ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼՏՊ-ն սկսել է «անառակ որդու վերադարձը» օպերացիան

14.12.2019 11:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԼՏՊ-ն սկսել է «անառակ որդու վերադարձը» օպերացիան

Բրատիսլավայում կայացած` Մամեդյարով-Մնացականյան հանդիպումից հետո լեւոնական <քյարթու> կադրերի մոտ զգացվում է աճող անհանգստություն: Այսպես, նախ ցնցող մտքով հանդես եկավ Հովհաննես Իգիթյանը, թե՝ Փաշինյանը դեմ չէ, որ արցախյան բանակցություններում Ալիեւի հետ ներկա լինեն նաեւ Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները: Չնայած, Իգիթյանը չի ստում․ <Ղարաբաղի ադրբեջանական համայնք> մեզ համար այդքան մտահոգիչ եւ վտանգավոր եզրույթը մինչ այս քանիցս օգտագործել է նաեւ Փաշինյանը: Օրինակ բերենք նրա հայտարարություններից մեկը. <Ամբողջ հարցն այն է, որ Ղարաբաղի ադրբեջանական համայնքն այս ընթացքում միշտ մասնակցել ու այսօր էլ մասնակցում է բանակցային գործընթացին, եւ այս ընթացքում չի եղել անգամ մեկ հեռախոսային խոսակցություն, որին Ղարաբաղի ադրբեջանական համայնքը մասնակցություն չունենար․․․>: Իսկ Իգիթյանը ընդամենը հիշեցրեց Նիկոլին․ <Դու սրա կողմնակիցն ես>:

ՀՔԾ-ն սկսել է գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը. առգրավվել են նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները. «Հրապարակ»

Էլ ավելի առաջ գնաց հաջորդ երդվյալ ԼՏՊ-ականը՝ Լեւոն Զուրաբյանը: Նա հանկարծ որոշեց փիլիսոփայել արցախյան բանակցությունների բնույթի մասին, թե կան անուղղակի հարցեր, այդ թվում՝ խաղաղության նախապատրաստման գործընթաց, հումանիտար ծրագրեր եւ այլն: Կան նաեւ բովանդակային բանակցություններ, թե ինչպես պետք է հարցը լուծել: Եվ բացում է բուն միտքը. <Մինչեւ հիմա հայկական կողմը բովանդակային քննարկումների մեջ, նկատի ունեմ՝ Փաշինյանի օրոք, թավշյա հեղափոխությունից հետո, չի մտել եւ դրա համար ունեցել է նաեւ որոշակի հիմքեր: Այդ հիմքերը կապված են այն հանգամանքի հետ, որ բանակցությունների այն ձեւաչափը, որը ժառանգել էր Նիկոլ Փաշինյանը, իր հագով չէ: Ինքը ցանկանում է վերադարձնել այն ֆորմատը, որը ձեւավորվել էր Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ...>: Ու սա այն դեպքում, երբ Բրատիսլավայից առաջ ԱԳ նախարար Մնացականյանը պարզ հայտարարեց, որ կան Զուրաբյանի ասած <բովանդակային քննարկումները>. <Մենք մեկ միասնական փաթեթ ունենք, որը ներառում է հարցի բուն կարգավորմանն առնչվող հարցեր...>: Եվ երբ անգամ սրանից հետո է Զուրաբյանը համոզում է, թե՝ ոչ մի <բովանդակային քննարկում> էլ չկա, ապա դա էլի սկսում է Փաշինյանին ուղղված հիշեցման նմանվել: Այսինքն, տեւական ժամանակ Փաշինյանն իրոք ամեն ինչ անում էր՝ <բովանդակային քննարկումների> մեջ չմտնելու համար, ընդ որում, նման գործելաոճի տակ պարզ զգացվում էր լեւոնական ձեռագիրը: Սակայն համանախագահ երկրները մերժեցին Փաշինյանի բոլոր տարօրինակ առաջարկները՝ անցնելով բուռն ճնշումների, ինչը էապես վատթարացրեց հայկական դիրքերը բանակցային սեղանի շուրջ: Իսկ ահա Բրատիսլավայի հանդիպման նախնական եւ հաջորդող փուլում այլ պատկեր է զգացվում, այսինքն, կա տպավորություն, որ Փաշինյանը նման բուռն ճնշումներին կարող է եւ չդիմանալ: Եվ դա կարող է շատ արագ լինել, հաշվի առնելով, որ համաձայն Բրատիսլավայի հայդիպմանը հաջորդած պաշտոնական հայտարարությունների, ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը լինելու է արդեն հաջորդ հունվարին՝ օրակարգում ունենալով նաեւ Ալիեւ-Փաշինյան հանդիպման կազմակերպման խնդիր: Չէ, հազիվ թե նման հնարավոր զարգացումների դեպքում Արցախը լինի ԼՏՊ-ի հիմնական դարդ ու ցավը: Բանն այն է, որ այդ զարգացումների արդյունքում, եթե ռուսական զորքերը հայտնվեն Իրանի սահմանին, ապա դա կավարտի նաեւ ԽՍՀՄ-ի փլուզումով սկսված մեծ խաղը: Նաեւ, վերջնականապես կձախողվի այն ՙբարձր վստահությունը՚, որ այդ ողջ ժամանակահատվածում դրված էր ԼՏՊ-ի վրա՝ նրան վերջնականապես քաղաքական աղբանոցը նետելու հեռանկարով հանդերձ: Դե ուրեմն, այս պահին է, որ պետք է առավելագույն ակտիվություն դրսեւորել, անգամ՝ Փաշինյանին հրապարակավ հիշեցնել, որ նա <Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ձեւավորված ֆորմատը> ետ բերելու պատասխանատվություն եւ պարտավորություն ունի: Իսկ երբ այդ <հիշեցումները> բերվում են հրապարակային դաշտ, դրանք սկսում են նաեւ սպառնալիքների նմանվել: Օրինակ, որ կարող են բացահայտվել նաեւ, թե իրականում ինչպես է Փաշինյանը քայլել ՙԼեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ձեւավորված ֆորմատի՚ ուղղությամբ, անգամ չնայելով, նրան, որ այդ ուղղությունն արդյունքում էապես վատթարացրեց մեր դիրքերը բանակցային սեղանի շուրջ: Մի խոսքով, ԼՏՊ-ն, կարծես թե, սկսել է <Անառակ որդու վերադարձը> օպերացիան:

Մինչդեռ իրողությունն այն է, որ եթե անգամ <Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ձեւավորված ֆորմատը> (որից, չմոռանանք, ժամանակին <Գոբլի պլանի> գարշահոտություն էր փչում, իսկ մեր օրերում էլ՝ <Բոլթոնի ծրագրի>), եթե անգամ ուլտրալիբերալիզմի տարաբնույթ սորոսների ծրագրերի բաղադրիչներից է, ապա պաշտոնապես համանախագահ երկրները բոլորովին այլ պահանջներ են դրել: Այսինքն, սորոսալեւոնական պահանջ-սպառնալիքներով առաջնորդվելով, Փաշինյանը, ինչպես քանիցս տեսանք, հասավ միայն համանախագահ երկրների կողմից եկած հարվածների, որոնք գնալով ուժգնանալով, արդեն հասել են այն մակարդակի, որ կարող է դիմադրելու ճար պարզապես չլինի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА