o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Բացահայտվել են Տաշքենդում անվանի հայ դիզայների սպանության հանգամանքները

22.01.2020 16:45 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Բացահայտվել են Տաշքենդում անվանի հայ դիզայների սպանության հանգամանքները

Պարզվել են Ուզբեկստանի մայրաքաղաքում անվանի հայ դիզայներ և պարուսույց Նարիման Գրիգորյանի սպանության հանգամանքները։ Sputnik Ուզբեկստանը, հղում անելով մայրաքաղաքի դատախազությանը, գրում է, որ հանցագործության հիմնական դրդապատճառը կողոպուտն է եղել։

Պատմական հիշողությունն ամեն ինչ է տարածքները կորցրած երկրի համար․ La Vanguardia-ի անդրադարձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին

Դատախազության հաղորդագրության համաձայն` մահացածը ծանոթ է եղել մարդասպանի հետ։ Հարցաքննության ժամանակ կասկածյալը խոստովանել է, որ ուզում էր սպանել Գրիգորյանին, գողանալ նրա արժեքավոր իրերը և փողերը։ Այդ նպատակով չարագործը հյուր է գնացել դիզայներին։

Հունվարի 14–ին նա, դանակով զինված, գնացել է Գրիգորյանի տուն։ Ենթադրյալ մարդասպանն իր հետ տարել է բենզինով լի պլաստիկից շիշ։ Մտնելով տուն` նա իսկույն դանակով մի քանի հարվածներ է հասցրել Գրիգորյանին, որոնց հետևանքով նա տեղում մահացել է։

Հանցագործության հետքերը թաքցնելու համար կասկածյալն այրել է բնակարանը սպանվածի մարմնի հետ միասին, այնուհետև հեռացել է` փակելով դուռը։ Նա Գրիգորյանի բնակարանից գողացել է 625 դոլար, iPhone ականջակալներ և երկու սմարթֆոն, ինչպես նաև էլեկտրոնային սիգարետ և Captiva մակնիշի ավտոմեքենայի բանալիները։

Ձերբակալության պահին իրավապահ մարմինների աշխատակիցները նրա մոտ գտել են 400 դոլար, AirPods ականջակալներ և էլեկտրոնային սիգարետ։

Նարիման Գրիգորյանը ոչ միայն պարուսույց ու դիզայներ էր, այլև մոդելավորող։ Նա արժանացել է «Տարվա առաջխաղացում» (2015) և «Երեկոյան զգեստների լավագույն դիզայներ» (2017) կոչումներին։ Գրիգորյանը նաև Nariman Grigoryan ապրանքանիշի հիմնադիրն էր և Ուզբեկստանի միակ անդամը միջազգային մրցույթների ժյուրիի կազմում։

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА