o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

01.02.2020 21:00 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Այն, որ նիկոլասորոսական ՔԱՐՈԶՉԱՄԵՔԵՆԱՆ քաղաքացիների ուղեղի մեջ, աչքերին եւ ականջներին բառացիորեն աղբ է լցնում, այլեւս ոչ ոքի չի զարմացնում: Իզուր չէ, որ, օրինակ, Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը առաջարկում է Հ1-ը վերանվանել «Գեբելս TV»: Բայց միայն հարկատուների փողերով սնվող ալիքը չէ, որ զբաղված է այդ աստվածատհաճ գործով: Մի ակնհայտ ստի զարմանալի օրինակ է ներկայացնում հայտնի ՀՀԿ-ական Արման Սահակյանը. «Այսօր ապատեղեկատվություն ու կեղծիք տարածող մերձիշխանական լրատվականներից մեկը տեղեկատվություն է տարածել այն մասին, թե իբր ՀՀԿ գրասենյակներ են փակվում, մասնավորապես անդրադարձ է կատարվել ՀՀԿ Աջափնյակ տարածքային կազմակերպության գրասենյակին: Պետք է հիասթափեցնեմ` ասելով, որ ՀՀԿ Աջափնյակ տ/կ գրասենյակը ոչ միայն չի փակվել, այլեւ ամենաակտիվ տարածքային կազմակերպություններից մեկն է»: Իսկ թե ում կայքով է այդպիսի ակնհայտ սուտ տարածվում` այո՛, ընթերցող, ճիշտ կռահեցիր, որ նրա անունը նույնպես Արման է: Ուստի, ՀՀԿ-ական Արմանն իրավացիորեն նկատում է. «Թերեւս, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու նպատակով փաստաթղթեր կեղծած, արդյունքում ազատազրկված, մի քանի ճամբար փոխած ներկայիս պաշտոնյան դժվար թե հասկանա ինչ է ընկերությունը, թիմը, անցած ճանապարհն ու մարդկային հարաբերությունները»:

ԶԱՐՄԱՆՔ

Վերջերս զարմանալիորեն սկսել են կոտրել հայտնի փաստաբանների էլեկտրոնային փոստարկղերը: Սկզբում փորձել էին կոտրել Արթուր Վանեցյանի փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլփոստը, իսկ հետո հաջողությամբ կոտրել են Ռոբերտ Քոչարյանի փաստաբան ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻ փոստարկղը: Փաստաբանը մի զարմանալի հանգամանք է ներկայացնում. «Ո՞ւմ ներկայացնեմ հանցագործության մասին հաղորդում, եթե լուրջ հիմքեր ունեմ ենթադրելու, որ հենց հատուկ ծառայություններն էլ դա արել են»: Նա ընդգծեց` իրավապահ մարմինների հետ կապված որեւէ պատրանքներ չունի եւ անգամ բավական լուրջ հիմքեր ունի մտածելու, որ հենց իրենք են արել դա. «Սա կարող էր անել որեւիցե հաքեր: Բայց երբ հաքերները փոստը կոտրում են, հասցեն փոխում են, նրանք դա անշահախնդիր չեն անում: Երբեւիցե այդպիսի անշահախնդիր հաքերի մասին չեմ լսել, որ զուտ իր հաճույքի համար այդպես փոստեր կոտրի: Սովորաբար դրանից հետո որոշ ժամանակ անց հաքերն ինչ-որ ճանապարհով առաջարկ է ուղարկում տուժող անձին. առաջարկում է, որպեսզի նա գումար փոխանցի ինչ-որ հաշվի վրա, պայմանով, որ փոստը կվերականգնվի, բայց ես երկար սպասեցի եւ այդպիսի առաջարկներ չեկան»:

ԶԱՐՄԱՆՔ

Հիշո՞ւմ եք տխրահռչակ ՋՈՆ ԲՈԼԹՈՆԻՆ, որ հայերիս տալիս էր Նիկոլին այդքան հոգեհարազատ խորհուրդը` մոռանալ անցյալը եւ հրաժարվել ավանդույթներից, որոնք նա «կարծրատիպ» էր կոչում: Եվ ահա, ինչքան էլ զարմանալի լինի, Նիկոլի այդ սիրեցյալի վերաբերյալ լուր եկավ ԱՄՆ-ից, որ նրա բմբուլները քամուն են տվել: ԱՄՆ-ում նա բռնվել է մի ամոթալի բանի վրա, որ իր հուշագրությունները լեցուն են ստերով: Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան էջում հրապարակել է Ջոն Բոլթոնի մասնակցությամբ տեսանյութ: «Խաղն ավարտված է»,- տեսանյութին կից գրել է Թրամփը: Դե ինչ, Նիկոլ ջան, Ամերիկայից ձեռք քաշիր, երեւի թե վերջին հույսդ Կանադան է

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА