o C     19. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Դեռահասային տարիքի սթրեսների հետևանքները

08.12.2019 22:26 ԱԽ ԿԱՆԱՅՔ
Դեռահասային տարիքի սթրեսների հետևանքները

Ինչո՞ւ որոշ մարդիկ, բախվելով դժվարությունների հետ, հաջողությամբ հաղթահարում են դրանք, իսկ ուրիշները` ոչ: Ինչո՞ւ որոշ մարդիկ կարող են ելք գտնել անելանելի իրավիճակներից, իսկ մյուսները պարզապես հանձնվում են: Ինչո՞ւ են որոշ մարդիկ հաղթողներ, իսկ մյուսները` անհաջողակներ: Միգուցե մեր շատ հաղթանակների ու անհաջողությունների գրավականը հենց այն է, թե ինչպես ենք մենք մեր կյանքի սկզբում սովորում հաղթահարել հիասթափություններն ու սթրեսները:

Տարիքի հետ միմյանց նկատմամբ հետաքրքրությունը չկորցնելու 3 եղանակ

Եվ դա կախված է ծնողներից:

Դեռահասն անպայման հավաքելու է աշխարհի քարտեզն ու որոշի իր տեղն այնտեղ, հարցը միայն այն է, թե նա դա ինչպես է անելու` հանգիստ և ուրա՞խ, թե՞, հակառակը, զգուշավոր կերպով` ամեն անգամ ցնցվելով ու լարվելով աղետի կամ սայթաքման սպասումից: Իսկ դա շատ դեպքերում կախված է ծնողներից: Երեխան չի վախենա մեծ աշխարհից, ուրախ և լիարժեք կերպով կկարողանա ուսումնասիրել այն ժամանակ, երբ իրեն վստահում ես:

Ձեր մեծացող երեխային առանձնապես ոչինչ չի հուզում, կամ հուզում է ամեն ինչ միանգամից: Նրա առջև անընդհատ կանգնած է ընտրության խնդիրը, նրան պատում են նոր զգացողություններ, նա նորովի է գնահատում իրեն, ուրիշ մարդկանց, փորձում է գիտակցել, թե ինչ է սեքսը, ինչ է ապագան: Եվ որքան կյանքում էական դեր ցանկանա խաղալ ձեր դեռահասը, այնքան մեծ կլինի լարվածությունը, այնքան հաճախ նա ստիպված կլինի բախվել հիասթափությունների ու սթրեսների հետ: Սթրեսի պատճառը, սակայն, հաճախ կարող է լինել ամենաառօրեական մի բան, բոլորովին էլ՝ ոչ արտակարգ լարումը, այլ այն մանրուքները, որոնցից նա լիովին կարող է գլուխ հանել:

Լինում է այնպես, որ անհաջող օրվանից հետո դեռահասը մի կերպ հասնում է տուն, անկողին է մտնում ու քնում մի քանի ժամ: Բայց լինում է նաև հակառակը: Նրա սիրտը սկսում է անտանելի արագ զարկել, բերանը չորանում է, չի կարողանում խոսել, դժվարանում է կուլ տալը, ունենում է ճնշվածության զգացողություն ու անքնություն:

Հասունացող մարդը բավականին հաճախ ֆիզիկական և հոգեբանական լարվածություն է զգում: Եվ թեպետ դեռահասներն առավել ենթակա են սթրեսների, քան մեծերը, բնությունը հոգ է տարել այդ մասին ու նրան տվել մեծ էներգետիկ պահուստներ, որոնք թույլ են տալիս նրանց ավելի արագ, քան մեծերը, հաղթահարել սթրեսը: Հարց` իսկ որքա՞ն հաջողակ: Եվ սա էլ շատ դեպքերում կախված է մեզնից` ծնողներից:

Ցանկացած իրավիճակից ելք կա:

Հիասթափություններ և սթրեսներ բոլորն են ունենում` թե մեծերը, թե փոքրերը: Բայց մեծերը գիտեն, որ դա մեր կյանքի անբաժանելի մասն է, և մեծ մասամբ հաջողությամբ կարողանում են դրանք հաղթահարել: Իսկ ահա կարճ կենսափորձ ունեցող դեռահասի համար դրանցից գլուխ հանելն ավելի դժվար է լինում: Նրան թվում է, թե հիմա, երբ չի ստացվել, երբ սպասելիքները չեն իրականացել, քանդվում է ամեն ինչ, ու դրան դիմանալը պարզապես անհնար է:

Դա բացասական զգացմունքների մի ամբողջ փունջ է` անզորություն, հուսահատություն, հիասթափություն, հուսալքություն, անհուսություն: Եթե դեռահասը երկար ժամանակ չի կարողանում ազատվել դրանցից, եթե հաճախ ու երկար ժամանակով է գտնվում այդպիսի ճնշված դրության մեջ, այդ զգացմունքներն այնքան սովորական են դառնում նրա համար, որ սկսում են ազդել բնավորության վրա:

Ինչո՞ւ որոշ մարդիկ, բախվելով դժվարությունների հետ, հաջողությամբ հաղթահարում են դրանք, իսկ ուրիշները` ոչ: Ինչո՞ւ, երբ պլանները չեն իրականանում, կամ չեն արդարանում հույսերը, մարդկանց մի խումբը հուսահատվում է, ընկնում ընկճախտի մեջ, իսկ մյուսները` ոչ: Ինչո՞ւ որոշ մարդիկ կարող են ելք գտնել անելանելի իրավիճակներից, իսկ մյուսները պարզապես հանձնվում են: Ինչո՞ւ են որոշ մարդիկ հաղթողներ, իսկ մյուսները` անհաջողակներ: Միգուցե մեր շատ հաղթանակների ու անհաջողությունների գրավականը հենց այն է, թե ինչպես ենք մենք մեր կյանքի սկզբում սովորում հաղթահարել հիասթափություններն ու սթրեսները:

Նորմալ է, երբ 2 տարեկան երեխան աղմկոտ կերպով բողոքում է, երբ իրեն կտրում են խաղից ու տանում տուն, 7 տարեկանում նորմալ է հուսահատության գիրկն ընկնել, երբ սովորել ես դասը, բայց չես կարողանում պատասխանել, իսկ 13-ում խելագարվել այն մտքից, որ ընկերներդ առանց քեզ են արշավի գնացել: Նորմալ չէ, որ այդպիսի զգացմունքները բավականին երկար ժամանակահատված կառավարում են  պատանուն:

Բացասական էմոցիաների մի ամբողջ բույլ է պատում դեռահասին, երբ նա հասկանում է, որ իր սպասումները չեն արդարացել: Ի՞նչ հակադրել դրան: Իհարկե, հույս: Նրան պետք է ասել. «Այո, դու սխալվել ես, այո, քո բախտը չբերեց, այո, քեզ մոտ ինչ-որ բան չստացվեց, սակայն ցանկացած իրավիճակից էլ ելք կա, և միայն քեզնից է կախված, թե հետո հարաբերություններն ինչպես կդասավորվեն, ինչպես կընթանան գործերդ»:

Դեռահասը պետք է հավատա դրան:

Փնտրեք պատճառը:

Հիասթափությունն ու սթրեսը կարող են հունից հանել, իսկ կարող են նաև դրական խթան դառնալ նոր որոշումներ գտնելու ու գործողություններ իրականացնելու ճանապարհին: Ըստ էության, թե ինչպիսին և ով կդառնա ձեր երեխան, շատ բանով կախված է նրանից, թե դուք ինչպես կարձագանքեք նրա մտահոգություններին, և ինչպես դեռահասը կարող է սովորել գլուխ հանել իրենից ու իր անհաջողություններից:

Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը կոտրում է տարիքի մասին բոլոր կարծրատիպերը

Ինչպես, օրինակ, դասարանում, երբ ստուգողական աշխատանք են տալիս, ակամա գերազանցիկները` նրանք, ում ներշնչել են, որ մնացած բոլոր գնահատականները խայտառակություն են, ամենաշատն են տառապում: Նրանց համար նախապես արդեն սարսափելի է. Իսկ եթե հանկարծ…

Եվ եթե հանկարծ իսկապես ցածր գնահատական է ստանում, երեխան ընկնում է հուսահատության գիրկը, նրա համար դժվար, իսկ երբեմն էլ՝ անհնարին է լինում իրեն հավաքել: Երկարատև խորը հիասթափությունը սթրես է և բավականին վտանգավոր սթրես: Երբ ձեր երեխան ինքն իր նման չէ, մտածեք, թե որն է նրա ապրումների իրական պատճառը, ինչու է նա  այդքան ուժեղ հիասթափված:

Միգուցե այդ դուք եք նրանից չափազանց շատ բան սպասում, և նա վախենում է ձեզ հիասթափեցնել: Երբ դուք նրանից միայն գերազանց գնահատականներ եք սպասում, նա կարող է կոտրվել մեկ ցածր գնահատականից: Դա այնքան էլ անվնաս բան չէ:

Այդպես կարող է կորչել սովորելուց ստացվող ուրախությունը, նոր բան ճանաչելու հաճույքը: Հետաքրքրության փոխարեն` հավերժ լարվածություն: Նման բան երբեք չի կարող պատահել այն երեխաների հետ, ումից ծնողներն առաջին հերթին ոչ թե՝ գերազանց գնահատականներ են պահանջում, այլ՝ գիտելիքներ:

Եթե երեխան չափազանց երկար ժամանակ չի հանգստանում, հավանաբար պատահածը և այն, ինչի պատճառով ինքը տառապում է, միայն առիթ է, վերջին կաթիլը, և իրականում նրա տառապանքների պատճառն այլ է: Ի՞նչ անել: Պետք է բացահայտել, թե իրականում ինչից է տառապում երեխան:

Օգտակար փորձ:

Ամենից հաճախ դա ինչ-որ անհանգստություն է, ինչ-որ վախ, որն ամուր նստել է երեխայի մեջ` միայնության վախ, մահվան վախ, ինչ-որ կորստի վախ: Իսկ եթե ավելի ուշադիր նայես, ապա բոլոր վախերի սկիզբը մեկն է, ամենամեծը` «ինձ չեն սիրում» կամ «ինձ չեն սիրի»:

Եթե երեխան իսկապես վստահ է ձեր սիրո մեջ, նա կկարողանա ընդունել տհաճ զգացողություններն ու դրանց հետ կապված հիասթափությունները ոչ թե՝ որպես աշխարհի կործանում, այլ՝ որպես փորձ, թող որ բարդ, բայց այնպիսի փորձ, որն ինչ-որ բան կարող է սովորեցնել, ոչ թե՝ որպես փակուղի, այլ՝ որպես շրջադարձ, ինչպես ճանապարհի նոր փուլ:

Եթե երեխան խնդիր ունի, ուրեմն դուք ունեք խնդիր: Այնպես որ, ամեն ինչ շատ պարզ է: Լուծեք այն և երջանիկ կլինեք, քանի որ մենք գիտենք, իսկ երեխան դեռ պետք է հասկանա, որ կյանքում ամեն ինչ էլ պատահում է, որ լինում են իրավիճակներ, որոնք պարզապես պետք է հաղթահարել: Մենք պետք է մեր երեխաներին սովորեցնենք հաղթահարել սեփական հիասթափությունները ոչ թե՝ որպես ծանր սթրես, այլ՝ որպես օգտակար փորձ:

Կյանքը` որպես զեբր:

Դուք պետք է լսեք ձեր երեխային, աջակցեք նրան, սպասեք, որ զգացմունքները հանդարտվեն, ցույց տաք հեռանկարները: Ահա այն օպտիմալ եղանակը, որն օգնում է հաղթահարել բոլոր մեծ ու փոքր սթրեսները:

Ի դեպ, մեզնից յուրաքանչյուրն ունի սթրեսները հաղթահարելու  իր եղանակը, իսկ երեխաները սովորում են մեզնից: Եթե մեզ մոտ ստացվում է հուսահատության գիրկը չընկնել երկար ժամանակով, հիանալի է, միայն դրանով դուք երեխային գերազանց դաս եք տալիս, թե ինչպես կառավարել ինքդ քեզ, ինչպես չհուսահատվել, ինչպես փնտրել ու գտնել ելքը: Մենք հաղթահարման փորձ ունենք, և շատ լավ կլինի այն փոխանցել երեխային:

Շատ օգտակար է որոշ ժամանակ անց հիշել այն իրավիճակը, որի պատճառով երեխան այնքան տառապում էր: Թող պատանին հասկանա, որ ժամանակն իսկապես բուժում է, և, որ կյանքը զեբրի պես է, սև-սպիտակ գծավոր ձիուկ:

Մենք չենք կարող դեռահասին հետ պահել տանջալից մտատանջություններից, բայց մենք կարող ենք սփոփել ու նրան սովորեցնել հաղթահարել դրանք:

Ինքներդ մի նյարդայնացեք, խուճապի մեջ մի ընկեք, դրանից խնդիր մի սարքեք: Ձեր բարեհաճ հանգստությունը դեռահասին կհամոզի, որ ամեն ինչ չէ, որ կորած է, և ելք կա:

  • Մի շփոթվեք, եթե դեռահասն իրեն այնպես չի պահում և կարող է կոպտել, լաց լինել, աղմկել: Այդպիսի վարքագիծը ձեր դեմ չէ, այլ այն պատճառով է, որ նա իսկապես տառապում է:
  • Մի ծաղրեք ու մի քննադատեք երեխային, մի շտապեք թվարկել սխալները:
  • Հարցուփորձ արեք, թողեք խոսեն:
  • Կարեկցեք, ասեք, որ դուք հասկանում եք, թե որքան դժվար է նրա համար հիմա: Երեխաները, որոնք ծնողների աջակցությունն ու անկեղծ կարեկցանքն են զգում, արագ են սփոփվում:
  • Փնտրեք և միասին գտեք ելքը, այլ տարբերակ, լավ փոխարինում՝ ուղղելու, բարելավելու հնար:
  • Զինվեք համբերությամբ ու պարզապես սպասեք, մինչ նա ինքը կհաղթահարի իրավիճակը:
  • Ցույց տվեք, թե որքան մեծ նշանակություն ունի նա ձեզ համար:

 

20 նորաձև կտրվածք 40+ տարիքի կանանց համար (ֆոտոշարք)

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА