o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեքենայից օդ կրակած քաղաքացին հայտնաբերվել է

21.12.2019 15:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Մեքենայից օդ կրակած քաղաքացին հայտնաբերվել է

Դեկտեմբերի 20-ին, ժամը 11-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ Վարդաշեն թաղամասի ճանապարհին մեքենայից կրակել են օդ և հեռացել:

Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ Էրեբունու փողոցում ծագած վիճաբանության ժամանակ «Տոյոտա» ավտոմեքենայի վարորդը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, մեքենայիից ատրճանակով մեկ անգամ կրակել է օդ և հեռացել:

Վերին Լարսում գտնվող ՀՀ 70 քաղաքացիները 3 ավտոբուսներով ուղևորվել են Հայաստան

Էրեբունու քրեական հետախույզների և ոստիկանության վետերանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վարորդի ինքնությունը։ Բացատրական աշխատանքների շնորհիվ նույն օրը, ժամը 18.30-ին, 29-ամյա տղամարդը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն։

Նա ներկայացրել է «ՊՄՌ» տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակը։

Նախապատրաստվում են նյութեր:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА