o C     24. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱ՞ՐԴ, ԹԵ ԿԵՆԱՑՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՔԱՂՑՐԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՎԻԱՑԻԱՅՈՒՄ

16.12.2019 11:48 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ԿԱԴՐԱՅԻՆ ՋԱ՞ՐԴ, ԹԵ ԿԵՆԱՑՆԵՐԸ ԳՆԱԼՈՎ ՔԱՂՑՐԱՆՈՒՄ ԵՆ ՔԱՂԱՎԻԱՑԻԱՅՈՒՄ

Մինչ հասարակ քաղաքացիներս ամփոփում ենք տարին՝ սպասելով նորանոր թանկացումների, քաղավիացիայում պատրաստվում են աշխատավարձերի կտրուկ աճի։

Բանն այն է, որ Հայաստանի քաղավիացիան հայտնվել է անցանկալի վիճակում։ Եվրահանձնաժողովը որոշել է խստացնել մեր քաղաքացիական ավիացիայի հանդեպ վերահսկողությունը՝ թռիչքային անվտանգության մասով թերացման պատճառով։

ՎԱՐՉԱՊԵՏԸ ՄԵԾ-ՄԵԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ Է ԱՆՈՒՄ ԲԱՆԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՞

Սակայն  դեկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրային ռադիոյին Տաթևիկ Ռևազյանի տված հարցազրույցում խնդրին տրվում է օրիգինալ լուծում։ Ըստ քաղավիացիայի «սիրուն աղջկա» տրամաբանության, տասնյակ տարիներ շարունակ, մեր քաղավիացիան ունեցել է թռիչքային անվտանգության վերահսկողության խնդիր, որի պատճառը տեսուչների, եթե մի կերպ փորձենք հավատալ Տաթևիկին, 130 հազար ամսեկան աշխատավարձն է։ Բարձրացրեք աշխատավարձերը, ասում է Ռևազյանը,  թռիչքային անվտանգության խնդիրը կլուծվի` տեղական մասնավոր ընկերություններում ավիացիոն տեսուչները ստանում են 4-5 հազար դոլար, արտերկրում 15 հազար։

Ինչպե՞ս ենք բարձրացնում աշխատավարձերը. Քաղավիացիայի կոմիտեի որոշ գործառույթներ վճարովի դարձնելով։ Էլի ճոխ թվեր են նշվում։ Արտերկրում 25-50  հազար դոլար են վճարում ավիաընկերությունները գրանցելու համար, օդաչուներն իրենց լիցենզիաների համար էլ են վճարում տարբեր գումարներ։ 2020 թվականին պատրաստվում են անել համապատասխան օրենսդրական նախաձեռնություններ։

Վերջնականապես չի՞ մահանա առանց այդ էլ հոգեվարքի մեջ գտնվող մեր ավիացիան, եթե ամենինչ դարձնենք վճարովի, այն էլ բավականին թանկ։ Կդիմանա՞ն այս պայմաններին պետությունից ոչ մի օժանդակություն չստացող մեր մի կերպ գոյատեւող մասնավոր ավիաընկերությունները։ Վերջնականապես չե՞ն արտագաղթի արդեն իսկ փոքրաթիվ մնացած մեր օդաչուներն, ավիատեխնիկները, ավիացիոն ոլորտի մասնագետները։

Սրանով ի՞նչ հարց ենք լուծելու։ Հներին հանելու ենք, նրանց փոխարեն բարձր աշխատավարձով բերենք նորերի՞ն, թե՞ հները սկսելու են վերջապես լավ աշխատել` hայաստանյան չափանիշներով աստղաբաշխական աշխատավարձեր ստանալուց հետո։ Իսկ եվրոպական կամ  ամերիկյան աշխատավարձերի դիմաց մեր մասնագետներն անելու՞ են իրենց արևմտյան գործընկերների չափ աշխատանք։ Այնտեղ հսկայական ավիապարկեր ունեցող բազմաթիվ ավիաընկերությունների հետ են աշխատում։ Թե՞ մի երկու խեղճուկրակ տեղական ավիաընկերությունում ստուգումներ անելով են բավարարվելու։

Այնպես որ, 2020 թվականին Քաղավիացիայում ջան են ասելու, ջան լսելու։ Էլ ոչ մի «130․000 դրամ աշխատավարձ»։ Ոչինչ, որ դրանից  կտուժի հայկական ավիացիան, բայց այն արդեն բազմակի անգամ տուժած է։

Ա. Հովհաննիսյան

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА