Ադրբեջանի հետ համերաշխության, սահմանագծման ու սահմանազատման տարածքների մասին խոսող իշխանությունները գիտե՞ն, որ կան շատ տարածքներ, որոնք խորհրդային կամ Google քարտեզներով պատկանում են Հայաստանին.Նաիրի Հոխիկյան Նիկո՛լ Անհող, որտեղի՞ց պատմության ուսուցիչ Սուրիկին "փարավոնյան" հարսանիքի գումարները.Գագիկ Համբարյան Սատանա կա, կա Սատանա Մասնագետը բացահայտել է «Օմիկրոնի» 5 միֆերը Բրիտանիան սկսել է մշակել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ. ԶԼՄ Կաթվածի հիմնական նշանները. սա պետք է իմանան բոլորը Ո՞ր վիտամինն է դանդաղեցնում ծերացումը Որ մի քիչ խորանանք, կարող ա ժամանակին ապառիկով Ձեր Ծնունդի տորթն էլ ձեռք բերած լինեք. էսօր եկել բուրժուական կայֆերի գիրկն եք ընկել... Փաշինյանը հարսի nւ փեսայի հետ պաɲnւմ է... Իսկ հազարավորներն այդպես էլ թագ ու պսակի չեն արժանանա. blognews.am (Video) Պետդումայից Զելենսկիին խորհուրդ է տվել՝ հայտարարել Ուկրաինայի՝ ՌԴ կազմ մտնելու մասին


Մեռնելուց հետո ուռուցքը հեռացնելն իրոք իմաստ չունի. Արշակ Զաքարյան

Ներքաղաքական

Ներքաղաքական վերջին զարգացումների եւ հնարավոր վտանգները չեզոքացնելու միջոցների վերաբերյալ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Հայոց ազգային գվարդիա» նախաձեռնության հիմնադիր ԱՐՇԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:

«ՄԵՐ ԵՐԿԻՐԸ ՄԻ ԼԱՎ ՎԻՐԱՀԱՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ»

– Պարոն Զաքարյան, մամուլը գուժում է, որ նոյեմբերի 9-ին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մի նոր կապիտուլիացիոն փաստաթուղթ ստորագրել Մոսկվայում: Այս անգամ հաջողվելո՞ւ է այն կանխել, թե էլի ստացվելու է, որ փողոցային պայքարը լավ կազմակերպող չկա:

– Սպիտակ ձիավորի՞ ենք սպասում, ինչի՞ ենք սպասում: Ով էլ կազմակերպում է, փորձում է մի բան անել, հենց նույն ընդդիմադիր կոչված դաշտի տարբեր թեւերից սկսում են խեղդել: Բոլորն ասում են` ո՞ւր է մի նոր ուժ, բայց հենց նոր ուժ ինչ-որ տեղից ուզում է առաջանալ, առաջինը «ուր է այդ նոր ուժը» գոռացողներն են սկսում փնովել, թե` սա ո՞վ է, սրա անունը չէինք լսել: Բա նոր ուժը այն է, որի մասին չեք լսել: Մեկ էլ տեսնում ես, որ մի եսիմ ինչ են բերում ու դեմ տալիս, թե սա պետք է լինի: Ու նորից ստիպված ենք լինում օտար երկրների շահերը սպասարկողների միջեւ ընտրություն անել: Այսօր կա գլխավոր ուռուցք, որը մարմինը սպանում է: Մարմինը հիմա Հայաստանն է, ուռուցքը այսօրվա իշխանություններն են, որն ունի բազմաթիվ մետաստազներ: Եթե նույնիսկ ուռուցքը հեռացնենք, բայց այդ մետաստազները թողնենք, ապա դրանցից մեկը գլուխ է բարձրացնելու, եթե ոչ մի քանիսը եւ էլի ուռուցք դառնա: Գլոբալիստները, որ այս ուռուցքը բերել են եւ սրսկել են մեր մեջ, ներսից մեզ ուտում է, Հայաստանը վերացնում է, եւ իրենք այդ մետաստազներին էլ են սնում: Եվ այդ մետաստազներն էլ, որպես ընդդիմադիր (անունները չտամ, բոլորդ էլ լավ գիտեք), մի ժամանակ Փաշինյանի ոտքերն էին լվանում, հիմա էլ իբր նրան դեմ են: Այդպես չի լինում: Հիմա այդ մետաստազները զբաղված են ազգը ջլատելով, եւ այս վիճակում չգիտես` ազգի թոքերը փրկես, երիկամները, թե ինչը: Բայց այս ամենի հետեւից ընկած` գլխավոր ուռուցքին ես բաց թողնում: Այսպիսի վիճակի մեջ են մեզ գցել: Այժմ մեր երկիրը մի լավ վիրահատության կարիք ունի, որ այդ մետաստազներով հանդերձ ուռուցքը հանվի, շպրտվի մի կողմ, ուրիշ ձեւ չկա:

– Ո՞ր ուժը կարող է իրականացնել Ձեր ասած վիրահատական միջամտությունը, եթե հանրությունն այսօր փողոց դուրս չի գալիս պայքարելու:

– Ինքնապահպանման բնազդն ազգի, պետության իմունիտետն է: Այսօր այդ իմունիտետն էլ են թուլացրել: Հիմա պետք է նախ իրական ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչներն իրենց ամբիցիաները մի կողմ դնեն: Մի անգամ առաջարկեցի` եկեք նստեք, թղթի վրա բոլորս գրենք կարեւոր այն կետերը, որոնք գտնում ենք, որ պետք է արվեն: Հետո համեմատենք, թե որ կետերն են համընկնում բոլորիս մոտ, մնացածի վրա խաչ քաշենք, եւ այդ կետերի շուրջ համաձայնության գանք ու միասին իրականացնենք` մեր ամբիացիաները եւ ծրագրերը մի կողմ դնելով: Այդ կետերից ամենագլխավորն այս չարորակ ուռուցքը մեր մարմնից հեռացնելն է, եւ հենց այստեղ էլ կերեւան այն մետաստազները, որոնց կարծիքով ուռուցքը հեռացնելը գլխավոր խնդիրը չի լինի: Այսօր կան իբր ազգային դաշտի ներկայացուցիչներ, եւ կան նաեւ նրանք, ովքեր իրոք ներկայացնում են ազգային դաշտ, բայց նրանց միջեւ համագործակցության ինչ կոչեր ուզում ես արա, ինչքան կլոր, քառակուսի եւ օվալաձեւ սեղաններ ուզում ես հրավիրի, չի ստացվում: Բոլորը գալիս են ու նստում սեղանի շուրջ, եւ սկսվում է ամբիցիաների հոսքը, թե ով է ավելի խելացի, ավելի ազգային, եւ ով կարող է Նժդեհին անգիր ցիտել ծայրից ծայր: Դրա համար էլ գործնականում ոչինչ չի ստացվում: Փաստացի այսօր ժողովրդական լեզվով ասած` երկիրը վարի են տալիս, եւ եթե սա չէ մեր առաջնային խնդիրը, ուրեմն` չես կարող քեզ այլեւս կոչել ազգային կամ պետականամետ:

«ԴՈՒՔ ՁԵՐ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՏԵՐ ԿԱՆԳՆԵՔ»

– ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախորդ շաբաթ շեշտեց, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, էլի խոսեց փոխզիջումների մասին եւ արձանագրեց, որ արցախա-ադրբեջանական եւ ՀՀ-ԱՀ սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի համար հիմք են հանդիսանալու ՌԴ ԳՇ-ում գտնվող ռազմական քարտեզները: Ի՞նչ կասեք այս մասին:

– Ու այս հայտարարությունը մի քանի օր է քննարկվում է, թե` վա՜յ, տեսեք ինչ է ասում Վլադիմիր Պուտինը: Այդ քննարկողներն ու մտահոգվողները թող նախ «ռազբիրատ» լինեն, թե իրենց երկրի ղեկավարն ինչ է ասում, նոր ուրիշ երկրի ղեկավարից պահանջեն, որ հայամետ կամ եսիմ ինչ հայտարարություն անի: Այսօր մեր երկրի ղեկավարը թուրքամետ, հակահայ հայտարարություններ ու գործողություններ է անում, հողեր է հանձնում, ինչ ասես անում է, ասում են` ոչինչ, բայց երբ ՌԴ ղեկավարը կամ ֆլանքյասը մի հայտարարություն է անում, խառնվում են իրար: Դուք ձեր երկրի ղեկավարին տեր կանգնեք: Բնական է, որ Վլադիմիր Պուտինն ասում է` դուք եք ընտրել ձեր իշխանությանը, չընտրեիք, դե հիմա այդ ցավագին զիջումների հետ համաձայնեք: Չէ որ հողատու իշխանությունը վերընտրվեց, ընդ որում` հողերը տալուց հետո: Մինչեւ այդ մարդիկ կարող էին շփոթված լինել, ջղայնացած լինել նախկին ռեժիմից եւ այլն, բայց երբ փաստացի մեր երեխեքին սպանեցին, հողերը տվեցին, այդ ամենից հետո ինչպե՞ս նորից գնացին ու ընտրեցին սրանց: Եվ, ի վերջո, Վլադիմիր Պուտի՞նն է ասել, թե Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, Որոտանն Էյվազլի է, ադրբեջանական հող է, ինչ կուզեն, կանեն, կուզեն պոստ կդնեն, որովհետեւ դրանք միշտ եղել են Ադրբեջանի հողերը: Իհարկե` ոչ: Այդ մասին ասում է ձեր երկրի ղեկավարը ու ձեր բնակչությունը: Այսօր ում հարցնում ես, դեբիլի նման ասում է. «Հա, ո՞վ չգիտի, որ դրանք թուրքական հողեր են»: Բա այդ մարդն իրավունք ունի՞ մեզ հետ ապրելու, իմ կարծիքով` չունի, եթե ասում է, որ Որոտանը Էյվազլի է եւ միշտ եղել է թուրքական հող: «Միշտ»-ը ո՞րն է, տո ա՛յ համբալ, ա՛յ անգրագետ, ա՛յ դեբիլ: Ասողը գոնե գիտի՞, թե «միշտ» ինչ է նշանակում: Միշտը քո ապրած խղճուկ կանաչի արածող կյանքի տեւողությունը չէ, որ այնտեղ տեսել ես թուրքի: Անգամ միշտ Ադրբեջան չի եղել, 100 տարի առաջ Ադրբեջան նույնիսկ չի եղել, ինչպե՞ս ես ասում, թե բա միշտ: Չպետք է թույլ տալ, որ կզես,  վրայովդ թռնեն ու հոպլյա-հավալա ասեն: Այդ պատերազմով հերի՛ք է վախեցնեն ժողովրդին:

– Հենց արժանապատվության վերականգնման համար «Հայահավաք» իրականացրեցիք, ինչո՞ւ այն ժամանակ չհաջողվեց համախմբել մարդկանց փողոցում, ու հիմա նոր-նոր ընդդիմությունը մտածում է փողոց դուրս գալու մասին:

– Այն ժամանակ գործող ուժերին հատուկ հրահանգ էր իջեցվել: Ինչպես հիշում եք, մենք էինք կազմակերպել, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո առաջին անգամ Եռաբլուր չմտներ բայց այդ ժամանակվա շարժումները, ընդդիմությունը մի ուրիշ տեղ, այդ նույն ժամին հանրահավաք անցկացրեց: Իսկ Եռաբլուր եկավ ընդամենը 100 հոգի եւ մի քանի ծնող: Նույնը տեղի ունեցավ նաեւ «Հայահավաքի» ժամանակ: Կոնկրետ անուններ չեմ տալիս, բայց նրանք, ովքեր այսօր խաղում են թույն ընդդիմադիր, իրենց համակիրներին ասում էին, որ հանկարծ չլինենք-չիմանանք մասնակցեք «Հայահավաքին», մեկին այդտեղ տեսանք` վերջ: 2019 թվականին մենք էլի «Հայահավաք» արեցինք ու 5-7 հազար մարդ հավաքվեց, մինչդեռ պատերազմից ու հողերը հանձնելուց հետո ընդամենը 3 հազար մարդ եկավ: Մարդիկ հետո եկան ու ասացին, որ իրենց հրահանգված էր, թե եթե դուք այսինչ շարժման մեջ եք, այնտեղ չգնաք: Մինչդեռ մենք բոլոր հանրահավաքներին մասնակցել ենք:

– Հիմա՞ էլ կմասնակցեք ընդդիմության կազմակերպած հանրահավաքներին:

– Այո, որովհետեւ իմ համար գլխավորն ուռուցքի հեռացումն է: Իսկ թե այս ուռուցքը որ լանցետը կհանի, սա կարեւոր չէ: Եթե ես այդ լանցետը կարող եմ տալ կամ լույսը պահել, կպահեմ: Կարեւորը` ուռուցքը հեռացվի, մարմինը չմեռնի: Հետո արդեն մեր մեջ կորոշենք մնացածը, որ չստացվի մի ապազգային դեմքի հանեցինք, մի ուրիշ ապազգային դեմքի դնեն, որը դրսում վաղուց պլանավորված է եւ հիմա սիրուն նստած սպասում է իր թագին:

– Այս պահին փաստն այն է, որ ՀՅԴ-ն քաղաքապետարանին իրազեկել է նոյեմբերի 9-10-ին հանրահավաք անցկացնելու մասին: Եթե իսկապես եւս մի նոր հակահայ փաստաթուղթ ստորագրվի, էլ քանի՞ կոպեկի արժեք է ունենալու Ձեր ասած «ուռուցքի հեռացումը»:

– Մեռնելուց հետո ուռուցքը հեռացնելն իրոք իմաստ չունի: Կա նաեւ հիվանդության 4-րդ ստադիա, դրանից հետո էլ անիմաստ է որեւէ գործողություն անելը, որովհետեւ ոչինչ չի փրկում հիվանդին: Հիմա մենք մեռանք ձայներս բարձրացնելով ու ասելով բոլոր ուժերին` ախպեր ջան, որտեղ պայքարեք, ձեզ հետ ենք: Լինելով մտահոգ, բայց ձեր խանդն ու նախանձը չշարժելու համար առանձին նախաձեռնությամբ հանդես չենք գալիս: Ընտրություններին էլ հենց դրա համար հատուկ չենք մասնակցել: Կարծում եք` համախոհ չունեի՞նք, որ մի երկու-երեք տոկոս էլ մենք  պոկեինք: Մի քանի անգամ ընդդիմությանն ասել եմ` չլինելով ձեր դաշինքից, չլինելով ձեր համախոհը կամ կուսակցական, ձեզ հետ պայմանագիր չունենալով, բայց մեր ամբողջ ներուժն օգտագործել ենք, որ ձեզ բերենք իշխանության, որպեսզի այս ուռուցքը հեռացվեր: Եվ մենք չդավաճանեցինք ձեզ մինչեւ վերջ` ո՛չ մանդատ ենք ուզել, ո՛չ պաշտոն, ո՛չ փող, ուղղակի, հասկանալով, որ այսօրվա դրությամբ իրենք ունեն ամենառեալ շանսերը, մեր ներուժն ենք ներդրել եւ ամեն ինչ արել ենք: Եվ այսօր առաջին քննդատողներից մեկը ես եմ եղել նոյեմբերի 9-ին նախատեսված հանրահավաքը, որովհետեւ ամենաշատ իրավունքն ունեմ քննադատելու: Բայց այդ քննադատությունը սխալ թող ընդունեն: Մի՛ հարձակվեք ինձ վրա, ում վրա պետք է հարձակվեք, ուրիշ կողմում է: Ավելին ասեմ` իրենց ձեռք առնողներ կան, որոնց չեն էլ անդրադառնում« իսկ հանկարծ մի իրական մտահոգ մարդ մի բան է ասում, միանգամից պատասխանները վռռռռ լցվում է գլխին: Սա՞ է շնորհակալությունը, որ մարդիկ վստահել են ընդդիմություն կոչված ուժին: Ճիշտ է, մենք ուզում էինք իշխանությունում տեսնել իրենց, ոչ թե խորհրդարանական ընդդիմությունում, բայց դե հիմա այդպես է ստացվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Ադրբեջանի հետ համերաշխության, սահմանագծման ու սահմանազատման տարածքների մասին խոսող իշխանությունները գիտե՞ն, որ կան շատ տարածքներ, որոնք խորհրդային կամ Google քարտեզներով պատկանում են Հայաստանին.Նաիրի ՀոխիկյանՆիկո՛լ Անհող, որտեղի՞ց պատմության ուսուցիչ Սուրիկին "փարավոնյան" հարսանիքի գումարները.Գագիկ ՀամբարյանՍատանա կա, կա ՍատանաՄասնագետը բացահայտել է «Օմիկրոնի» 5 միֆերըԲրիտանիան սկսել է մշակել նոր պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ. ԶԼՄԿաթվածի հիմնական նշանները. սա պետք է իմանան բոլորըՈ՞ր վիտամինն է դանդաղեցնում ծերացումըՈր մի քիչ խորանանք, կարող ա ժամանակին ապառիկով Ձեր Ծնունդի տորթն էլ ձեռք բերած լինեք. էսօր եկել բուրժուական կայֆերի գիրկն եք ընկել...Փաշինյանը հարսի nւ փեսայի հետ պաɲnւմ է... Իսկ հազարավորներն այդպես էլ թագ ու պսակի չեն արժանանա. blognews.am (Video)Պետդումայից Զելենսկիին խորհուրդ է տվել՝ հայտարարել Ուկրաինայի՝ ՌԴ կազմ մտնելու մասինԷրդողանը հայտարարել է Թուրքիայում 3+3 ֆորմատի հանդիպում անցկացնելու պլանների մասինԿենդանակերպի ամենամիայնակ նշաններըՆոր եւ չհրապարակված կադրեր՝ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքից (տեսանյութ).Starnews.amՀոլիվուդյան աստղեր, որոնք տարիքի հետ ավելի հմայիչ են դարձելՄկրտիչ Արզումանյանը երեկ եւ այսօր Ռոմանոս Պետրոսյանը չի մասնակցել Պապիկյանի հարսանիքինՍրանով իշխանությունները կարող են վերահսկել բոլորիս տեղաշարժը.Նարեկ ՍամսոնյանՈ՞ւմ մտերիմն է նորանշանակ պաշտոնյան Նոր նշանակում, նորի՞ց ԽԾԲ Օդի ջերմաստիճանը հունվարի 23-ի և 24-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանովԲրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ուկրաինայի հարցում Մոսկվայի «նոր ծրագրերի» մասինQR կոդի միջոցով բոլոր անձնական տվյալները նվիրում են սրճարաններինԲռնաբարել են եւ նկարահանել. հրեշավոր դեպք միգրանտ երեխաների մասնակցությամբ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Ադրբեջանի դեսպանը և Իրանի պաշտպանության նախարարը խոսել են ռազմական համագործակցության մասինԱյսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումներըԱդամի սիրտը դադարեց աշխատել հանուն մեզ ու մեր հայրենիքի…Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունվարի 24-ից 30-ըԱռողջապահության նախարարի հրամանն օրենք չէ եվ հակասում է սահմանադրությանըԽարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Բագրևանդի փողոցումՍուրեն Պապիկյան, բա մենք էլ ուզում ենք արժանավայել, արժանապատիվ պաշտպանության նախարար ունենանք, ոչ թե ցուցափայտով դասատու․ Մեր գործընկերը իշխանականների՝ լրագրողներին պիտակավորելու մասինԷրդողանի վարկանիշը նկատելիորեն զիջում է ընդդիմության վարկանիշինՀաստատվել է կորոնավիրուսի 814 նոր դեպք, մահացել է 2 մարդՆԱՏՕ-ի ընդլայնում դեպի Ուկրաինա և Վրաստան` ֆորմալ առումով չի լինի, սակայն հասկանալի պատճառով, Արևմուտքն այդ մասին չի հայտարարի. Արտակ ԶաքարյանՍյունիքի ճանապարհներին բուք էՁերբակալվել է Էրդողանին ուղիղ եթերում վիրավորած թուրք լրագրողըՈվքեր են նայելով սեփական ժողովրդի աչքերին՝ նենգաբար ստում.  Գրիգոր Գրիգորյանը փակագծեր է բացումԴոնեցքի «Ալֆա»-ի նախկին հրամանատարը գնահատել է ռուս-ուկրաինական պատերազմի հավանականությունըԿրակի ծով Սիրիայի երկնքում. ՌԴ ավիացիան գիշերային ծանր հարված է հասցրել հակառակորդին (ՖՈՏՈ, ՏԵՍԱՆՅՈՒԹ)«Էմպոլի»-«Ռոմա». Հռոմեական ակումբի հավանական մեկնարկային կազմը«Ռուսները չեն բավարարվի միայն արևելյան Դոնեցկով և Լուգանսկով». Ուկրաինացի գեներալԳերմանիայի ԱԳՆ-ն Ուկրաինայից դիվանագետների ընտանիքներին տարհանելու ծրագիր ունիՆոր տեղեկություն կա Կիևից ամերիկյան դիվանագիտական կորպուսի տարհանման մասին ՖՈՏՈ. Առնոլդ Շվարցենեգերը վթարի է ենթարկվելԱնընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց. քահանան՝ Մորգենշտերնի մասինՆոր կադրեր Սուրեն Պապիկյանի հարսանիքից«Հեղափոխական հայեցակարգ». Մարիամ Փաշինյանի նոր լուսանկարներըԳերմանիայի կանցլերը հրաժարվել է հանդիպել Բայդենի հետ «ռուսական ներխուժման» հարցով. «Շպիգել»Արցախի պետական նախարարը համագործակցության ծրագրեր է քննարկել «Ջենեսիս Արմենիա» կենտրոն-հիմնադրամի պատվիրակության հետՀայրը ննջասենյակում հայտնաբերել է որդու դին. վերջինս խոհանոցային դանակով ինքնասպան է եղել«Իրավունք» թերթի հարցազրույցը վերահրապարակվել է թուրքական հայտնի Kafkassam.com պարբերականում
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ