Ինչով է վտանգավոր կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքը SOCAR-ը Հայաստանում բիտումի գործարանի կարիք չունի և ընդհանրապես շահեր չունի այս երկրում. Ընկերության ներկայացուցիչ Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը Մոսկվայից ընդունելություն է խնդրել Կարեւոր է՝ ամեն անգամ քո քարը դնելիս զգալ, որ նպաստել ես աշխարհի կառուցմանը... Վիտալի Բալասանյանը ցավակացական ուղերձ է հղել Աշոտ Ղուլյանի եղբոր մահվան կապակցությամբ CNN. ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ կսկսի տարհանել Ուկրաինայում դեսպանատունը Ու մենք դեռ պիտի աշխարհը փոխենք, դարձնենք պիտի աշխարհը գունեղ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ.Newsmedia.am ԱՄՆ-ը ՌԴ-ին խնդրել է չհրապարակել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի պատասխանը ՄԻՊ-ի զգուշացումը՝ լրագրողների աշխատանքի որակումների վերաբերյալ Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 6-8 աստիճանով


ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԻ ՎԱԽԻ ԱՆՈՒՆԸ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ Է

Վերլուծություն

Մայրաքաղաքը երկուշաբթի արթնացավ երկու լուրով: Մեկը` որ ցուցարարները փակել են որոշ կենտրոնական փողոցներ, մյուսը` որ հազար տակ «քշած» Սիլվա Համբարձումյանի հերթական կեղծ ցուցմունքով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրվել է հարցաքննության ոմն Հրաչյա Մուշեղյանի կողմից որպես մեղադրյալ: Բայց նման է, որ խունտայի մոտ «գործ տվողների» դեֆիցիտ է առաջացել` Սերժ Սարսյանի դեմ ճարվել է միայն Սիլվա Համբարձումյանը, որի անունը միայն քրքիջ է առաջացնում, իսկ դասարանի ներկայությամբ կապիտուլյանտի մասին ինչ-որ հարկն է ասած ուսուցչի դեմ քրեական հետապնդման պարագայում էլ, որպես «դանոսչիկ», մամուլը հիշատակում է նույնքան «քշած-մաշած» Ստյոպիկ Սաֆարյանի անունը:

 

ԱՐՏԱԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ «ՍՏԱՐՏԱՓԸ»

Ի դեպ, կապիտուլյանտի դեմ հանդես եկած ուսուցչի գործը միակը չէ որպես այդպիսին: «Քննվում» են բազում այդպիսի գործեր, որոնցից 1937-ի գարշահոտ է փչում, իսկ կապիտուլյանտին բ.-ի տղա  անվանած 10 քաղաքացիների գործով արդեն առաջին դատական նիստն է անցկացվել: Ինչեւէ, այդ ֆոնի վրա կիրակի օրը սոցցանցերը լեցուն էին հայտարարությամբ, որը նոյեմբերի 22-ին հրավիրում էր քաղաքացիներին Հանրապետության հրապարակ` պահանջելու  հրապարակել «դելիմիտացիա/դեմարկացիա» կոչվող փաստաթուղթը, որը կապիտուլյանտը, իր իսկ խոսքով, պատրաստ է ստորագրել դեռ մայիսից սկսած: Նախաձեռնողներն ինչպես արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցություններն էին, այնպես էլ` ՀԿ-ներն ու անհատ քաղաքացիական ակտիվիստները: Կազմակերպիչներն իրենց նախաձեռնած «Ազատագրական շարժումը» գլխանց որակել էին վերկուսակցական: Եվ առավոտյան ու ցերեկվա մի շարք ակցիաներից հետո, որոնց ընթացքում ոստիկանները բերման էին ենթարկել 18 հոգու, այդ թվում` նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին, Հանրապետության հրապարակում մեկնարկեց հանրահավաքը, որը վարում էր մեդիափորձագետ Նաիրի Հոխիկյանը: Անշուշտ, կազմակերպիչներից մի մասին ուղղվելիք հարցականներ կան, հատկապես 2018-ին նրանց որդեգրած դիրքորոշման մասին, սակայն փաստը մնում է փաստ, որ շատ փոքր ռեսուրսով նրանք ապահովեցին ցուցարարների պատկառելի քանակ` «Հայաստան» դաշինքի նոյեմբերի 8-ի հանրահավաքի մարդաքանակի շուրջ կեսը: Ելույթներն էլ կենտրոնացված էին հիմնական թեմայի` փաստաթղթի տեքստի հրապարակման պահանջի շուրջ, ելույթ ունեցողները ՀՀ քաղաքացիներին չէին «տեսակավորում» եւ ազնվորեն ասացին, որ ամենօրյա ցույցեր ու հանրահավաքներ կանցկացնեն այնքան ժամանակ, մինչեւ մեծ զանգված հավաքվի եւ հնարավոր լինի հարց լուծել: Միակ դիսոնանսը, որը նմանվում էր թանի մեջ ընկած ճանճի, Պավլիկ Մանուկյանի ելույթն էր, ուր բոլոր մեղքերը բարդվում էին «նախկինների» վրա, սակայն ուղիղ եթերով հանրահավաքը ցուցադրող հեռուստաալիքները (մասնավորապես ԱրմՆյուզը»), դա ծածկեցին գովազդային բլոկով: Ի դեպ, ցուցարարներին զորակցելու եկել էին նաեւ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները: Մասնավորապես, Արծվիկ Մինասյանը հայտարարեց. «Մեր մանդատները ձեր մանդատներն են», իսկ Հայկ Մամիջանյանը շեշտեց, որ զորակցում են արտախորհրդարանական ընդդիմության ցանկացած գործողությանը, որն ուղղված է կապիտուլյանտական խունտայի դեմ: Նա կարեւորեց պայքարի «ցանցային» ձեւը, երբ կազմակերպման կենտրոնները շատ են, եւ վարչախումբը չի կարողանում չեզոքացնել դրանց: Բուն ակցիան էլ, կարելի է ասել, դասական ցանցային գործողություն էր, առավելեւս որ մտադիր են գնալ-ներգրավել ուսանողությանն ու մտավորականությանը: Կան որոշակի զուգահեռներ 2018-ի տեխնոլոգիաների հետ, սակայն բացակայում է 2018-ի այնպիսի բաղադրիչը, ինչպիսին է ատելության եւ խարանի քարոզը:

ԻՆՉՈՒ Է ԽՈՒՆՏԱՆ ՎԱԽԵՆՈՒՄ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՑ

Ամենայն հավանականությամբ, ընդդիմադիր խորհրդարանական ուժերը կապ չունեն «Ազատագրական շարժման» կազմակերպման հետ: Թեեւ «Հայաստան» դաշինքը բացել է 40 գրասենյակներ, ուր մարդիկ ցուցակագրվում են «Դիմադրության շարժմանը», սակայն օբյեկտիվորեն ՀՀ երկրորդ նախագահը կգերադասեր ինքը մասշտաբային շարժում ծավալել, քան այլ շարժման ստվերային ուղղորդողը լինել: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա այդ կուսակցությունն ինքն իրենով արդեն ծավալուն ցանց է, գումարած մի շարք գործիչների` ցանցային ակտիվություն կազմակերպելու հմտությունը, սակայն ողջ ծավալով հանրապետականները կարծես թե դեռ ընդգրկված չեն պայքարում, բայց զորակցում են ինչպես «Հայաստան» դաշինքին, այնպես էլ արտախորհրդարանականներին: Բայց նման է, որ ՔՊ-ական հանցախումբը շատ լավ գիտի ե՛ւ ՀՀԿ-ի ներուժը, ե՛ւ Սերժ Սարգսյանի` քաղաքական շախմատի հմտությունները, եւ սարսափում է դրանից: Այդ պատճառով է, թերեւս, որ ձեռքը գցել են փրփուրներին եւ Սիլվա Համբարձումայն են խաղացնում: Այդ անհեթեթագույն քրգործին կապիտուլյանը գումարում է նաեւ իր սիրելի ՖԵյսբուքով ծրագրված շոուն, որը հարցուպատասխանի տեսքով է նախատեսված: Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանն արդեն նույնիսկ կետերով է կանխատեսել, թե ինչ է բարբաջելու հողատուն.

  1. «Քանի որ դուք դուրս չեք գալիս փողոցներ, չեք համախմբվում եւ չեք արտահայտում ձեր դժգոհությունը ստեղծված իրավիճակի վերաբերյալ, չեք ընդվզում, հետեւաբար ես ստիպված եմ ստորագրել Հայաստանի օկուպացված տարածքներից որոշ հատվածներ եւս հանձնել Ադրբեջանին: Հետո չասեք, որ ես միայնակ եմ դա որոշել»:
  2. «Մենք պարտվել ենք, հետեւաբար պարտավոր ենք կատարել 2021թ. նոյեմբերի 9-ին իմ ստորագրած հայտարարության 9-րդ կետը` այսինքն բացենք բոլոր կոմունիկացիաներն այնպես, որ թշնամին բավարարվի եւ ազատ, առանց հայկական կողմի վերահսկողության օգտագործի Ադրբեջանը Նախիջեւանին կապող եւ Սյունիքով անցնող հայկական սուվերեն ճանապարհները» (փաստացի միջանք, որը կներկայացվի որպես բացված կոմունիկացիա):
  3. Տարատեսակմանիպուլյատիվլոլոներ:

Իսկ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ բացատրեց, թե .«հողատու+կաշառատու» զույգի գեներացման նպատակը որն է. «Սակայն այս աբսուրդի հետեւում թաքնված է մի շատ վտանգավոր գործընթաց: Ակնհայտ է, որ հերթական դավաճանական գործարքից ժողովրդի ուշադրությունը շեղելու համար բեմադրվում է այս ապուշագույն շոուն: Երբ Սերժ Սարգսյանին մեղադրանք առաջադրեցին մի նմանատիպ անհեթեթ` դիզելի գործով, նա ասաց, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Հիմա էլ, երբ մութ ամպերը կախվել են Հայաստանի հարավի վրա, մենք պնդում ենք, որ Սյունիքը մշտապես լինելու է հայկական: Իսկ Սերժ Սարգսյանին ավելի մեծ հաջողությամբ կարելի է մեղադրել գլոբալ տաքացման, կորոնավիրուսը ստեղծելու կամ Տիգրան Ասատրյանի երգերի բառերը գրելու մեջ»:  «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն էլ հավելում է. «Ազատիչին մեղադրեք Շուշիի ազատագրման օպերացիայի փաստաթղթի տակ ստորագրելու համար, էդ մի մեղադրանքը ձեր էության ու գենետիկ կոդի հետ ավելի համերաշխ է...»:

Պատգամավոր, ռազմական փորձագետ Տիգրան Աբրահամյանն էլ արձանագրում է նիկոլական մեթոդների արդյունավետության կտրուկ անկումը. «Իշխանությունն իր բանուգործը թողած, դրել «պադստավնոյ» դեմքեր է հավաքագրում, որպեսզի տարբեր ճգնաժամային իրավիճակներում մարդկանց «զբաղեցնի»: Ի՞նչ լեզվով ասենք, որ սրանք հասկանան` քաղաքական, հասարակական դեմքերի նկատմամբ քրեական գործեր հարուցելով, մեղադրանք առաջադրելով աղմուկ բարձրացնել այլեւս չի ստացվում: Եթե նույնիսկ թիրախում Սերժ Սարգսյանն է, մեկ է` իշխանության ավանդական մեթոդներն այլեւս չեն աշխատում, որովհետեւ շանտաժի, սպառնալիքի կամ մեկ այլ լեզվով նախագահի վրա ազդելու որեւէ հնարավորություն չկա»:

Աննա Մկրտչյանի բնորոշմամբ. «Ձեր ազդեցության լծակները սպառվում են, դրանց իբր թե առաջացրած հետեւանքները սնանկանում: Բայց, բոլոր օղակներում կայացված մանրումիջին որոշումները ստանալու են պատասխան, անկախ դրանց քաղաքական, անձնական, դավաճանական ու «թավշյա» բնույթից»: Բայց կա եւս մի գործոն` կապիտուլյանտի անձնական ենթագիտակցական, բնազդային վախը: Մտավոր կարողությունը չի հերիքում` բացատրելու այդ վախի պատճառները, բայց ճիշտ է անում, որ վախենում է: Մանր ժուլիկը, տոնավաճառի «քցողը» պիտի վախենա քաղաքական գրոսմայսթերից: Պիտի սարսափի, ինչպես ազնվականի աշխատասենյակն ինքնագլուխ մտած «խալոպը», որը դրա համար հետո մտրակվելու է ձիերի ախոռում:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ինչով է վտանգավոր կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքըSOCAR-ը Հայաստանում բիտումի գործարանի կարիք չունի և ընդհանրապես շահեր չունի այս երկրում. Ընկերության ներկայացուցիչԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըՄեծ Բրիտանիայի արտգործնախարարը Մոսկվայից ընդունելություն է խնդրելԿարեւոր է՝ ամեն անգամ քո քարը դնելիս զգալ, որ նպաստել ես աշխարհի կառուցմանը...Վիտալի Բալասանյանը ցավակացական ուղերձ է հղել Աշոտ Ղուլյանի եղբոր մահվան կապակցությամբCNN. ԱՄՆ-ը հաջորդ շաբաթ կսկսի տարհանել Ուկրաինայում դեսպանատունըՈւ մենք դեռ պիտի աշխարհը փոխենք, դարձնենք պիտի աշխարհը գունեղ. ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ.Newsmedia.amԱՄՆ-ը ՌԴ-ին խնդրել է չհրապարակել անվտանգության երաշխիքների վերաբերյալ Վաշինգտոնի պատասխանըՄԻՊ-ի զգուշացումը՝ լրագրողների աշխատանքի որակումների վերաբերյալՕդի ջերմաստիճանը կնվազի ևս 6-8 աստիճանովՀամայնքային իշխանությունը արդեն իսկ կանգնել է լրջագույն խնդիրների առաջ․ Տավրոս Սափեյանը Թալինում առկա իրավիճակի եւ հնարավոր նոր ընտրությունների մասինԱրփինե Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալՄԻՊ Արման Թաթոյանի ասուլիսըԱՄՆ-ը դիտարկում է Ուկրաինայից իր դիվանագետներին տարհանելու հնարավորությունըԵրևանում տաքսու վարորդը հրաժարվել է սպասարկել ադրբեջանցիներին, վերջիններս դիմել են ոստիկանություն․ yerevan.todayԻնչ նախապայմաններ է առաջ քաշելու Թուրքաիան․ Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի խմբագիրը բացառիկ մանրամասներ է ներկայացնումԱյսօրվանից կգործեն հանրային և ժամանցի վայրեր այցելությունների նոր սահմանափակումներըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 940, մահվան 1 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 350 897 է, մահվան դեպքերինը՝ 9546Այսօր աշխարհի չեմպիոն Մալխաս Ամոյանի ծննդյան օրն էԱյս մարդկանց համար խնդիր են անվախ, խիզախ լրագրողները․ Մեր գործընկերը իշխանականների` «չորրորդ իշխանության» դեմ հայտարարած «խաչակրած արշավանքի» հետքերով"Храч"-ը` Նիկոլ Անհողի աներորդին ԱԺ ամբիոնից խոսում էր "о высоком"` ֆիլմերում դրական հերոսների մասին. Գագիկ Համբարյան«Ժողովուրդ». Դավիթ Տոնոյանի թիկնապահի մասով սկսված ծառայողական քննությունը փակվեցԻնչպես է Արևմուտքը Հայաստանը տանում դեպի կործանում. «Ռուսական գարուն»«Հրապարակ». Ռոմանոսը պատժել է Պալաչին«Փաստ». Պարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ«Հրապարակ». Գարիկ Սարգսյանը մի պաշտոնը մի քանի հոգու է խոստանումԱրիանա Հովսեփյանը զուգերգով է հանդես եկել՝ արգենտինահայ երգիչ Arti M-ի հետ (Պրեմիերա)Դա դիկտատորի տնազ Նիկոլ Փաշինյանին ձեռք չի տալիս․ Հովհաննես Գալաջյան (oragir.news)«Հանրակրթության մասին» բազմաչարչար օրենքը` կրկին խորհրդարանումԱՆ նոր որոշումը բացառապես միտված է հասարակության մեջ առաջացնելու նոր բաժանարար գծեր. պրոֆեսոր ԳրիգորյանՔրիստիննե Գրիգորյանը տոտիկ-տոտիկ քայլերով գնում է դեպի ՄԻՊՈ՞ւմ մտերիմն է Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահըԵթե հասարակությունը կեցվածք չդրսեւորեց, սահմանափակումներն էլ ավելի են լինելու. Արա ԶոհրաբյանՈ՞վ է Հակոբ Մովսեսն իրականում Մեր հասարակարգը մահացու հիվանդ է. Հարություն ՄեսրոբյանԴեմ էի, որ ընդդիմությունը գնար ընտրությունների, որովհետեւ այս իրավիճակն ակնկալելի էր. ԱլավերդյանՌայոլայի վիճակը ծանր էՔՊ-ն ընդունեց հակաղազինյանական օրենքըՎահան Քերոբյանը պետք է ասի, թե ինքն ում զոհն է. Թադեւոս ԱվետիսյանԸստ ՔՊ-ական պատգամավորի` թուրքիան եղել է հայաստանի թոփ 5 առեվտրային գործընկերներից մեկըԱյ կատակասեր անգրագետներ, ի՞նչ եք ընկել ժողովրդի ջանին. Հայկ Բաբուխանյանը «Ուրբաթ իրիկուն» հաղորդաշարում (№1/2022)Պա՛պ, սա քո ավտոմատներով կռիվը չի, մի՛ արի, ես իմ մասին մտածեմ, թե՞ քո․Սերժ Հակոբքեխվյանի սխրանքի ուղղինԵրբեւէ հիշո՞ւմ եք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը գնա Եռաբլուր կամ Ծիծեռնակաբերդ. Հրաչյա ՆերսիսյանՈչ մի առողջ դատող մարդ չի ցանկանա, որ համաշխարհային պատերազմ լինի. Վազգեն ՍաֆարյանԸնդդիմությունն իր գործունեությամբ լեգիտիմացնում է այս իշխանությանըՈւմ ջրաղացին է ջուր լցնում թիվ 1 ընդդիմությունը«Վերելակայինից» անցում «միջանցքային դիվանագիտության»ԱՆՀԱՅՐԵՆԻՔՆԵՐԻ ՉՀԱՅԿԱԿԱՆ «ԵՐԱԶԱՆՔԸ»Իրավական հիմքը զինվորական քարտեզն է. Քարտեզագետը սահմանազատման մասին
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ