o C     20. 01. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ի՞ՆՉ ԵՔ ԲԱՆԱԿՑՈՒՄ, ՏՂԵ՛ՐՔ, ԷԼ ՄԻ՛ ԽԱԲԵՔ»

06.12.2019 21:00 ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Ի՞ՆՉ ԵՔ ԲԱՆԱԿՑՈՒՄ, ՏՂԵ՛ՐՔ, ԷԼ ՄԻ՛ ԽԱԲԵՔ»

Ըստ «Ադեկվադ» կուսակցության վարչության անդամ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՏԵՐ-ՆԱԿԱԼՅԱՆԻ, եթե համադրում ենք Նիկոլ Փաշինյանի ստերն այսօրվա ակտուալ իրադարձությունների հետ, ապա պետք է ամենակարեւոր հարցը հղել վարչապետին եւ իր թիմին:

«ԱՏԵԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍ ՌԵԺԻՄԻ ԳԼԽԱՎՈՐ ԶԵՆՔՆ Է»

Ընդ որում` սա ավելի կարեւոր հարց է, քան տրանսներին բավարարող նախարարն է եւ այլն: Ի վերջո, ի՞նչ եք դուք բանակցել երեք ժամ Բրատիսլավիայում` Արցախյան հիմնահարցի շուրջ: Եթե նկատել եք, այս հարցադրումը Նիկոլ Փաշինյանին հենց նախորդ տարվա մայիսի 1-ից է տրվում, երբ Արման Սաղաթելյանը ԱԺ ամբիոնից ցույց էր տալիս Փաշինյանի գրած հոդվածը, որտեղ նա տարիներ առաջ գրել է, թե այդ հողերը պետք է հանձնվեն, եւ թող ոչ մեկը որեւիցե պատրանք չունենա: Նիկոլ Փաշինյանն իր ավանդական հիստերիկայով ցրեց թեման, հետո տարիուկես անընդհատ վերադառնալով այդ հարցին, թե վերջիվերջո, ո՞րն է իր տեսլականն արցախյան հիմնահարցի շուրջ, մենք լսել ենք յոթ տարբեր երգ, որոնք ոչ մի հստակ եզրահանգում չունեն: Ու հիմա «անսպասելիորեն» հանգրվանել ենք մի կետի, երբ ինչ-որ փաստաթղթի շուրջ բանակցություն է գնում, իսկ իշխանությունը չի բացատրում` ինչ են բանակցում: Ընդ որում` սա տեղի է ունենում այն բանից հետո` երբ Ադրբեջանը բանակցությունից անմիջապես առաջ վերջնագիր էր ներկայացնում, իսկ մեր կողմից դրան չհետեւեց որեւիցե պաշտոնական արձագանք: ԱԳ նախարարների հանդիպումից մինչեւ հիմա ուզում եմ իմանալ` ի՞նչ եք բանակցում, տղե՛րք, էլ մի խաբեք, ասեք` խնդիր ունենք, այս իրավիճակում ենք, որովհետեւ կողքից հետեւելով` տպավորություն է, որ տանուլ ենք տվել արտաքին դաշտում:

Մենք համագործակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ ռազմատեխնիկական ոլորտում տարբեր պայմաններով. Կոնստանտին Կոսաչով

Ըստ Ձեզ` ՀՀ եւ Ադրբեջանի նախարարների հանդիպման նախօրեին ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ մեղադրանք առաջադրելը կապ ունե՞ր այս թեմայից հանրությանը շեղելու հետ:

Այստեղ կա մեկ հարց` արցախյան հիմնահարցն է, մնացած բոլոր հարցերը կա՛մ ածանցյալ են այդ հարցին, կա՛մ օրակարգ են բերվում նրա համար, որպեսզի ստվերեն, քողարկեն մարդկանց ուշադրությունն այս հարցից: Օրինակ, մի կողմից` Հայաստան համահայկական հիմնադրամն է քանդվում, Երկրապահ կամավորական միությունն է քանդվում, ՀՅԴ-ի դեմ  գրոհներ են իրականացվում, այսինքն` ազգային մոբիլիզիացիա ենթադրող բոլոր կառույցները հարվածներ են ստանում, իսկ մյուս կողմից` անընդհատ տեսնում ենք տրանսգենդերի մասին ֆիլմ, Բրեգովիչի համերգ, լյա-լյա-տռա-լյա-յա: Այս ամենը մի կողմից` մեր պաշտպանունակությունն է թուլացնում, մյուս կողմից` ստեղծում է մի միջավայր, որպեսզի մարդիկ խոսեն ու քննարկեն ամեն ինչ, բացի արցախյան հիմնախնդրից:

Կոնստանտին Զատուլինը «Վերնատան» «քավորը» չէ

Այսինքն` Դուք է՞լ եք քաղաքական ենթատեքստ տեսնում Սերժ Սարգսյանի դեմ առաջադրված մեղադրանքում:

Իհարկե, այստեղ տեսնում ենք հստակ քաղաքական ենթատեքստ, որովհետեւ նախ ապրիորի ծիծաղելի է մեղադրանքը, նույն Փաշինյանի ստեղծած միֆերի շրջանակներում է, երբ մեկուկես տարի միկրոսկոպով ուսումնասիրելուց հետո` չի գտել որեւիցե այլ մեղադրանք, քան Սերգո Կարապետյանի «կլյաուզայի» վրա հիմնված ինչ-որ 400 մլն դրամի մեղադրանքն է: Ընդ որում` այն պարագայում, երբ  խոսում էին հարյուրավոր միլիարդներով թալանի մասին, սա ինքնին արդեն ծիծաղելի է: Եվ երկրորդ` հետաքրքիր էր ժամանակի ընտրությունը. պարզ է, որ Սերգո Կարապետյանը երեկ չէր ցուցմունք տվել, ինչո՞ւ հենց Բրատիսլավայի բանակցությունների նախօրեին սա ասպարեզ նետվեց: Ի դեպ, ասեմ, որ այն շատ թույլ արդյունք տվեց, որովհետեւ այն, ինչի համար  արվում էր, այնուամենայնիվ, չկարողացան դրան հասնել: Իհարկե, դեռ առկախված իրավիճակ է` կալանք չսահմանվեց, սահմանվեց ստորագրություն` երկրից չհեռանալու մասին, որը ցանկացած պահի կարող է փոխվել` կախված նրանից, թե ինչ ընթացք են ունեցել արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունները, ու ինչքան է ծանր Նիկոլ Փաշինյանի, իր քաղաքական թիմի ու բոլորիս կացությունը: Թե որ սցենարը կընտրի Նիկոլ Փաշինյանը, դրանով պայմանավորված կլինի, թե ինչպիսին կլինի Սերժ Սարգսյանի նկատմամբ որոշումը:

«Տարրական դասարանի երեխաները սեռական բռնության մասին դասընթացներ են անցնելու»

Վատագույն սցենարի դեպքում` կարծում եք` հնարավոր է Սերժ Սարգսյանին կալանավորե՞ն:

Սա իր վերջին փամփուշտն է, եթե նա դա էլ օգտագործի, էլ ոչ մի գործիքակազմ չի ունենալու` իր բոլոր բացթողումները, սխալներն արդարացնելու նախկինների մեղքերով ու միֆերով: Եթե Սերժ Սարգսյանին էլ կանալավորեցին, էլ ի՞նչ պետք է անի` Հռոմի պապի՞ն է ձերբակալելու: Եթե Փաշինյանն իր կնոջը` Աննա Հակոբյանին չձերբակալի, էլ ոչ մի ձերբակալություն չի տալու այն էֆեկտը, որ ունեցավ Ռոբերտ Քոչարյանի ու տեսականորեն կունենա Սերժ Սարգսյանի ձերբակալությունը: Մինչդեռ գլխավոր հանցագործն ու խախտում անողը Նիկոլ Փաշինյանն է: Նա արդեն իսկ այս տարիուկեսվա ընթացքում ունի այնքան հանցակազմ, որ առնվազն իմ հաշվարկներով` մի երկու անգամ ցմահ ազատազրկում է ենթարդում:

«Տարրական դասարանի երեխաները սեռական բռնության մասին դասընթացներ են անցնելու» (Տեսանյութ)

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА