o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պոզներ.Ուրգանտին ՌԴ քաղաքացիությունից չեն զրկի «Երեկոյան Ուրգանտ» հեռուստածրագրում հնչած կատակի համար

17.01.2020 13:19 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
 Պոզներ.Ուրգանտին ՌԴ քաղաքացիությունից չեն զրկի «Երեկոյան Ուրգանտ» հեռուստածրագրում հնչած կատակի համար

ՌԴ դերասան և հեռուստահաղորդավար Իվան Ուրգանտին քաղաքացիությունից չեն զրկի հունվարի 7-ին «Երեկոյան Ուրգանտ» հեռուստածրագրում հնչած կատակի համար: Այս մասին հայտնել է լրագրող Վլադիմիր Պոզները` Ura.ru հրատարակությանը տված հարցազրույցի ժամանակ` մեկնաբանելով «Сорок сороков» ուղղափառ հասարակական շարժման ակտիվիստների` Ուրգանտի դեմ հնչեցրած քննադատությունը:

Լարսը բաց է միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար

Վերջիններս ավելի վաղ CitizenGo կայքում համապատասխան խնդրագիր էին հրապարակել: Ըստ շարժման մասնակիցների` ծրագրի հեղինակները, իբր, իրենց թույլ են տվել ծաղրել Հիսուս Քրիստոսին և քրիստոնեական ավանդույթները: Ակտիվիստներն առաջարկել են Սահմանադրության մեջ երկքաղաքացիության մասին արգելք մտցնել` նշելով, որ Ուրգանտին և օտարերկրյա անձնագրերով այլ անձանց պետք է զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից:

«Ինչ վերաբերում է նման կազմակերպությունների ելույթներին, ապա սա ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին անգամն է, ինչին ոչ մի կերպ չեմ կարող լրջորեն մոտենալ: Հույս ունեմ, որ սա նրա համար որևէ հետևանքներ չի ունենա: Վստահ եմ, որ նրան Ռուսաստանի քաղաքացիությունից չեն զրկի»,- հայտարարել է Պոզները: 

Լրագրողը խոստովանել է, որ անձամբ չի դիտել տարակարծությունների առիթ դարձած թողարկումը, սակայն կարծում է, որ ակտիվիստները պետք է կապ հաստատեն  «Առաջին ալիք»-ի ներկայացուցիչների հետ, քանի որ հենց հեռուստաալիքն է որոշում կայացրել ծրագիրը նման տեսքով եթեր հեռարձակել:

«Ես ընկերություն եմ անում նրա հետ և «Сорок сороков»-ի նման որևէ շարժում չի փոխի իմ վերաբերմունքը նրա նկատմամբ»,- եզրափակել է լրագրողը:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА