o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Սիրիայում գրոհայիններն անօդաչու սարքեր են արձակել «Խմեյմիմ» ռուսական ավիաբազայի ուղղությամբ

03.02.2020 10:56 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Սիրիայում գրոհայիններն անօդաչու սարքեր են արձակել «Խմեյմիմ» ռուսական ավիաբազայի ուղղությամբ

Գրոհայիններն անօդաչու սարքեր են արձակել Սիրիայում «Խմեյմիմ» ռուսական ավիաբազայի շրջանի ուղղությամբ: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավար, գեներալ-մայոր Յուրի Բորենկովը:

ՏԱՍՍ․Բժշկական սարքավորումներ տեղափոխող ռուսական ինքնաթիռը մեկնել է ԱՄՆ

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել նախօրեին՝ ուշ երեկոյան: Նշվում է, որ ռուսական ավիաբազայի օդային տարածության վերահսկման միջոցները հայտնաբերել են անօդաչուներից կազմված խումբ, որոնք արձակվել էին Իդլիբում գրոհայինների վերահսկողության տակ գտնվող դեէսկալացիոն գոտուց:

Կատարվածի արդյունքում ոչ ոք չի տուժել: Ավիաբազն գործում է սովորական ռեժիմով:  

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА