o C     22. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գործող ԱԺ-ի եւ «Իմ քայլի» աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է Ադրբեջանի նախագահը. Փաշինյան (Տեսանյութ)

26.01.2020 23:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Գործող ԱԺ-ի եւ «Իմ քայլի» աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է Ադրբեջանի նախագահը. Փաշինյան (Տեսանյութ)

Վարչապետ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ Կապանում կայացած իր մամլո ասուլիսի ժամանակ անկեղծացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպելիս եւ որոշ քննարկումներ անցկացնելիս, այնպես է ստացվում, որ որոշ հարցերում ինքն է դժգոհ, որոշ հարցերում՝ խմբակցությունը:

Եթե Նիկոլի 7,6 տոկոսը «տնտեսական հեղափոխություն» է, ուրեմն 14 տոկոս ՀՆԱ-ի աճով Քոչարյանը սուպերհեղափոխական էր

«Կարծում եմ՝ նրանք կուզեին, եւ ես էլ կուզեի, որ մեր շփումն ավելի հաճախ լիներ: Ընդհանրապես մեր թիմը եւ քաղաքական կուսակցությունը ազատ մարդկանց թիմ է: Լինում է, որ կառավարությունն է խորհրդարանի աշխատանքի մեջ խնդիր տեսնում, լինում է եւ հակառակը, ի՞նչ է, մենք սովոր ենք, որ որեւէ քննարկում չլինի, որեւէ խնդիր չլինի: Մենք դրան ենք սովո՞ր, չկա նման բան»,- ասաց Ն. Փաշինյանը եւ ընդգծեց, որ ինքը երբեք իր աշխատանքից գոհ չէ եւ գոհ չի էլ լինելու, ուստի՝ նվազում է հավանականությունը, որ ուրիշների աշխատանքից կարող է գոհ լինել:

Ըստ Ն. Փաշինյանի, Հայաստանի գործող Ազգային ժողովի եւ «Իմ քայլը» խմբակցության աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է Ադրբեջանի նախագահը, որը լուծարել է իր երկրի խորհրդարանը եւ, ըստ էության, բառացիորեն ընդունել, որ այն չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Նա խնդիր է դրել, որ խորհրդարանում լինեն երիտասարդ մարդիկ, որոնց կրթական ցենզն ավելի բարձր է:

«Այս պահանջը որտեղի՞ց է առաջացել, առաջացել է Հայաստանի խորհրդարանական մեծամասնության գործունեությանը հետեւելու արդյունքում», - պնդեց վարչապետը:

Ինչ վերաբերում է խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրա հետ կապված սահմանադրական հատուկ մեխանիզմներ են դրված. «Հո խորհրդարանական ընտրությունները քմահաճույք չե՞ն, եթե դրա քաղաքական որեւէ նախադրյալ չկա, հո այն խաղ ու պար չէ՞: Իմ կանխավարկածն այն է, որ մենք կունենանք հերթական խորհրդարանական ընտրություններ, բայց մյուս կողմից էլ՝ հո մենք նախորդ իշխանության նմա՞ն չենք, որ ասենք՝ ոչ մի պարագայում»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА