o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՉԾԱՌԱՅԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԷԼԻ «ՊԼՍՏԱՑԻՆ»

24.01.2020 19:20 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ՉԾԱՌԱՅԱԾ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԷԼԻ «ՊԼՍՏԱՑԻՆ»

Ազգային ժողովում երեկ քննարկվեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին եւ ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքների» նախագծի փաթեթը, որի հիմնական զեկուցողն էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ ԳԱԲՐԻԵԼ ԲԱԼԱՅԱՆԸ: Ըստ նրա. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարվող փոփոխությունների համաձայն` բարձրացվում է զինվորական վարժանքներից ու զորավարժություններից խուսափելու համար տուգանքի չափը: Գործող չափը 20.000 դրամ է, առաջարկվում է սահմանել 30.000 դրամ: Նույն արարքը մեկ տարվա ընթացքում քաղաքացու կողմից կրկնվելու դեպքում առաջարկվում է, որպեսզի տուգանքը սահմանվի 50.000 դրամի չափով»: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ՈՒԼԻԽԱՆՅԱՆԸ շտապեց հետաքրքրվել, թե ինչ պետք է անեն, եթե այդ զորավարժությունը համընկնի, օրինակ, ԱԺ նիստերի հետ: Ի պատասխան` ՊՆ փոխնախարարը բավական խիստ պատասխանեց, որ օրենքով սահմանված կարգով նման զորավարժություններին պատգամավորները չեն մասնակցում: Տ. Ուլիխանյանն էլ արձագանքեց, թե այնպես չստացվի, որ իր համար էր հարցնում, այլ նկատի ուներ` ընդհանրապես:

Սպասվում է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. Օպերացիայի «քավորը» Տիգրան Ավինյանն է «Իրատես»

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА