o C     18. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները ծիծաղում էին իմ Audi-ի վրա. Ռունին ինձ իր Lamborghini-ն նվիրեց»․Տևես

07.12.2019 23:48 ՍՊՈՐՏ
 «ՄՅՈւ-ի ֆուտբոլիստները ծիծաղում էին իմ Audi-ի վրա. Ռունին ինձ իր Lamborghini-ն նվիրեց»․Տևես

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Կառլոս Տևեսը պատմել է, թե ինչպես է իր նախկին խաղընկեր Ուեյն Ռունին իրեն Lamborghini նվիրել:

«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները մարզման գալիս էին Ferrari-ով կամ Lamborghini-ով: Նույնիսկ ամենաթույլ խաղացողը Ferrari ուներ: Ես Audi ունեի, որն ինձ ակումբն էր տրամադրել: Եվ բոլորը ծիծաղում էին մեքենայիս վրա՝ կարծես այն Fiat600 էր:

«Մասիսի» ու «Երեւանի» ֆուտբոլիստները հայտնել են, որ ակումբներն իրենց աշխատավարձերը չեն վճարում

Այդ ժամանակ խոսեցի Ռունիի հետ, և այդ զարմանահրաշ տղան ինձ նվիրեց իր Lamborghini-ն: Ես այն առանց իմ անունով գրանցելու շրջում էի Մանչեսթերով:

Շատ եմ համեմատում ինձ Ուեյնի հետ: Նա եկել էր Լիվերպուլի աղքատ թաղամասերից մեկից: Նա միշտ պայքարում էր գնդակի համար, կարծես այն վերջին հնարավորությունն էր: Այդպես էի նաև ես», – արգենտինացու խոսքերն է փոխանցում ESPN-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА