o C     17. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՊԱՐԶՎՈՒՄ Է, ԿԱՏՈՒՆԵՐԻ ՕՐ ԷԼ ԿԱ

01.03.2016 15:39 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ՊԱՐԶՎՈՒՄ Է, ԿԱՏՈՒՆԵՐԻ ՕՐ ԷԼ ԿԱ

Այսօրվանից պաշտոնապես գարուն է: Գարնան առաջին օրը աշխարհի բոլոր երկրներում սիրում են նշել: Հասկանալի է՝ ձեւերը տարբեր են, եւ հաճախ՝ զվարճալի, տարօրինակ ու հետաքրքիր: Օրինակ` Ռուսաստանի Դաշնությունում մարտի 1-ը նաեւ կատուների օրն է: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ բացի ռուսներից, մարտի 1-ին նաեւ այլ ազգերն են տոնում կատուների օրը: Իսկ դա տարօրինակ է նաեւ նրանով, որ աշխարհի մասշտաբով թեեւ կատուներն ունեն նաեւ իրենց միջազգային օրը` օգոստոսի 8-ը: 

Պարզվում է՝ Նեղոս գետը 6 անգամ ավելի հին է, քան կարծում էին

Բայց եթե շատ երկրներում այնքան են կատուներին սիրում, որ տարվա մեջ երկու օր են նրանց հատկացրել, ապա նույնը ոչ մի դեպքում չի կարելի ասել Հայաստանի մասին: Ինչպես տեղեկացանք կենդանիների պաշտպանությամբ զբաղվող, կենդանիների իրավունքների պաշտպան, կենդանասեր ԿԱՐԻՆԵ ՓԱՆՈՍՅԱՆԻՑ, ոչ միայն կատունների, այլեւ, առհասարակ, որեւէ կենդանու օր` որպես այդպիսին, մեզ մոտ չի նշվում: Իսկ թե ինչու են ՌԴ-ում նշում, մեր զրուցակիցը հակված է դա կապել նրա հետ, որ եթե Հայաստանում շներին ենք ավելի շատ ուշադրություն դարձնում, ապա Ռուսաստանում կատուներն ավելի շատ տեղ ունեն.

- Թերեւս, դա կապված է նաեւ կլիմայական պայմանների հետ: Մեզ մոտ եղանակն ավելի տաք է, շները դրսում ավելի հանգիստ են, իսկ ՌԴ-ում ավելի ցուրտ է, եւ կատուն էլ տնային պայմաններում ավելի քիչ խնամք է պահանջում: Օրինակ՝ բազմաբնակարան շենքերում կատուներն առանց առանձնակի խնամք պահանջելու, կարող են հանգիստ ապրել եւ ավելորդ ժամանակ եւ ջանք չպահանջել տիրոջից: Հենց սրանով է պայմանավորված, որ ՌԴ-ում կատուններին ավելի մեծ ուշադրություն են դարձնում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА