o C     24. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձրի պանիր` այն էլ թակարդում. երկիրը կքում է նոր վարկերի տակ

13.12.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ձրի պանիր` այն էլ թակարդում. երկիրը կքում է նոր վարկերի տակ

Ազգային ժողովը նորից վարկով փող է վերցնում, ընդ որում` մի քանի: Խորհրդարանն ընդունեց «ՀՀ եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հարկաբյուջետային, տնտեսական եւ պետական հատվածի կառավարման զարգացման քաղաքականության վարկ» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, որով Հայաստանին կտրամադրվի 45,8 մլն եվրո գումարի չափով վարկ, եւ այն կուղղվի 2019 թվականի պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը: Վարկը մարվելու է 25,5 տարում, դրանից արտոնյալ է լինելու 14,5 տարին:

Իրանի հետ Հայաստանի սահմանը չի փակվել. Էդմոն Մարուքյան

Օրենսդիրներն ընդունեցին նաեւ Հայաստանի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ ստորագրված «Մարդկային ներուժի զարգացման ընդլայնման ծրագիր» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ստանալ բյուջետային աջակցության վարկ` 9,1 եվրո գումարի չափով: Ծրագիրն ուղղված է լինելու նախադպրոցական եւ բարձրագույն կրթության ու գիտության իրավական շրջանակի ընդլայնմանը, առողջապահական ծառայությունների, նախադպրոցական հաստատությունների հասանելիության բարելավմանը: Եվս մի վարկային համաձայնագիր ստորագրվել է Հայաստանի եւ Վերականգնման վարկերի բանկի միջեւ` «Քաղաքականության վրա հիմնված վարկ եւ Շրջակա միջավայրի պահպանություն» վարկային համաձայնագիրը, որով մեր երկրին կտրամադրվի 40 մլն եվրո գումարի չափով բյուջետային աջակցության վարկ` անտառտնտեսության, կենսաբազմազանության եւ բնության պահպանվող տարածքների, շրջակա միջավայրի չափորոշիչների եւ կանոնակարգերի հետ կապված բարեփոխումներին: Խորհրդարանական ընդդիմությունը նոր պարտքեր կուտակելուն դեմ էր, իսկ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շտապեց մխիթարել իշխանությանը, թե անօգուտ է մեծամասնության կողմից ընդդիմությանն ուղղված կողմ քվեարկելու կոչերը: Խորհրդարանի ղեկավարի կարծիքով` ընդդիմությունը, որպես կանոն, կողմ չի քվեարկում բյուջեին, Կառավարության ծրագրին, վարկային համաձայնագրերին: Այս եւ այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ հետ:

«Իրանում Հայաստանի դեսպանություն է դիմել 35 ՀՀ քաղաքացի»․ Աննա Նաղդալյան

«ԵԹԵ ՈՒՆԵՆՔ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԳՈՒՄԱՐՆԵՐ, ԻՆՉՈ՞Ւ ԵՆՔ ԱՅՍ ՎԱՐԿԸ ՎԵՐՑՆՈՒՄ»

– Պարոն Բագրատյան, ինչպե՞ս հասկանալ այն պարադոքսը, որ Ա. Միրզոյանը հայտարարում է, թե «մեր գործերը լավ են», բայց խորհրդարանը վարկով իր իսկ ձեւակերպմամբ` «էժան փող» է վերցնում: Կամ ՍԴ դատավորներին չաշխատելու համար` ի վիճակի է պետությունը վճարել 700 մլն թոշակ, բայց վարկով փող է վերցնում այլ ծրագրեր իրականացնելու համար:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Բյուջետային ապահովման վարկերը մի առանձնահատկություն ունեն, որ իրենք հարմարավետ վարկեր են եւ նաեւ ունեն արտոնյալ ժամկետներ: Այսինքն` եթե պետությունը խնդիր է դրել հավելյալ միջոցներ ներգրավել, ապա լավագույնն են այս կարգի վարկերը, մանավանդ, որ դրա դիմաց երաշխիք չեն ուզում, որեւէ պարտավորություն չկա: Ըստ էության, ազատ հարաբերության վարկ է, պարզապես, պետք է կարողանան նպատակային այն օգտագործել: Մեր խնդիրը հենց այստեղ է, ասում ենք` արդյոք սա նպատակային է: Եթե ունենք լրացուցիչ գումարներ, ինչո՞ւ ենք այս վարկը վերցնում, ինչո՞ւ ենք վարկային մեր պորտֆելը ծանրաբեռնում: Մեր հարցադրումներն այդտեղ է, որովհետեւ կարող է իսկապես լուրջ ծրագրեր լինեն, եւ այդ վարկերը ուղղվեն տնտեսության զարգացմանը: Եվ եթե դա ակնհայտ լինի, իհարկե, մենք այդ դեպքում կասենք` արժե: Եթե դու այդ վարկը ներդրել ես մի տեղ, որտեղ քո շահութաբերությունը տարեկան 10 տոկոս է, իհարկե, իմաստ ունի այն վերցնել, բայց սա չի ապացուցվում: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը պատշաճ կամ առնվազն հասկանալի չկարողացավ բացատրել: Իմ մոտեցումը հետեւյալն է, որ անվճար կամ այդքան ցածր տոկոսով որեւէ բան չի լինում, եկեք հասկանանք` ինչի՞ են տվել, դրա տակ ի՞նչ կա, ի՞նչ խնդիր վաղը պետք է դնեն մեր կառավարության առջեւ: Եկեք վտանգները, ռիսկերն այսօր կշռադատենք, ոչ թե անենք, հետո 15 տարի հետո` ինքներս մեզ հարց տանք` էս ի՞նչ ենք ստորագրել, ինչո՞ւ ենք համաձայնել: Ի վերջո, ձրի պանիր որեւէ տեղ չի լինում, անհնար է, որ որեւէ մեկը որեւէ մեկին կամ որեւէ պետություն որեւէ այլ պետության, ուղղակի, առանց ոչ մի բանի, արտոնյալ վարկեր տրամադրի: Չկա նման բան, պետք է հասկանալ քաղաքական տրամաբանությունը` այն, ինչ մենք խնդրում ենք, որ մեզ բացատրեն: Չեմ բացառում, որ կոնկրետ փոխնախարարն էլ հավանաբար տեղյակ չէ, թե դրա տակ ինչ կարող է լինել: Այդ ռիսկերի մասին է մեր անհանգստությունը, եւ ասում ենք` էլի ձեր ասածն է, դուք 88 հոգի եք, քվեարկելու եք, անցնելու է նախագիծը: Բայց մենք ընդդիմություն ենք, զգուշացնում ենք ձեզ, որովհետեւ այդ վարկը նաեւ այն երեխաների ուսերին է դրվելու, որոնք այսօր եկել էին Ազգային ժողով: Եվ եթե այդ երեխաները վաղը մեզ հարցնեն` բա ինչո՞ւ մեկդ չբարձրաձայնեցիք, ասենք, որ դրա մասին զգուշացրել ենք:

Հայաստանը կարող է կորցնել այն հսկայական առավելությունը, որ ուներ 2017 թվականի նոյեմբերին. Արմեն Աշոտյան

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱՐՑ ԲՀԿ-Ն ՉԻ ՔՆՆԱՐԿԵԼ

– Այս շաբաթ Ազգային ժողովն ընդունեց նաեւ ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու  նախագիծը, որին եւս ԲՀԿ-ն դեմ էր: Բավարարվելո՞ւ եք միայն դեմ քվեարկելով, թե՞ կնախաձեռնեք այս օրինագծի սահմանադրականությունը վիճարկելու հարցը Սահմանադրական դատարանում:

– «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն այդ հարցը դեռ չի քննարկել: Եթե քննարկվի, մենք կտեղեկացնենք:

​​​​​​​«Ես գնում եմ.., ով իմ հետ ա, շնորհակալ եմ, ով իմ հետ չի՝ Աստված ձեր հետ, ես մենակ էլ կհաղթեմ»

Այսինքն` հնարավո՞ր է, որ նման նախաձեռնությամբ հանդես գաք:

Չեմ կարող ասել, որովհետեւ հարցը չի քննարկվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА