o C     18. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մեսսին անհրաժեշտություն չուներ մարզումից մեկ ժամ առաջ գալու մարզասրահ, ինչպես Ռոնալդուն էր անում․Տևես

07.12.2019 23:41 ՍՊՈՐՏ
Մեսսին անհրաժեշտություն չուներ մարզումից մեկ ժամ առաջ գալու մարզասրահ, ինչպես Ռոնալդուն էր անում․Տևես

«Բոկա Խունիորսի» հարձակվող Կառլոս Տևեսը համեմատել է Կրիշտիանու Ռոնալդուին և Լիոնել Մեսիին:

35-ամյա ֆուտբոլիստը պորտուգալացու հետ հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», իսկ արգենտինացու հետ ելույթ ունեցել երկրի ազգային հավաքականի կազմում:

Ինչպես է «Ռեալը» տոնել Սուպերգավաթի չեմպիոնությունը հանդերձարանում (տեսանյութ)

«Մեսին անհրաժեշտություն չուներ մարզումից մեկ ժամ առաջ գալու մարզասրահ, ինչպես Կրիշտիանուն էր անում: Ռոնալդուն սովորում էր՝ ինչպես շրջանցել մրցակիցներին, Մեսին մարզում էր միայն տուգանայինները:

Լեոն սկսեց տուգանայիններից գոլեր խփել, երբ սկսեց մարզել դրանք, սակայն երբեք չի մարզել այն, թե ինչպես շրջանցել 2 կամ 3 մրցակիցների․ դա բնատուր տաղանդ է:

Կրիշտիանուն քրտնաջան աշխատել է, որպեսզի դառնա այն, ինչ դարձել է: Մեսին, իհարկե, նույնպես: Սակայն այն, ինչ անում է Մեսին, դեռևս զարմացնում է նույնիսկ մեզ՝ պրոֆեսիոնալներիս»,- Տևեսի խոսքերը մեջբերում է ESPN-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА