o C     04. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆԻԿՈԼԻ ԳՈՐԾԵՐԸ ԲԱՐԴԱՆՈՒՄ ԵՆ, ԿԱՄ «ԱՌՈՂՋԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ» ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՑԵՆԱՐԸ

17.01.2020 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆԻԿՈԼԻ ԳՈՐԾԵՐԸ ԲԱՐԴԱՆՈՒՄ ԵՆ, ԿԱՄ «ԱՌՈՂՋԱԿԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ» ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՍՑԵՆԱՐԸ

Գնալով սրվում է իրավիճակը Նիկոլի թիմում: Ընդ որում, ասել «Նիկոլի թիմ», նույնպես պայմանական է, քանի որ թե՛ նախարարների, թե՛ պատգամավորների, թե՛ այլ առանցքային պաշտոնյաների նշանակումների հետ Նիկոլը որեւէ առնչություն չունի: Այդ նշանակումները կատարվում էին այդ նույն Կենտրոնից, որտեղից նշանակվել է նաեւ ինքը` Նիկոլը: Եվ քանի որ Նիկոլը այդ Կենտրոնի հանձնարարականները լավ չի կատարում, Կենտրոնը որոշել է Նիկոլից ազատվել: «Կենտրոն» ասելովնկատի ունենք արեւմտասորոսական ուժերը, որոնք եւ ժամանակին Հայաստանում իրականացրին այն, ինչը Նիկոլը անվանում էր «թավշյա հեղափոխություն»: Հենց Նիկոլին հանելու, ավելի ճիշտ` ավելի լավ սորոսականով փոխարինելու ծրագիրը հանգեցրեց նրան, որ Նիկոլի թիմում մի շարք  գործիչներ սկսեցին սահմանազատվել Նիկոլից: Մասնավորապես` ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, առաջին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ այլք: Կառավարությունում  Նիկոլի  վստահված մարդկանցից մնացել է միայն Պապիկյանը, եւ ինչ-որ չափով կրթության եւ ամեն ինչի նախարար Արայիկ Հարությունյանը, որը շնորհակալ է Նիկոլին` վերջինիս աջակցելու եւ դժվար պահին պահելու համար, սակայն Արայիկն էլ կառավարվում է ոչ թե ուղիղ Նիկոլի, այլ` Կենտրոնի կողմից: Պատահական չէ նաեւ, որ արդեն 4 ամիս է, ինչ Նիկոլը չի նշանակում ԱԱԾ եւ ոստիկանության պետերին: Ընդ որում, Կենտրոնի կողմից Նիկոլի նախարարներին ու պատգամավորներին տրվում են այնպիսի հանձնարարականներ, որոնք անմիջապես հարվածում են հենց Նիկոլին: Այդ մեթոդը Կենտրոնը կիրառում էր դեռ Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ մի շարք  նախարարներ ու պաշտոնյաներ (որոնք ներկայացնում էին 6-րդ շարասյունը) կատարում էին այնպիսի, առաջին  հայացքից աբսուրդային, գործողություններ, որոնք առաջ էին բերում զանգվածային դժգոհություն, սակայն ոչ թե ուղղված նախարարին, այլ ուղղված երկրի ղեկավարին: Ամենավառ օրինակը Արսեն Թորոսյանի` ծննդատների  դեմ պայքարն է: Հասկանալի է, որ դրանով Արսեն Թորոսյանը շարունակում է հայ ժողովրդի դեմ առողջապահական պատերազմը, որը նա սկսել է, ավելի ճիշտ, որը նրան հանձնարարել են սկսել տխրահռչակ «Գարդասիլով»: Նշենք, որ հենց «Գարդասիլով» հայ ժողովրդին  տեռորի ենթարկելու նպատակով էր Արսեն Թորոսյանը  մի անհայտ  բուժակի կարգավիճակից  առաջ քաշվել եւ նստեցվել  նախարարի պաշտոնին: Նիկոլը հասկանում է, որ Արսեն Թորոսյանի գործողությունները վնասում են առաջին հերթին հենց իր վարկանիշին, սակայն  ոչինչ անել չի կարող, քանի որ, ինչպես ասվեց, Արսեն Թորոսյանին նա ո՛չ նշանակողն է, ո՛չ էլ հանողը:

ՆԻԿՈԼԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ «ԳՈՒՅՔԵՐՆ» ՈՒ «ԱԲՐԱՆՔՆԵՐԸ»

Դրա փոխարեն Նիկոլը փորձում է կանխարգելիչ քայլեր անել, որպեսզի կանխի սեփական պաշտոնանկությունը: Բանն այն է, որ դեռեւս իր պաշտոնավարման ամենասկզբում նրան տեղեկացրել էին, որ իր պաշտոնավարումը  լինելու է մոտ  երկու տարի, որից հետո առողջական պատճառներով նա փոխարինվելու է: Երեւի շատերը կհիշեն, որ 2018-ի մայիսին, երբ Նիկոլը կորցրել էր ձայնը, սփյուռքահայ բժիշկները, որոնք եկել էին Նիկոլին զննելու, հրաժարվեցին երեւէ կոնկրետ դիագնոզից եւ անորոշ հայտարարություններ արեցին: Այդ անորոշ հայտարարությունները նույն սցենարի մի մասն էին, ըստ որի, երկու տարի անց պետք է հայտարարվեր Նիկոլի առողջական խնդիրների մասին: Սակայն  հենց այդ սցենարի զարգացումը խափանելու համար Նիկոլը  օրերս գնաց առողջական ամբողջական զննման եւ, ի լուր աշխարհի, բարձր հայտարարեց, որ նա ամբողջությամբ առողջ է: Ստեղծված իրավիճակում, երբ Նիկոլը այլեւս չի ուզում ենթարկվել Կենտրոնի սցենարին եւ միաժամանակ չի կարողանում աշխատել Կենտրոնի կադրերի հետ, հավանաբար կսկսվի լուրջ հակամարտություն Նիկոլի եւ Կենտրոնի միջեւ, որտեղ առաջինը կփորձի պահպանել սեփական աթոռը, իսկ երկրորդը` փոխարինել Նիկոլին ավելի գործուն, հավասարակշիռ եւ արդյունավետ սեփական կադրով:

ԻՆՉՈՒ ԵՆ ՀԱՅԵՐԻՍ ԽՑԿՈՒՄ ՏՈՏԱԼ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՐԻՑԱ

Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА