o C     19. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ովքեր էին 2010 թվականին «Կոշ»  ՔԿՀ-ում հարձակվել Նիկոլ Փաշինյանի վրա

28.01.2020 01:13 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ովքեր էին 2010 թվականին «Կոշ»  ՔԿՀ-ում հարձակվել Նիկոլ Փաշինյանի վրա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ ՀՔԾ է կանչվել որպես տուժող 2010 թվականին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում իր դեմ իրականացված հարձակման գործովԻ՞նչ էր տեղի ունեցել այդ օրը, հիշեցնում է քաղաքագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ՝ ներկայացնելով News.am-ի այդ ժամանակվա անդրադարձը, որտեղ մասնավորապես ասված է. «Այսօր՝ նոյեմբերի 11-ի գիշերը «Կոշ» քրեակատարողական հիմնարկում հարձակում է եղել «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի վրա: Ինչպես NEWS.am-ին հայտնեց ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ժամը՝ 3:00-ի սահմաններում դիմակավորված երկու անձ քրեակատարողական հիմնարկի խցում հարձակվել են քնած Փաշինյանի վրա եւ ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել, իսկ երբ աղմուկ է բարձրացել` փախել են: Ընդ որում, ըստ պատգամավորի, հարձակումը եղել է փոքր մի խցում, որտեղ Նիկոլի հետ միասին եւս 18 դատապարտյալներ են պահվում, իսկ անվտանգության աշխատակիցների քանակը չափազանց քիչ է դատապարտյալների անվտագությունն ապահովելու համար: Պատգամավորը նշեց, որ իր այցելության պահին վնասվածքների առերես հետքեր Նիկոլ Փաշինյանի մարմնի տեսանելի հատվածներում չեն եղել: Փոստանջյանը հայտնեց նաեւ, որ իրեն հարձակման մասին ահազանգել են Փաշինյանի հարազատները:

«Վեցնոցները դեռեւս վախենում են Կարեն Կարապետյանի հնարավոր վերադարձից»

Դեպքի կապակցությամբ, հայտարարություն է տարածել քրեակատարողական վարչության մամուլի ծառայությունը՝ հերքելով, որ Նիկոլ Փաշինյանի վրա ընդհանրապես հարձակում է եղել:

«Գիշերվա ժամը՝ 2.50-ին դատապարտյալը սկսում է աղմկել եւ հայտարարել, որ «սպեցնազ»-ի երկու դիմակավորված աշխատակիցներ հարձակվել են իր վրա: Անմիջապես միացվում է կացարանի լուսավորությունը եւ նույն կացարանում գտնվող թվով 18 դատապարտյալները բացատրում են վերջինիս, որ խցում որեւէ դիմակավորված աշխատակից չկա: Աղմուկի վրա, արդեն 2 րոպե անց, խուց են մտնում ՔԿՀ-ի աշխատակիցները եւ, հիմք ընդունելով դատապարտյալի հայտարարությունը, վերջինիս հրավիրում են հերթապահ մաս` հանգամանքները պարզելու, այդ թվում` բուժզննության համար: Քննության արդյունքներով որեւէ մարմնական վնասվածք չի հայտնաբերվում, իսկ խցում գտնվող դատապարտյալները բացատրություն են տալիս այն մասին, որ որեւէ բռնության փորձ չի եղել, իսկ ոմանք կարծիք են հայտնում, որ հավանաբար դա Նիկոլ Փաշինյանի գիշերային երազների շարքից է»,- ասված է ՔՎ հաղորդագրության մեջ»:

«ՀՀ առաջին նախագահի մտքին հնչեղություն է տալիս պարոն Փաշինյանը»

Սկզբնաղբյուրն՝ այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА