o C     19. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանը տարվել է ֆուտբոլով և մոռացել հանել վերարկուն Բեռլին՝ բանակցությունների ժամանելուն պես (տեսանյութ)

20.01.2020 11:24 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Էրդողանը տարվել է ֆուտբոլով և մոռացել հանել վերարկուն Բեռլին՝ բանակցությունների ժամանելուն պես (տեսանյութ)

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շփոթմունքի մեջ է ընկել Բեռլին ժամանելիս, որտեղ մասնակցել է Լիբիայի հարցով համաժողովին:

Ինչպես հայտնում է Life.ru-ն, թուրք առաջնորդը պատահաբար ցույց է տվել, որ Գերմանիայի դաշնային կանցլերի նստավայր այցելելու ճանապարհին չի մտածել գալիք բանակցությունների և քաղաքական հարցերի կարգավորման մասին, այլ պարզապես ֆուտբոլ է դիտել` իր մեքենայի դիմացի նստատեղին ամրացված էկրանով:

Իրանը պատրաստ է Պարսից ծոցում անվտանգության հարցերի շուրջ բանակցություններին

Այնուհետև իջնելով մեքենայից՝ Էրդողանն ուղղվել է դռան մոտ կանգնած կանցլեր Անգելա Մերկելին և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշին ընդառաջ: Ձեռքսեղմումից հետո միայն թուրք առաջնորդը նոր գիտակցել է, որ չի հանել վերարկուն: Նա հասցրել է հանել այն նախքան լուսանկարվելը: 

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА