o C     07. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երկրաշարժից քանդվել է Դիարբեքիրի հայկական կիսավեր եկեղեցու կամարների մի մասը

03.02.2020 11:11 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երկրաշարժից քանդվել է Դիարբեքիրի հայկական կիսավեր եկեղեցու կամարների մի մասը

Դոկտոր Խաչիկ Մուրադյանը Facebook-ում կատարած գրառմամբ տեղեկացրել է, որ անցյալ շաբաթ Թուրքիայի Էլազըղ (Խարբերդ) քաղաքում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետեւանքով քանդվել է Դիարվեքիրի (Տիգրանակերտ) հայկական Սուրբ Սարգիս կիսավեր եկեղեցու կամարների մի մասը:

Հայկական արտադրության պաշտպանիչ դիմակները կվաճառվեն նաև ինքնաշխատ տաղավարների միջոցով․ 1 հատը 100 դրամ գնով

Գրառմանը կից Մուրադյանը ներկայացրել է մի լուսանկար, որն իր հաղորդմամբ ստացել է տեղացի մի բարեկամի կողմից, ով չի ցանկացել իր անունը հանրայնացնել:

Մասնակի փլուզումը տեղի է ունեցել հակառակ այն բանի, որ եկեղեցին երկրաշարժի էպիկենտրոնից մոտավորապես 75 մղոն հեռու է գտնվում։

«Ասպարեզի» հաղորդմամբ՝ Մուրադյանը հիշեցրել է, որ եկեղեցին արդեն տասնամյակներ ի վեր քիչ-քիչ քանդվում է գանձագողերի գործողությունների հետեւանքով։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА