o C     20. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ո՞ՒՐ ԵՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ, ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ԴԱՏՎԵԼ, ԹԵ՞ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՓՈԽՎԵԼ ՆԱԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

18.01.2020 19:00 ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Ո՞ՒՐ ԵՆ ԱՀԱԲԵԿԻՉՆԵՐԸ, ԻՆՉՈ՞Ւ ՉԵՆ ԴԱՏՎԵԼ,  ԹԵ՞ ԻՐԱՎԻՃԱԿ Է ՓՈԽՎԵԼ ՆԱԵՎ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻ ՀԱՄԱՐ»

Շաբաթվա քաղաքական թեմաների շարքում ամենաքննարկվածը ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանի սոցցանցային հեռակա «փոխհրաձգությունն էր»: Ա. Վանեցյանը Մարիամիկին հորդորում էր չխառնվել «մեծերի անհասկանալի խաղերի մեջ», իսկ Փաշինյան կրտսերը նախկին հարեւանի իրավունքով «Արթուր ջան»-ին հիշեցնում էր իրենց ընտանիքների բարեկամական հարաբերությունների մասին, եւ թե որքան է նա այսօր հիասթափված: Թեման հասավ իր կուլմինացիային, երբ Ա. Վանեցյանին անդրադարձավ նաեւ վարչապետի աներձագը` Մարիամիկի պատգամավոր քեռի Հրաչյա Հակոբյանը` ասելով, թե Ա. Վանեցյանի պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն է եղել: Ներքաղաքական նման զարգացումների, ինչպես նաեւ արտաքին քաղաքական գործընթացների շուրջ էլ ծավալվեց մեր զրույցը քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ հետ:

«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄՈՒՐԱԼԸ ՄԵԶ ՍԱԶԱԿԱՆ ՉԷ»

 

«ԻՆՉՈ՞Ւ Է ԹՈՒՐՔԸ ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՍՈՒՄ»

– Պարոն Շաքարյանց, ինչպե՞ս եք վերաբերվում Փաշինյանների ընտանիքի եւ ԱԱԾ նախկին պետ Վանեցյանի հեռակա բանավեճին:

Այդ ամենն ինձ համար անլուրջ է, եւ այդ անլրջությունը խորանում է: Բայց սկսում եմ զարմանալ` ինչո՞ւ Արթուր Վանեցյանի դեմ դեռ քրեական գործ չի հարուցված: Եթե ասում են, թե պաշտոնանկության պատճառը պետական հեղաշրջման փորձն էր, այսինքն` իմացե՞լ են ու չե՞ն ձեռնարկել ոչ մի միջոց: Ընդ որում` ինձ զարմացնում է բոլոր իշխանավորների պահվածքը: Ա. Վանեցյանը հիմա պաշտոնաթող է, հասկացանք, բայց նա հայտարարում է, որ իր պաշտոնավարման ժամանակ իմացել է, որ Սորոսի հիմնադրամը վնաս է պատճառել Հայաստանի անվտանգությանը: Հետեւաբար, ինչո՞ւ այդ մարդիկ դեռ ձերբակալված չեն, ինչո՞ւ դատված չեն, ինչո՞ւ է թուրքը գործում Հայաստանի ներսում: Չէ որ ցանկացած մեկը, որը խոցում է իմ երկրի անվտանգությանը, նաեւ խոցում է իմ երեխաների, թոռների անվտանգությանը, ինչը, որպես հայ, համարում եմ թրքություն: Այդ ինչո՞ւ եք թողնում, որ դրանք հանգիստ ոչ միայն աշխատեն, այլեւ ապրեն: Սա է լուրջ հարցը, ոչ թե այն, թե ինչ է գրել Մարիամ Փաշինյանը: Շատ ավելի լուրջ մտածելու հարցեր կան: Եթե Ա. Վանեցյանն իր պաշտոնավարման ժամանակ բացահայտ իմացել է, որ ինչ-որ  հաստատություն կամ մարդ խոցել է ՀՀ անվտանգությանը, ինչո՞ւ չկան լուրջ եզրակացություններ, լուրջ եզրահանգումներ, որոշումներ: Բացի այս, ինձ հետաքրքրում է, թե ի՞նչ եղավ 2018  թվի ապրիլին ձերբակալված ահաբեկչական խումբը, որոնք պատրաստվում էին ահաբեկչական ակտեր կատարել Հայաստանով մեկ, 100-150 ական դնել մարդաշատ տեղերում: Ո՞ւր է այդ ձերբակալված խումբը, հետաքննությունը գնո՞ւմ է, թե` ոչ: Սա է կարեւոր, ՀՀ քաղաքացին իմանա: Մարդիկ, որոնք պատրատում էին շարքային քաղաքացիների մասսաակայան սպանություն, որտե՞ղ են հիմա` բանտո՞ւմ են, տներո՞ւմ են, կա՞ն հետաքննության արդյունքները, ապացուցվա՞ծ է իրենց մեղքը, ո՞ւր են այդ ահաբեկիչները, դատվե՞լ են, թե՞ իրավիճակ է փոխվել է նաեւ հանցագործների համար:

«Ոչ ենք ասում, որովհետեւ նիկոլահաճ մի ճղճիմ փոփոխության չենք ձգտում»

Ի դեպ, իրավիճակի մասին. իրավիճակ փոխվել է հայաստանյան վարորդների համար, քանի որ Ճանապարհային ոստիկանությունը ներդրել է բալային համակարգ, ինչից դժգոհ վարորդները երեկ ցույցի էին դուրս ելել: Ի՞նչ կասեք այս մասին:

Ասում են` սպասեք, տեսնենք բալային համակարգը իրեն արդարացնո՞ւմ է, թե` ոչ, այսինքն` սպասենք, թե այս մեկ տարվա մեջ ինչքան մարդ է զոհվելու ճանապարհների՞ն... Տեսնում եմ, թե ինչպես են մեքենաները վարում, ինչպես է անմեղ տեղը 3-4 մեքենա իրար խփում: Իսկ գուցե ավելի ճիշտ կլիներ խստացնել վարորդական իրավունք տալու գործընթա՞ցը: Այնպես որ, ինչպես ոչ ոք չի կարող ապացուցել կամ հաստատել, թե հեսա պատերազմ կլինի Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ, թեպետ ես ասում եմ, որ չի լինի, նույն կերպ էլ չի կարող որեւէ մեկը հաստատել, թե այդ բալային համակարգը կնվազեցնի ավտովթարները: Քրիստոս իջել է երկիր, ասել է, որ Աստծո զավակն եմ, երկնային արքայություն կտամ քեզ, մարդիկ ասել են` դո՞ւ ով ես, քանի դար է անցել, մինչեւ քիչ թե շատ սկսել են դրան հավատալ: Ու հիմա ինձ` ոչ Աստծո զավակին, հավատացնում են, որ բալային համակարգը պետք է պակասեցնի՞ ավտովթարների թիվը, դե բարեւ ձեզ, չեմ հավատում:

«Սաքունցներն ամոթից գետինն են մտնելու, երբ այդ նյութերը հրապարակենք» (Տեսանյութ)

 

«ԵՂԵԼ ԵՆ ԳԱՂՏՆԻ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

– Կան մարդիկ, որոնք հավատում են, թե իշխանափոխությունից հետո` դրական փոփոխություններ կան: Ձեզ համար դրանք տեսանելի չե՞ն:

Ամենակարեւորը` մեր ներքին պառակտումը հաղթահարված չէ: Մենք ունենք շատուշատ խմբեր, որոնցից ամեն մեկը, այսպես ասած, իր Աստվածն ունի ու ամեն մեկն իր մոտեցումներն ունի: Օրինակ, թոշակները եւ աշխատավարձերը բարձրացան, բայց ամեն օր շարունակում են լցվել ընտանիքներով դեպի Հյուսիս գնացող ավտոբուսները, նրանք հավատացե՞լ են այդ բարձրացմանը: Եթե հավատային, կմնային, կասեին` վաղը լավ կլինի, 5 հազար դրամով ավելացրել են փողերը, մի օր ավել ենք ուտելու: Բայց անգամ մի օր չես ուտելու, որովհետեւ խանութ մտնելը, առանց միս առնելու, արդեն 5 հազար դրամ է: Դուք շարքային ընտանիքի ամենօրյա ծախսերն ինչպե՞ս եք պատկերացնում հոգալ, եթե կողքից օգնող չունենա: Դա  ահավոր գումար է նստում, մարդիկ նույնիսկ իրենց կոմունալ վարձերը չեն կարող հոգալ սեփական ուժերով: Ինչքա՞ն են ձմռան ամիսներին մուծել կոմունալ ծախսերը, այդ ո՞ւմ մոտ է այդքան աշխատավարձը բարձրացել: Ցույց տվեք այդ մարդուն: Ազգի 80 տոկոսը  պարգեւավճարներ ամեն ամիս չի ստանում, 90 տոկոսը բանկերին պարտք է, այդ 5 հազար դրամը, որ բարձրացրել են, ի՞նչ է օգնելու:

Աներձագը «փուռը տվեց» Փաշինյանների ընտանեկան լրատվամիջոցին

Անդրադառնանք արտաքին քաղաքական մարտահրավերներին, հատկապես, որ տարին սկսվեց մտահոգիչ լուրերով հարեւան Իրանից:

Այստեղ ամեն ինչ շատ բարդ է: Տարեսկզբի բոլոր իրադարձություններն ապացուցում են, որ 2020 թիվը հանգիստ թիվ չի լինելու: Ցավոք, ոչ մի կայունություն, ոչ մի ճշգրտություն չի լինելու: Ինչքան եղել են հարցականներ Հայաստանի շուրջ` կապված այլ երկրների հետ, դրանք նույնիսկ խորացել են, ոչ թե պակասել: Իհարկե, հիմնական բեմահարթակը կարելի է անվանել քառանկյուն` Թուրքիա, Իրան, Ռուսաստան, Չինաստան, որոնք արդեն որերորդ անգամ երկրագնդի պատմության ընթացքում դառնում են ամենակենտրոնականը: Բնականաբար, ինչ-որ արագ լուծումներ կամ օրակարգի փոփոխություն չի լինելու, ամենաճիշտը կարելի է սպասել, որ տարվա ընթացքում այդ հարցերն ավելի ու ավելի կխորանան, քան հանգուցալուծում կունենան, ու բոլորը բարեկեցիկ կապրեն: Այդպես չի լինելու: Մարդիկ աշխատել են, նպաստել, որպեսզի 2020-ի հունվար ամիսը դառնա շատ լուրջ զարգացումների ժամանակաշրջան: Այդ թվում սկսած ՌԴ նախագահ Վ. Պուտինի անսպասելի այցից Սիրիա: Այցի արդյունքներից ոչինչ չեմ կարող ասել, որովհետեւ անհայտ են: Արդյունքները ընթացքում կերեւան: Բացի դրանից, ՌԴ նախագահը գնացել է Թուրքիայի գազատարն է բացել, եղել են նաեւ գաղտնի բանակցություններ, ու էլի չես կարող ասել, թե ինչ արդյունք կտա այդ այցը: Իհարկե, մենք կողմնակի իրադարձություններով կփորձենք տարվա ընթացքում հասկանալ` ինչ է եղել ոչ թե Դամասկոսում, այլ ռուսական ռազմաբազայի շենքում, եւ ինչ է եղել Ստամբուլում, այսինքն` ինչքան են խորացել տարբեր տեսակի թեմաներ: Բայց հավաստի միայն կարող ենք ասել, որ Թուրքիայիում Արցախի հարցը չի քննարկվել, լրիվ ուրիշ հարց է քննարկվել: Ինչ վերաբերում է Իրանին, կարող ենք ասել միայն, որ առճակատումը կխորանա տարածաշրջանում, որը սկսվել է ոչ թե հունվարի 2-ից, այլ մինչեւ դեկտեմբերի 31-ն արդեն սկիզբ էր առել:

Սո՛ւս, քո հեռախոսից գաղտնալսածը զեկուցվելու է անձամբ վարչապետին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА