o C     26. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԾՆՆԴԱՏՈՒՆ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՆԴՐԴՐՎԵԼԻ Է

17.01.2020 20:10 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԾՆՆԴԱՏՈՒՆ ՓԱԿԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ ԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՆԴՐԴՐՎԵԼԻ Է

Կառավարության նիստից հետո` երեկ ՀՀ առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆՆ անդրադարձավ մի շարք ծննդատների փակման վերաբերյալ հանրային դժգոհություններին: Նա մասնավորապես շեշտեց, թե այդ որոշումը չի ցանկանում որեւէ կերպ որակել:

Յոնջան նպաստում է, որ շարքային հպարտ քաղաքացիները դյուրությամբ մարսեն իշխանությունների հիբրիդային ճշմարտությունները. Աղասի Ենոքյան

- Վերջին օրերի քննարկումների արդյունքում, հավանաբար, Եղվարդի ծննդատան մասով նորից գործընթաց կիրականացվի, այսինքն` նրանք նորից կդիմեն պետական պատվերի տեղադրման համար, քանի որ մինիմալ թիվն ունեն մեր սահմանած չափանիշերի: Մյուս ծննդատների մասով չեմ կարող նույն բանն ասել, քանի որ նրանք շատ հեռու են թե՛ պայմաններից, թե՛ թվային ցուցանիշներն ապահովելուց: Առողջապահությունը բարելավմանն ուղղված քայլեր իրականացնում է այն հաստատություններում, որոնք դրա կարիքն ունեն: Այս պահին չկան կրճատված բուժաշխատողներ, քանի որ ծննդատան աշխատողները համատեղության կարգով բժշկական կենտրոններում իրականացնում են նաեւ այլ աշխատանք: Նախարարությունը պատրաստ է քննարկել այն բուժաշխատողների հարցը, որոնք չեն աշխատում, նրանց որեւէ բժշկական կենտրոնում աշխատանքի տեղավորելու համար:

Սպասվում է Արսեն Թորոսյանի պաշտոնանկությունը. Օպերացիայի «քավորը» Տիգրան Ավինյանն է «Իրատես»

Իսկ ի՞նչ կասեք Աչաջուր համայնքի ծննդատան փակման վերաբերյալ:

Տարեկան այնտեղ ծնվում է 78 երեխա, եւ այն պետք է դադարի ծառայություններ մատուցել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА