տալիս, որ պատմությանն իրոք շատ վատ է տիրապետում։ Վերջապես, տեսնես այդ որտեղի՞ց գիտի Փաշինյանը, թե ժամանակին ինչի համար է Արցախի պատմական տարածքները հնարավորինս ազատագրվել։ Ի վերջո նա այն ժամանակ Արցախում չէր։ Արցախն ազատագրողների մեջ ղեկավար դիրքեր էր զբաղեցնում Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը։ Այսինքն, հենց նրանք ամենալավը գիտեին, թե ինչու են տարածքներն ազատագրել։ Տեսնես Փաշինյանը նրանց հարցրե՞լ է, որ հիմա այսպես խոսում է։

Սակայն այս ամենը հարցի մի կողմն է։ Ամենաէականն այն է, որ նա, այդպիսով, գործնականում տեսնում է տարբերակ, որը հնարավորություն տալիս է՝ հողեր հանձնել։ Այսինքն, եթե առաջարկվի տարբերակ, որը արցախյան բնակչության անվտանգությունը լիարժեքորեն, ամենատեսանելի եւ շոշափելի ձեւով կերաշխավորի, ապա թեկուզեւ իր այս հայտարարությունից ելնելով, Փաշինյանը պարատվոր կլինի համաձայնություն տալ․ հակառակ դեպքում ինչպե՞ս է իր ասածը հիմնավորելու, բայց արդեն՝ աշխարհի առաջ։

Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթուրում պատասխանում է քաղաքացիների հարցերին

Ու հիմա նման փաստ։ Փաշինյանի «եթե կա առաջարկ»-ը, մեղմ ասած, տարօրինակ միտք է։ Այսինքն, ո՞վ չգիտի, որ նման առաջարկ վաղուցվանից կա։ ՄԽ-ի պաշտոնապես ներկայացրած հայտնի վեցկետանոց ծրագիրը սահմանում է՝ Արցախի անվտանգության երաշխավորման նպատակով տեղակայել խաղաղարար ուժեր։ Այդ կերպ միանգամից երեք համաշխարհային գերուժեր՝ ՌԴ-ն, ԱՄՆ-ն եւ Եվրոպայի անունից՝ Ֆրանսիան երաշխավորում են, որ Արցախի բնակչության անվտանգությունը հենց իրենք են երաշխավորում, ընդ որումմ՝ ռազմական ուժի միջոցով։ Ավելին ասենք, գործնականում ողջ աշխարհը, այդ թվում՝ ամենաազդեցիկ միջազգային կառույցները քանիցս վստահություն են հայտնել ՄԽ-ին՝ իրենք էլ դառնալով երաշխավորն այն բոլոր առաջարկների, որը կներկայացնեն համանախագահ երկրները։

Այսպիսով, առաջարկը կա, համաշխարհային մասշտաբով անվտանգության երաշխիքը կա։ Ու հիմա ինչի՞ց է խոսում Փաշինյանը, որ ժողովրդով կքննարկե՞նք։ Չէ, պետք չէ փորձել՝ հերթական անգամ պատասխանատվությունը ժողովրդի վրա գցել։ Բայց որ խաղաթղթերը բացելու ժամանակը գալիս է, դա հաստատ։

Քերոբ Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА