o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Թող ոչ ոք չկասկածի, որ «կփակվի» հայ երեխաներին մահվան տանող ճանապարհը»

22.12.2019 20:27 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ
​​​​​​​«Թող ոչ ոք չկասկածի, որ «կփակվի» հայ երեխաներին մահվան տանող ճանապարհը»

Իր 5 ամսական փոքրիկին կորցրած հայրը՝ ՆԱՐԵԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ, հայտարարությամբ է հանդես եկել՝ դիմելով լրագրողներին եւ ընդհանրապես՝ բոլոր ընկերներին ու հայրենակիցներին, որում մասնավորապես ասված է. «Իմ երեխան մահացել է 07.06.2018 թվականին՝ պատվաստանյութ ստանալուց երկու օր հետո։ Հարուցված քրեական գործը կարճվել է, թեեւ բազմաթիվ հարցեր մնացել են անպատասխան։ Չի իրականացվել փաստերի ամբողջական հետազոտում, փորձագետների կողմից տրվել է ակնհայտ կեղծ եզրակացություն, լիովին առողջ երեխայիս վերագրելով բազմաթիվ, կյանքի հետ ոչ համատեղելի հիվանդություններ։ Դիմել եմ դատարան` երեխայիս մահվան իրական պատճառը բացահայտելու, արդարությունը վերականգնելու եւ ուրիշ երեխաների մահվան դեպքերը կանխարգելելու համար։ Դատական նիստը տեղի կունենա 2019 թվականի դեկտեմբերի 24-ին, ժամը՝ 11։30-ին, Երեւան քաղաքի Ընդհանուր Իրավասության Դատարանում (Ք. Երևան Արշակունյաց պողոտա 24/1)՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ։ Ինձ անհրաժեշտ է Ձեր օգնությունը դատական գործընթացի լուսաբանման համար։ Թող ոչ ոք չկասկածի, որ կբացահայտվեն բոլոր հանգամանքները եւ, ի վերջո, «կփակվի» հայ երեխաներին մահվան տանող ճանապարհը։ Ակնկալում եմ բոլորիդ աջակցությունը, որի համար նախապես շնորհակալ եմ»:

ՇՏԱՊ. ՍԿՍՎԵՑ. ՊԵԿ նախագահ Դավիթ Անանայանը հրաժարական է տվել

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА