o C     25. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մոշ հավաքեք, ոչխար պահեք, հդմ կտրոն պահանջեք, այլ բարեփոխման մոդել չի առաջարկվել»

27.12.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Մոշ հավաքեք, ոչխար պահեք, հդմ կտրոն պահանջեք, այլ բարեփոխման մոդել չի առաջարկվել»

Մի շարք քաղաքագիտական եւ փորձագիտական վերլուծությունների համաձայն, հաջորդ տարվա գարնանը կա՛մ վարչապետի փոփոխություն, կա՛մ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են սպասվում: Թե որքանով է այս կանխատեսումն իրատեսական, ամփոփելով 2019 թվականը՝ մանրամասնում է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԻՑ:

«Ժողովուրդը գազազած շո՞ւն է Փաշինյանի համար. «ֆո՛ւ» և «ֆա՛ս» հրամաններին սպասելիս». Անդրանիկ Թևանյան

Ժամկետային առումով չէի ուզենա օրեր ու ժամեր նշել, բայց եկեք հստակ գնահատենք քաղաքական դաշտի հաշվեկշիռը: Ովքե՞ր էին իշխանափոխության շահառուները, բոլոր այն մարդիկ, ովքեր դուրս եկան փողոց կամ առանց փողոց դուրս գալու էլ աջակցում էին այդ փոփոխություններին: Հասարակության քաղաքական հատվածի առումով` փաստացի Նիկոլ Փաշինյանին օգնել են վարչապետ դառնալ ոչ միայն որոշ ՀՀԿ-ականներ, որոնք արել են դա ճնշման տակ, այլ նաեւ «Բարգավաճ Հայաստանը, ՀՅԴ-ն եւ «հեղափոխությունն» անց հինգ Նիկոլ Փաշինյանին միացած մյուս իր գործընկերները, որոնք «Ելք» դաշինքում էին: Հիմա եկեք հասկանանք, թե մյուս շերտերն ովքեր էին© կային բազմաթիվ քաղաքական շրջանակներ, որոնք նույնպես աջակցում էին փոփոխություններին: Իսկ հիմա ովքե՞ր են մնացել` որպես Նիկոլ Փաշինյանի գործընկերներ: Դրանք վճարովի ֆեյքային համակարգերն են, այսպես կոչված, պողոսական հատվածը, որը միշտ իր հետ է լինելու եւ միշտ վատ է ապրելու, ու այն օր օրի նվազող շերտը, որը ուներ սպասումներ հեղափոխությունից: Իսկ քաղաքական առումով` ո՛չ «Բարգավաճ Հայաստանը», ո՛չ ՀՅԴ-ն այսօրվա իշխանության հետ չեն: «Ելք» դաշինքի փլատակների տակ առանձին միավոր դարձած, ընտրություններին առանձին մասնակցած «Լուսավոր Հայաստանն» էլ բռնել է հայտնի կուսակցություն դառնալու ճանապարհը: Այսինքն` Նիկոլ Փաշինյանը չունի գործընկերներ, մինչդեռ նա սեփականաշնորհել է այն արդյունքները, որն արձանագրվել է 2018-ի մայիսին: Հետեւաբար, կարծում եմ` քաղաքական եւ հասարակական լայն շրջանակները շահագրգռված են, որպեսզի տեղի ունենա կա՛մ վարչապետի փոփոխություն, կա՛մ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Քաղաքագիտական եւ փորձագիտական շրջանակները հասարակության լայն շերտերից մի քիչ առաջ են ընկած եւ իրենք ավելի լավ են պատկերացնում, թե ինչ դիլետանտ կառավարություն է ձեւավորված, եւ թե ինչ վտանգներ է ներկայացնում այս իշխանությունը` անվտանգության, տնտեսության համար եւ հասարակական հարաբերություններում` ատելության մթնոլորտ քարոզելով եւ այլն:

Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ամաչում եմ, որ հայ եմ․ Անդրանիկ Միհրանյան

Ե՞րբ այդ ամենը կգիտակցեն նաեւ հասարակության առավել լայն շրջանակները:

Հասարակությունը մի փոքր ավելի հետ է ընկած, եւ նրան այս իշխանությունը փորձում է կերակրել հետեւյալ տեխնոլոգիաներով© եթե 2018 թվականի կարգախոսն էր` «թողեք, թող աշխատեն», ապա 2019-ին ասում էին` «լավ էլ աշխատում են», այսինքն` կար խոստումներ եւ սպասումներ: Իսկ 2020-ին արդեն իշխանությունն է հայտարարելու, թե «չեն թողնում, որ աշխատենք»: Ընդ որում` այդ «չեն թողնում, որ աշխատենք»-ը եթե նկատել եք, բոլոր ժամանակահատվածներում կար: Սկզբում ասում էին` խորհրդարանն է մեղավոր, մինչեւ արտահերթ ընտրություններ չլինի, երկիրը չի զարգանա: Հետո պարզվեց` դատավորներն են մեղավոր, ապա մեղավոր հռչակվեցին Արցախի դավադիրները, այնուհետեւ` համաշխարհային հանրությունը` Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի, որովհետեւ չեն ողջունում այս «գյոզալական» հեղափոխությունը եւ փողեր չեն հատկացնում: Դրանից հետո մեղավոր ճանաչվեց ՀԴՄ չպահանջող, ոչխար չպահող, մոշ չհավաքող քաղաքացին: Սրանք էին տնտեսական հեղափոխության երեք պոստուլաները, որոնք հրապարակային հնչեցվել է վարչապետի կողմից: Ուրիշ պոստուլա չի հնչեցվել: Մոշ հավաքեք, ոչխար պահեք, ՀԴՄ կտրոն պահանջեք, այլ բարեփոխման մոդել չի առաջարկվել: Հիմա էլ կամաց-կամաց ասում են, որ ՍԴ դատավորներն են մեղավոր, որ երկիրը չի զարգանում:

Առանց Ռուսաստանի շուկայի՝ Հայաստանին բավական բարդ կլինի. Աշոտ Թավադյան

Վերջերս էլ վարչապետը նաեւ ասաց, թե ամբողջ պետական կառավարման համակարգը խոչընդոտում է եւ դիմադրում հեղափոխությանը...

Կարծում եմ` պատահական չէ, որ վաչապետն այդպիսի բան ասաց: Սա մի կողմից պատասխանատվությունից խուսափելու եւ կեղծ թիրախ հրամցնելու նպատակ էր հետապնդում, մյուս կողմից` նպատակ էր հետապնդում հետագայում հիմնավորելու, թե ինչու է անհրաժեշտ հանրաքվեով Սահմանադրության փոփոխություն, որովհետեւ ամբողջ պետական համակարգը դիմադրում է այն տնտեսական հեղափոխությանը, որը կարող է բարեկեցություն ապահովել հասարակությանը: Իշխանությունը, մասնավորապես` Նիկոլ Փաշինյանը, շատ լավ հասկանում է, որ արդեն մարդիկ դժգոհում են, եւ բացի տեսարանից, նրանց հաց է պետք: Եվ նա հիմա նոր թիրախ է գտնելու` ի դեմս Սահմանադրության:

​​​​​​​«Մեր գլխավոր տնտեսական գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը» (Տեսանյութ)

Այս համատեքստում ի՞նչ կարելի է սպասել 2020 թվականից:

Կարծում եմ` 2020-ը բավական դինամիկ տարի է լինելու, եւ մեկտեղվելու են տարբեր քաղաքական շրջանակների շահերը: Մենք կունենանք բավականին հետաքրքիր զարգացումներ: Իսկ թե դրանք կհանգեցնեն վարչապետի հեռացմանը կամ արտահերթ խորհրդարանական ընտրությունների` կախված է այն պրոցեսներից, որը տեղի պետք է ունենա այլընտրանքային դաշտում: Եթե յուրաքանչյուրը մտածի, որ առանց աշխատանք կատարելու կարող է սեփականաշնորհել մեկ ուրիշի աշխատանքը կամ մեկ ուրիշի ռեսուրսը, եթե խնդիր դնենք, այսպես ասած, լիդերի նշանակմանուրեմն` ոչ մի արդյունք չենք կարող գրանցել եւ լուրջ խնդիր կունենանք անվտանգության ոլորտում: Պետք է հետեւողական եւ ամբողջական աշխատանք իրականացնել եւ հասարակության լայն շերտերի հետ աշխատել: Եվ վերջապես պետք է քաղաքական պրոցեսներին տալ քաղաքական բովանդակություն: Իսկ քաղաքական բովանդակությունն ամենավտանգավորն է այս իշխանության համար: Քաղաքական բովանդակության պարագայում այս իշխանության շանսերը բավական թույլ են, իսկ քաղաքական անգործության առումով նույնիսկ եթե կատաստրոֆիկ անկում արձանագրի իշխանությունը, ինչը օր օրի տեսնում ենք, միեւնույնն է, շատ կարեւոր է, թե ինչպիսին է լինելու այլընտրանքային տարբերակը: Հասարակությունը պետք է տեսնի  նոր որակի թիմ, նոր որակի Հայաստանի տեսլական, նոր գաղափարախոսություն եւ աշխատանքային մթնոլորտ` այլընտրանքային դաշտումԵվ այդ թիմի լիդերության հարցը կարգավորելու պարագայում կարծում եմ` բնականոն ճանապարհով 2020 թվականին կունենանք քաղաքական դաշտում  փոփոխություններ:

​​​​​​​«Գյուղատնտեսությունը 4 տոկոսով անկում է ապրել» (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА