o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

<<Իրավունք>> թերթը իր ուրույն ավանդն ունի պետականության պահպանման ու այս դժվարին իրավիճակում՝ ազգային ավանդույթները պահպանելու գործում․ Արցախի հերոս

14.03.2020 12:17
<<Իրավունք>> թերթը իր ուրույն ավանդն ունի պետականության պահպանման ու այս դժվարին իրավիճակում՝ ազգային ավանդույթները պահպանելու գործում․ Արցախի հերոս

<<Իրավունք>> երթը դեռեւս տարեվերջին տեղեկացրել էր ընթերցողներին, որ հաշվի առնելով բազմաթիվ ընթերցողների կարծիքները, ամփոփելով անցնող` 2019 թվականը, ստացել է բազում զանգեր խմբագրություն եւ ընտրել է տարվա ընթացքում իրենց գործունեությամբ տարբեր բնագավառներում աչքի ընկած լավագույններին: Ըստ այդմ` ընթերցողների քվեարկության արդյունքում.  2019 թվականին պաշտպանության եւ անվտանգության ոլորտում լավագույն գործիչ է ճանաչվել Արցախի հերոս ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ։

Ինչի կապակցությամբ լավագույնի պատվոգիրը Արցախում հանձնվեց հասցեատիրոջը, ով նախ շնորհակալություն հայտնեց թերթին եր թերթի հավատարիմ ընթերցողներին նկատելով․<<Շնորհակալ եմ <<Իրավունք>> թերթին ու նրա ընթերցողներին նման գնահատանքի արժանացնելու համար։ <<Իրավունք>> թերթը իր ուրույն ավանդն ունի պետականության պահպանման ու տարիներ շարունակ, մասնավորապես այս դժվարին իրավիճակում՝ ազգային ավանդույթները պահպանելու գործում>>։

Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի հետ՝ Հայոց բանակի կազմավորման, արցախյան հարցի կարգավորման եւ Արցախում տիրող նախընտրական իրավիճակի հետ զրույցը կարդացեք <<Իրավունք>> թերթի առաջիկա համարում, իսկ տեսանյութը <<Իրավունք TV>>-ի եթերում։

 Ստեփանակերտ-Երեւան

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА