o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Արցախում ինչ էլ պատահի, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը թույլ չեն տա, որ Արցախի գլխից մազ պակասի». Ռազմիկ Դավոյան (տեսանյութ)

21.02.2020 15:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Արցախում ինչ էլ պատահի, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը թույլ չեն տա, որ Արցախի գլխից մազ պակասի». Ռազմիկ Դավոյան (տեսանյութ)

Բանաստեղծ, հասարակական գործիչ ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆԸ, անդրադառնալով վերջին շրջանում Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, շեշտեց. «Գիտեմ, որ մի տեղից մատը կոխած Արցախի օրգանիզմի մեջ փորփորում են, բզբզում են, որպեսզի նույն տրամադրությունները, նույն վիճակը ստեղծեն, ինչը որ արդեն երկար ժամանակ տեղի է ունենում Հայաստանում: Բայց ես արցախցիներին լավ եմ ճանաչում: Նրանք, ովքեր Արցախի օրգանիզմի պինդ ջլերն են` չեն թուլանա: Իսկ մյուս օրգանները կարող են թուլանալ, մի տեղ հիվանդանալ` ուրիշի խոստումներով, բայց Արցախում ինչ էլ որ պատահի, ո՛չ Սերժ Սարգսյանը, ո՛չ Ռոբերտ Քոչարյանը թույլ չեն տա, որ Արցախի գլխից մազ պակասի, ուզում է դատված լինեն, կալանքի տակ լինեն, թե երկրից դուրս լինեն»,- հստակորեն շեշտեց Ռազմիկ Դավոյանն ու հավելեց. «Մենք ունենք Արցախի անկախ հանարապետություն եւ Հայաստանի անկախ հանարապետություն, այստեղ ամեն ինչ ասված է»:

Երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ․ «Հայկական ժամանակ»

Բանաստեղծի դիտարկմամբ` երկրում տիրող ատելության մթնոլորտը կախված է իշխանություններից. «Եթե իշխանությունն ուզում է, որ լավ հասարակություն ունենա` անպայման լավ հասարակություն ունենալու ձեւն ու միջոցները կգտնի: Եթե իշխանությունն ուզում է, որ չարություն սերմանվի հասարակության մեջ` չարությունը որդեգրող հսկայական զանգվածներ կան, որոնք անմիջապես դուրս են գալիս ու զինվորագրվում են իշխանության այդ կոչի տակ: Ժողովուրդը շրջապատը վերլուծություն անելու գործիք չունի, որ հետեւի, թե իշխանության եկած այս կամ այն գործիչը ինչքան բավարար փորձ ունի, ինչքան ճանապարհ է անցել, ինչ աշխատանքային ճանապարհ ունի, փոխարենը` այսօրվա իշխանության եկածները ունեն բազա, որը ստեղծել են Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը եւ այդ բազայի վրա ֆռֆռում են` իրենց հաճույքին տված` ինչ ուզում անում են: Իսկ մեր ժողովուրդը վերջապես պետք է հասկանա, թե ինչն է իրեն տանում դեպի կործանում»:

​​​​​​​«Այո, կուսակցությունը պիտի վերանայի իր կազմը` հեռացնելով Ձեր նման պատեհապաշտներին». Գ. Պետրոսյանը՝ ՀՀԿ-ն լքած եռյակին

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Ռազմիկ Դավոյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА