o C     18. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից

08.12.2019 13:56 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Էրդողանը հայտնել է, թե երբ թուրքական զինված ուժերը կհեռանան Սիրիայից

Թուրքիայի զինուժը Սիրիայից կհեռանա միան այն ժամանակ, երբ իրեն այդ մասին խնդրի սիրիացի ժողովուրդը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Կահիրեում ոստիկանությունը ներխուժել է թուրքական «Անադոլու» գործակալության գրասենյակ, բերման ենթարկել աշխատակիցներին, Եգիպտոսի պաշտոնյան Թուրքիայի ԱԳՆ է կանչվել

«Մենք չենք հեռանա Սիրիայից այնքան ժամանակ, քանի դեռ սիրիացի ժողովուրդը չի ասել. «Շնորհակալություն, դուք արդեն կարող եք գնալ»»,-հայտարարել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում:

Թուրք առաջնորդը հավելել է, որ Թուրքիան մտադիր է Սիրիայում «մինչև վերջ կիրառել իր լիազորությունները, որոնք բխում են միջազգային իրավունքից»:

Հիշեցնենք, որ Թուրքիան հոկտեմբերի 9-ին ռազմարշավ էր սկսել Սիրիայի հյուսիսային շրջանում բնակվող քրդական զորամիավորումների դեմ: Հոկտեմբերի 22-ին Պուտին-Էրդողան բանակցություններից հետո հրադադար է հաստատվել՝ պայմանով, որ քրդական ուժերը կհեռանան սահմանից մինչև 30 կմ հեռավորությամբ տարածքից:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА