o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանի համար Սիրիայից պարտված դուրս գալն ինքնասպանություն է.Թուրքագետ

21.02.2020 16:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանի համար Սիրիայից պարտված դուրս գալն ինքնասպանություն է.Թուրքագետ

Ինչպես բոլորն են նկատում, ակնհայտ լարվածություն է տիրում ռուս-թուրքական հարաբերություններում: Ի՞նչ հետևանքներ կարող են ունենալ ռուս-թուրքական հարաբերությունները, կարո՞ղ է այդ ամենն ազդել տարածաշրջանի վրա, թե՞ ոչ, այս ամենի մասին Iravunk.com-ը զրուցեց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ:
- Ռուս-թուրքական հարաբերություններում կա ռեալ լարվածություն,որը մենք շատ լավ տեսնում ենք,իսկ այն ինչ կատարվում է կապված է Սիրիայի հետ: Ռուս-թուրքական առաջին լարվածությունը տեղի ունեցավ 2015 թվականին, Սու 24 ինքնաթիռի հետ կապված, իսկ հիմա էլ գրեթե նույն իրավիճակն է:
Այդ ամենը մի օր առաջ էր գալու, քանի որ Սիրիայի հետ կապված Ռուսաստանն ու Թուրքիան ունեն ամբողջովին հակադիր հայացքներ և հակադիր շահեր: Այնուամենայնիվ Ռուսաստանը երկար ժամանակ կարողացավ գնալ իր ուզած ճանապարհով, բայց եկավ մի կետ,որ այդ ամեն պայթեց, և հիմա ունենք այն,ինչ տեսնում ենք, իսկ թե ինչքան կշարունակվի այս լարվածությունը, դժվար է ասել, զարգացումները ցույց են տալիս, որ գրեթե տասը օր ռուս-թուրքական դիվանագիտական կողմերին չի հաջողվում համաձայնության գալ: Սիրիական կառավարական ուժեր են առաջանում, իսկ Թուրքիան չի ցանկանում դուրս գալ իր կողմից հովանավորվող տարբեր ահաբեկչական զորամիավորումներից,որոնք հարձահումներ են գործում կառավարական ուժերի դեմ: Թուրքիան չի ցանկանում պարտված հեռանալ, և Ռուսաստանի հետ կապված լարվածության գլխավոր պատճառը սա է: Պետք է նաև նշել, որ Թուրքիայի նախագահն ունի ներքաղաքական լուրջ խնդիրներ, վարկանիշի անկում,բոլոր այն ուժերը, որ համագործակցում էին Թուրքիայի նախագահի հետ, արդեն առանձին կուսակցություններ են ստեղծել: Էրդողանի համար Սիրիայից պարտված դուրս գալն ինքնասպանություն է, ուստի նա ցանկանում է ամեն գնով հաղթանակ կորզել, ամեն դեպքում Էրդողանը վերջնական չի ցանկանա ամբողջապես պատերազմի մեջ մտնել, քանի որ այդ ամենն իրեն ուղղակի գահընկեց կանի:

Վաղը հասանելի կլինի ևս 375 միլիոն դրամ, որը նախատեսված է հղի կանանց համար. Սոցիալական հարցերի նախարար

-Տարիներ առաջ Քուրքիայում սպանվեց Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը,ի՞նչ եք կարծում,այդ ամենն ինչի՞ արդյունք էր
-Ռուս դեսպանի սպանությունը,կարծես 90%-ով բացահայտված է,և որքանով,որ մենք տեսնում ենք տեղի ունեցող զարգացումները դրանք գյուլենական թևի նախաձեռնություններն էին:Իհարկե անմիջապես Գյուլենի ձեռքի գործը չէ,սակայն ոստիկանը,ով սպանել էր դեսպանին Գյուլենական էր:

 

Հայկ Գևորգյան 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА