o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանն «ամենառազմականացված» երկիրն է Եվրոպայում, 3-րդը՝ աշխարհում․ BICC

20.02.2020 16:33 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Հայաստանն «ամենառազմականացված» երկիրն է Եվրոպայում, 3-րդը՝ աշխարհում․ BICC

Աշխարհի «ամենառազմականացված» երկրների շարքում Հայաստանը պահպանել է իր բարձր դիրքն ու այժմ երրորդն է աշխարհում․ այս ցուցանիշով մեր երկիրը զիջում է միայն Իսրայելին ու Սինգապուրին։ Իսկ եվրոպական երկրների մեջ Հայաստանն ամենաբարձր դիրքն ունի։ Այս եզրակացությանն է եկել գերմանական BICC հետազոտական կազմակերպությունը։

Վարակվածների թիվն աշխարհում․ ԱՄՆ-ում իրավիճակն անվերահսկելի է

Արդյունքում՝ Հայաստանն ունի 860 միավոր։ Իսկ Ադրբեջանը 799,1 միավորով 10-րդ տեղում է։ Այս ցանկում հարևան պետությունը չէր հայտնվել 2 տարի շարունակ։ Այն միակ պետությունն է, որ այս տարի է մտել առաջատար տասնյակ։ Իսկ «առաջատարների» աղյուսակն ունի հետևյալ տեսքը։

Պետությունը Ցուցիչը Տեղը
Իսրայել 891,7 1
Սինգապուր 860,5 2
Հայաստան 853,6 3
Կիպրոս 828,2 4
Հարավային Կորեա 821,3 5
Ռուսաստան 818,5 6
Հունաստան 818,3 7
Հորդանան 807,4 8
Բելառուս 799,1 9
Ադրբեջան 799,1 10

Կազմակերպությունն ամեն տարի երկրների ռազմականացվածությունը չափում է մի քանի չափորոշիչներով։ Սակայն խնդիրն այն է, որ այդ չափանիշները համեմատական են երկրի բնակչության, ֆինանսների և այլ թվերի հետ, ինչի հետևանքով, օրինակ` հարևան Ադրբեջանը ավելի քիչ ռազմականացված է համարվում, քան Հայաստանը։

Հետազոտությունն արվում է վեց չափանիշների հիման վրա.

  1. Երկրի ռազմական ծախսերի տոկոսը՝ նույն երկրի ՀՆԱ-ի մեջ
  2. Երկրի ռազմական ծախսերի հարաբերությունը երկրի առողջապահական ծախսերին
  3. Երկրի զինված ուժերի ու այլ զորքերի (ռազմականացված ստորաբաժանումների) անձնակազմի քանակի հարաբերությունը երկրի ընդհանուր բնակչության քանակին
  4. Երկրի զինված ուժերի և այլ զորքերի (ռազմականացված ստորաբաժանումների) պահեստի զինծառայողների քանակի հարաբերությունը երկրի ընդհանուր բնակչության քանակին
  5. Երկրի զինված ուժերի ու այլ զորքերի (ռազմականացված ստորաբաժանումների) անձնակազմի քանակի հարաբերությունը երկրի բժշկական անձնակազմի քանակին
  6. Երկրի ԶՈւ և այլ զորքերի ծանր սպառազինության ընդհանուր քանակի հարաբերությունը երկրի ամբողջ բնակչության քանակին:

Չափանիշների թվային արդյունքները համադրվում են ու նորմալիզացվում 0-ից 1000 սանդղակով, որի արդյունքում ստացվում է ամեն երկրի առանձին ինդեքսը, որով էլ երկրները զբաղեցնում են այս կամ այն տեղը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА