o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլ Փաշինյանի թիմի կեսը ՀՀԿ-ից փախածներն են. ՀՀԿ խոսնակ

27.01.2020 13:18 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլ Փաշինյանի թիմի կեսը ՀՀԿ-ից փախածներն են. ՀՀԿ խոսնակ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը երկրորդում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ասածը։ «Ես երկրորդում են Արթուր Վանեցյանի ասածը, որ ոչ միայն նոր վարչապետ ընտրվի, այլ ամբողջ կառավարությունը պիտի հրաժարական տա ու արտահերթ ընտրություններ լինի», - լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակը։

Եթե Նիկոլի 7,6 տոկոսը «տնտեսական հեղափոխություն» է, ուրեմն 14 տոկոս ՀՆԱ-ի աճով Քոչարյանը սուպերհեղափոխական էր

Նա նշեց, թե «Ւմ քայլը» խմբակցությունը «ի վիճակի չէ վարչապետացու տալ»։

Անդրադառնալով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին՝ Շարմազանովը դրանք գնահատեց «բացահայտ ճնշում»։

«Նիկոլ Փաշինյանը գնում է դեպի բռնապետություն, իսկ Սահմանադրական դատարանը մնացել է Հայաստանի ժողովրդավարության, ինքնիշխանության, իշխանությունների տարանջատման վերջին բաստիոնը», - ասաց նա։

Էդուարդ Շարմազանովը նշեց, թե ՍԴ-ն մնացել է միակ պետական կառույցը, որը ծառայում է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ՝ ՀՀ Սահմանադրությանը, ծառայում է Հայաստանի Հանրապետությանը։

ՀՀԿ խոսնակն ասաց, թե Նիկոլ Փաշինյանի համար օրենք չի գործում։

«Նիկոլ Փաշինյանը կանգնում, հայտարարում է, թե Թովմասյանն ընտրվել է նախկին Ազգային ժողովի կողմից, ինքն ո՞ւմ կողմից է ընտրվել վարչապետ, իրա կառավարության, ֆրակցիայի կեսը հին է, իրա թիմի կեսը ՀՀԿ-ից կամ փախածներն են, կամ էլ տաքուկ անկյուններ փնտրողները», - ասաց նա։

Շարմազանովը նշեց, թե դեմ է, որ վարչապետի ընտանիքի անդամների դեմ հակաքարոզին։

«Անկախ անձից՝ ես մերժում եմ, ի տարբերություն՝ Փաշինյանի», - ասաց նա։

ՀՀԿ խոսնակն ասաց, թե ՀՀ ցանկացած արժանապատիվ, պետականություն հարգող ու պետականության արժեքների ջատագով քաղաքացին պարտավոր է սատարել Սահմանադրական դատարանին։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА