o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրվա իշխանությունն ունի ինձնից արագ ձերբազատվելու խնդիր. ՍԴ նախագահ

24.01.2020 15:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Օրվա իշխանությունն ունի ինձնից արագ ձերբազատվելու խնդիր. ՍԴ նախագահ

Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում իմ և ՍԴ-ի շուրջ, գալիս է հիմնավորելու, որ խնդիրներն, իրոք, խորքային են, լրագրողների հետ զրույցում ասաց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը։

«Օրվա իշխանությունն ունի խնդիր՝ արագ ձերբազատվելու ինձնից՝ որպես Սահմանադրական դատարանի նախագահ։ Այդ ամբողջն արվում է շատ կոպիտ, արդեն շատ ակնհայտ։ Մեր և միջազգային հանրությունն այդ ամբողջին տեղյակ է։ Ինձ համար Հրայր Թովմասյանի խնդիրը երկրորդական-երրորդական է։ Ինձ համար շատ ավելի կարևոր է երկրի հեղինակությունը, երկրի վաղվա օրը։ Չի կարելի տարիներով հավաքած հեղինակությունն այդքան արագ մսխել», - ասաց Հրայր Թովմասյանը։

ՍԴ նախագահը միաժամանակ տեղեկացրեց, որ իրենց արգելվել է տեսանկարահանել իր բնակարանի խուզարկության գործընթացը։ Փաստաբաններն, այնունամենայնիվ, որոշակի նկարահանում կատարել են։

Իրավունք չունենք մեզ բերած հաղթանակը վաճառել. Անահիտ Մութաֆյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА