o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԿԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ, ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՄՆԱ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԻ ԱՅԴ ՀՈԴՎԱԾՈՎ»

22.01.2020 21:40 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«ԿԱ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՏՎԵՐ, ՈՐ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԵՏՔ Է ԿԱԼԱՆՔԻ ՏԱԿ ՄՆԱ  ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԿՐԻ ԱՅԴ ՀՈԴՎԱԾՈՎ»

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարության, ընթացքի, սպասելիքների եւ այլ ուշագրավ հարցերի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, փաստաբան ՀԱՅԿ ԱԼՈՒՄՅԱՆԻ հետ: Փաստաբանն, անդրադառնալով դատավարության ընթացքին, հետեւյալ գնահատականը տվեց.

«Մեր պայքարն էլ, հաղթանակն էլ, ապագան էլ վտանգված են» (Տեսանյութ)

 

«Օրենքը խախտվում է համատարած, անընդհատ եւ ամեն իրավիճակում»

- Այն «արարողությունը», որ հիմա տեղի է ունենում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, դատավարություն անվանել կարելի է միայն շատ պայմանականորեն: Ելնելով միայն նրանից, որ այդ ամեն ինչը տեղի է ունենում դատարանի շենքում, դատավորի հագուստով մեկը մտնում է, տպավորություն է ստեղծվում, որ սա դատավարություն է: Դուք տեսա՞ք, թե ինչպես ապշահար այդ դահլիճը լքեց մեր ֆրանսիացի կոլեգան` տեսնելով, թե ինչ է տեղի ունենում: Այն, ինչ-որ հիմա տեղի է ունենում այնտեղ դատավոր Աննա Դանիբեկյանի գլխավորությամբ ¥չեմ էլ ուզում ասել՝ նախագահությամբ¤, ուղղակի անընդունելի է: Օրենքը խախտվում է համատարած, անընդհատ եւ ամեն իրավիճակում, երբ հնարավոր է օրենք խախտել:

Շուտով միջազգային արբիտրաժային դատարանը կստանա «Սանիթեք» ընկերության հայցը

 

«Մի փոքր վաղ է, որ ես իմ ենթադրությունը հրապարակեմ»

- Ռոբերտ Քոչարյանին առաջադրված է մեղադրանք` սահմանադրական կարգի տապալման հոդվածով: Սակայն դատավարության մասնակցում են մարտի 1-ի տուժողները եւ նրանց ներկայացուցիչները, երբ մարտի 1-ի զոհերի բացահայտման հետ կապված անգամ նախաքննությունը, չնայած բազում խոստումներին, քայլ չի արել, եւ այս դատավարությունն էլ որեւէ կերպ զոհերի խնդրին չի անդրադառնում: Ի վերջո, որքանո՞վ է իրավաչափ այս իրավիճակը:

Ռոբերտ Լևանդովսկին՝ Լեհաստանի լավագույն ֆուտբոլիստ

- Մի քանի շերտերից է բաղկացած այս խնդիրը: Մենք ունենք հետեւյալ իրողությունը: Մարտի 1-ի իրադարձությունների` սպանությունների եւ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքների հետ կապված բազմաթիվ անձինք են ճանաչված եղել տուժող: Բայց այս գործը, որը հիմա քննվում է, անջատված է, այն վերաբերում է միայն սահմանադրական կարգի տապալմանը, որով որեւէ մեկը տուժող ճանաչված չէ: Վերջերս մենք այդ հարցը բարձրացրել ենք Վերաքննիչ դատարանում: Հետաքրքրվելով, որ եթե որեւէ մեկը տուժող ճանաչված չէ այս անջատված մասով , ապա ինչո՞ւ է մեր ցանկացած միջնորդություն, պահանջ քննարկվում մի շարք անձանց ներկայությամբ, ովքեր իրոք մարտի 1-ի դեպքերով տուժողներ են, բայց այլ մասով՝ կապված սպանությունների հետ, որը դեռեւս քննվում է: Դատախազությունը այսպիսի հետաքրքիր թեզ առաջ քաշեց՝ քանի որ այն հիմնական գործով այդ անձինք ճանաչված են եղել տուժող, ապա ցանկացած մասը, որ այդ գործից անջատվում է, այս մարդիկ մեխանիկորեն ճանաչվում են նաեւ այն մասով տուժող: Դատախազության այս թեզը ինքնին անտրամաբանական է: Ասեմ ինչու. հիմնական գործից բազմաթիվ գործեր են մինչեւ հիմա անջատված եղել, եւ մենք չենք նկատել այդպիսի օրինաչափություն, որ յուրաքանչյուր անջատված մասով տուժողները ներկայանան դատարան: Հատկանշական է, որ սույն գործով 200-ից ավել մարդիկ տարբեր ժամանակներում տուժող են ճանաչվել հիմնական գործով, բայց մենք բոլորին չենք տեսնում այսօր դատարանում: Երկրորդ, շատ հետաքրքիր է ընտրության չափանիշները. 102 հոգի ճանաչված չլինելով այս գործով, որպես տուժող, այնուամենայնիվ, որպես տուժող, դատակոչվել են դատարան: Հիմա անհասկանալի է` ընդհանուր 200 հոգի տուժողից ի՞նչ սկզբունքով, ո՞ր տրամաբանությամբ է ընտրվել 102 հոգին: Դատախազությունը այս հարցերի պատասխանը չունի:

«Սաքունցներն ամոթից գետինն են մտնելու, երբ այդ նյութերը հրապարակենք» (Տեսանյութ)

- Դուք, վստահ եմ, Ձեր եզրահանգումները արել եք, թե ի՞նչ սկզբունքով են 102 տուժող այս գործով դատակոչվել:

- Մի փոքր վաղ է, որ ես դրա պատասխանը, ինչպես որ ես եմ ենթադրում, հրապարակեմ: Նշեմ միայն, որ ես ենթադրում եմ, որ սրա տակ կան շատ տգեղ, օրենքից չբխող երեւույթներ, եւ դրանք են հավանաբար դեր խաղացել: Առհասարակ հարց է, արդյոք այս գործով պե՞տք է լինի տուժող, որովհետեւ դատախազներից մեկը, ով, ի դեպ, այդ հայտարարությունից հետո այլեւս չեկավ նիստերի, հստակ, ի գիտություն բոլորի, ասաց, որ այս գործը չի վերաբերում սպանություններին: Նախքան այդ էլ, դեռեւս 2018 թվականին ՀՔԾ ղեկավարը մամուլի ներկայացուցիչների հետ զրույցում նույնպես ասել էր, որ այս գործը չի վերաբերում սպանություններին: Եվ որ սպանությունների գործը քննվում է առանձին վարույթում: Հետեւաբար, այս գործով տուժող դատակոչելը, բոլոր պարագաներում, օրենքից չի բխում:

«ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»՝ ՄԻԱՅՆ «ՇԱՐՈՒՆԱԿՎՈՂ ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

 

«11 գանգատ է ուղարկվել ՄԻԵԴ»

- Պարոն Ալումյան, ի՞նչ նորություններ ունեք ՄԻԵԴ ուղարկված բողոքներից:

- 11 գանգատ է ուղարկվել ՄԻԵԴ: Բացի վերջին 3 գանգատից, մնացածը գրանցվել են: Ընդ որում, մեկը վերաբերում է պաշտպանական իրավունքի համատարած խախտումներին եւ անմեղության կանխավարկածի խախտմանը: Մեկն էլ վերաբերում է այն բանին, որ ՀՀ այս գործով գոյություն չունի դատարան այն իմաստով, որը կհամապատասխաներ Եվրոպական կոնվեցիայի 6-րդ հոդվածի իմաստին: Մնացած գանգատները վերաբերում  են խափանման միջոցին:

​​​​​​​«ԱԱԾ-Ն ՖԵՅՔԵՐԻՆ ԹՈՂ ՓՆՏՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ»

- Լավ, ինչպե՞ս եք տեսնում ներպետական ատյաններում սույն գործով դատավարության վերջնական արդյունքը:

- Այդ մասին մեր պաշտպանյալի եւ նրա պաշտպանների թիմում կա երկու կարծիք: Մի կարծիքը նա է, որ մենք բոլոր դեպքերում ներպետական դատարաններում հեռանկար չունենք, քանի դեռ կա քաղաքական պատվեր, որ պարոն Քոչարյանը պետք է կալանքի տակ մնա եւ պատասխանատվություն կրի այդ հոդվածով: Այսինքն, միայն ՄԻԵԴ-ում եւ այլ միջազգային ատյաններում հնարավոր է հասնել արդարության: Իսկ երկրորդ կարծիքը կրողներից մեկը ես եմ, այն է, որ, այնուամենայնիվ, Հայաստանում մենք կհասնենք արդարության:

«Դատախազության ներկայացուցիչները թքած ունենալով դատարանի վրա՝ ընկած են սիթիներով Նոր տարվա առեւտուր են անում»

- Որտեղի՞ց Ձեզ նման լավատեսություն, հաշվի առնելով Ձեր իսկ նկարագրած դատավարության ընթացքը:

- Ոչինչ հավերժ չի, ամեն ինչ շատ արագ է փոխվում: Ես ունեցել եմ պաշտպանյալներ, որոնց հետ կապած, որ ներպետական դատարաններում հաջողության կհասնեմ, շատ ավելի քիչ հույսեր եմ ունեցել, բայց ի վերջո հասել ենք արդարության: Այս գործով եւս ես կարծում եմ, որ կա այդպիսի հավանականություն:

ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿԲԱՑԱՀԱՅՏՎԻ՞ 5 ԱՄՍԱԿԱՆ ՓՈՔՐԻԿԻ ՄԱՀՎԱՆ ԻՐԱԿԱՆ ՊԱՏՃԱՌԸ

- Իսկ անձամբ պարոն Քոչարյանը կիսո՞ւմ է Ձեր տեսակետը:

- Ա՛յ, դա թույլ տվեք չասեմ:

- Լավատե՞ս է:

- Գործի վերջնական արդյունքի հետ կապված` այո:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА