Նիկոլ Փաշինյանը մտահոգված է Ջուսը երեկ եւ այսօր Ժողովուրդը զզվել ա Նիկոլից, ի՞նչ նոր փաստաթուղթ ա ստորագրել. քաղաքացիները դժգոհ են Ամո՜թ, ամո՜թ. ԱՆ ներկայացուցիչը փախավ ակցիայի մասնակիցներից Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի հնարավոր կարգալուծության հարց չի քննարկվում. Մասյացոտնի թեմ Ինչ կլինի Սոչիի պայմանավորվածությունների արդյունքում Այսօր Երեւանում ջազ փառատոն անցկացնելը խենթություն է. Կամո Մովսեսյան Մենք էլ ենք շատ ադրբեջանական տեղեր մտել ու դուրս չենք գալիս․ Անդրանիկ Քոչարյան (Video) Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպումից և դրան հաջորդած նոր հայտարարությունը ստորագրելուց հետո, տեղի է ունեցել հետևյալը.Էդգար Ղազարյան Վաղարշակ Վառնազիչի ՌԴ դեսպան նշանակելը ձգձգվում է. իշխանությունն ունի այլընտրանքային թեկնածու


«ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԸ ԺՈՂՈՎՐԴՈՎ ՉԻ° ԼՈՒԾՎՈՒՄ»

Հանդիպում

Հայաստանյան ներքաղաքական իրավիճակի եւ արտաքին մարտահրավերների շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆԻ հետ:

 

«ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՊԱՐՏԱԴՐՎԱԾ ԷՐ ԴՐՍԻՑ»

– Չե՞ք կարծում, որ սխալ էր գնալ արտահերթ խորհրդարանական ընտրությունների եւ ձեւավորել այն խորհրդարանը, որը հիմա կա:

– Եթե հիշում եք, մենք ստիպված եղանք վերջում շատ ուշացած, մեծ կորուստներով մտնել այդ գործընթացի մեջ: Բոլորին ընդդիմադիր դաշտում բացատրում էինք, որ ընտրությունների գնալ այս էմոցիոնալ իրավիճակում, պարտված, ջախջախված ժողովրդով չի կարելի եւ ազգային արժանապատիվ ուժերը կպարտվեն: Բայց այդ ընտրությունները մեզ պարտադրված էր դրսից, սա մեր ժողովրդի կամ ազգի պահանջը չէր: Մենք մի պահանջ ունեինք եւ մեկ խնդիր` Նիկոլի հեռացումը:

– Որպես խորհրդարանական աշխատանքի մեծ փորձ ունեցող քաղաքական գործիչ` ըստ Ձեզ, ի՞նչ կարող է անել խորհրդարանական ընդդիմությունը, որ չի անում:

– Նախկինում լիագումար նիստեր շատ եմ վարել` թե՛ ԱԺ նախագահի, թե՛ փոխնախագահի կարգավիճակով, բայց երբեւիցե որեւէ ընդդիմադիր պատգամավորի, ինչքան էլ տհաճ, վտանգավոր կամ կեղծ մտքեր արտահայտած լինի, նրան ձայնի իրավունքից չենք զրկել, դահլիճից դուրս չենք հանել եւ բազմաքանակ անվտանգության աշխատակիցների չենք հրավիրել եւ, այսպես ասած, ծեծուջարդ կազմակերպել ընդդիմադիրների նկատմամբ, ինչը տեսնում ենք հիմա: Այսքանից հետո` եթե որեւիցե մեկը ընդդիմադիր դաշտից մտածում է, որ օրենքի ու Սահմանադրության, պառլամենտարիզմի շրջանակում ինչ-որ բան Հայաստանում հնարավոր լուծել, չարաչար սխալվում է: Սա ռեսուրսների պայքար է, այս մարդիկ ունեն ռեսուրս, կարող են անվտանգության աշխատակիցներին բերել եւ ԱԺ ընդդիմադիր պատագավորին ծեծի ենթարկել` հենց իր աշխատանքի վայրում: Աշխարհում չլսված բան է, իսկ Հայաստանում կա:

 

«ԵԹԵ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐԻ» ՄՈՏ ՍՏԱՑՎԵԼՈՒ Է ԱԶԱՏՎԵԼ ԱՅՍ ՍԱՏԱՆԱՅԻՑ, ԱՊԱ` ԻՆՉՈՒ ՈՉ»

– Ի դեպ, նույնքան աննախադեպ էր նաեւ այն, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն օրերս կոշտագույն հայտարարությամբ հանդես եկավ` կոչ անելով Հայաստանի իշխանություններին անհապաղ դադարեցնել զրպարտությունը քրեականացնող հակասահմանադրական օրենքի կիրառումը: Մտահոգություն էին հայտնել վերջերս ֆեյսբուքյան օգտատիրոջ դեմ հարուցած քրեական գործի առնչությամբ, որը մեկնաբանություններում վիրավորել էր Նիկոլ Փաշինյանին...

– Իսկ մինչեւ հիմա այդ կազմակերպություններն իրենց լեզուները որտե՞ղ էին մտցրել: Չէ՞ որ ամեն ինչ Հայաստանում կատարվում էր իրենց աչքի առաջ` հարձակում պառլամենտի վրա, հարձակում տեղական ինքնակառավարման մարմինների վրա, գործադիր մարմնի ղեկավարի կոչով` հարձակվում դատական համակարգի, Սահմանադրական դատարանի վրա: Այնպես որ, հիմա երբ նրանք նման կերպ են արտահայտվում, մի փնտրեք, թե հանկարծ իրավագիտակցության կամ արդարամտության, ճիշտ ժողովրդավարական արժեքային  դիրքերից են հանդես գալիս: Պարզապես, նրանց միգուցե հիմա ձեռք չի տալիս գործող խունտայի արտաքին քաղաքական գործելաոճը: Ինչ-որ մի հարցից, երեւի, դժգոհ են կամ չեն ստացել այն, ինչ ուզում էին: Կամ էլ միգուցե, վերջիվերջո, ուզում են իրենց դեմքը փրկել, որին քիչ եմ հավատում:

– Իսկ ինչո՞վ է զբաղված ընդդիմությունը: Օրինակ, «Հայաստան» դաշինքը հայտարարում էր, թե շուտով սկսելու է փողոցային պայքար, բայց նրանց փոխարեն «Սասնա ծռերն» են արդեն հայտարարել առաջիկա իրենց հանրահավաքի մասին:

– Այս պահին փողոցում լուրջ պայքարի ռեսուրսներ չեմ տեսնում: Չկան այն ոգեղեն հարյուր կամ հազար հայ մարդը, որ իրենց հետեւից կարող են տանել զանգվածներին: Բայց ես պատրաստ եմ ընդունել ցանկացածին: Մի միտք եմ արտահայտում, որը կարող է շատերին դուր չգալ` հաշվի առնելով աշխարհաքաղաքական մտածելակերպը, ուղղվածությունները եւ այլն, բայց եթե «Սանսա ծռերի» մոտ ստացվելու է ազատվել այս սատանայից, ապա` ինչու ոչ: Հիմա բոլորը կասեն` իրենք ավելի վատն են, որովհետեւ աշխարհաքաղաքական առումով Արեւմուտքի կողմնակից են, մերժում են Ռուսաստանին եւ այլն, բայց մեր խնդիրը մինչեւ դրան հասնելը այս կործանարար իրավիճակից պրծնելն է: Իսկ եթե ութ ամիս առաջ պրծած լինեինք, այս կործանումը շարունակություն չէր ունենա: Մենք նոյեմբերի 9-ից հետո ավելի մեծ կորուսներ ենք ունեցել` ե՛ւ բարոյական, ե՛ւ արժեքային, ե՛ւ ոգեղենության, ե՛ւ բուն Հայաստանի տարածքների կորստի առումով, որովհետեւ ամեն մի օրը, երբ դեռ այս խունտան իշխանություն է, գնում է այդ կործանման պրոցեսը: Ընդ որում` այնպես չէ, որ դրա մեղսակիցը միայն Նիկոլն է: Այն կառավարության անդամները, որոնք նրա հենարան են, նրանց կանչվելու են` պատասխան տան:

 

«ԹՈՒՐՔՆ ՕՁԻ ՆՄԱՆ ԵԿԵԼ ՈՒ ԳԼՈՒԽԸ ԴՐԵԼ Է ԲՈԼՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՎՐԱ»

– Որեւէ փուլում, թեկուզ Ձեր նշած ութ ամիս առաջ, ինչո՞ւ չկարողացավ ընդդիմությունը կանխել այս կործանարար ընթացքը: Ամբիցիանե՞րը խանգարեցին, ռեսուրների սակավությո՞ւնը, թե՞ այլ պատճառ կար:

– Չեմ կարծում, թե ամբիցիաների խնդիր գոնե այն ժամանակ կար: Պարզապես, բոլորը մտածում էին, որ պատմության մեջ չկա մի դեպք, երբ կապիտուլիացիա ստորագրած իշխանությունն այդպես սոսնձվի աթոռին եւ շարունակի պայքարել, որպեսզի մնա: Բոլորն ասում էին, թե մի փոքր արժանապատվություն կունենան եւ իրենք իրենց կգնդակահերն: 1918 թվականին` Կարսի պաշտպանության ժամանակ գնդապետը, տեսնելով, որ չկարողացավ իր զինվորներին պահել, ինքնասպան եղավ, իր սպայական պատիվը պահեց: Հայաստանում հիմա քանի՞ գեներալ ունենք, պահեցի՞ն իրենց պատիվը կամ երկրի ղեկավարությունը, պատասխանատու մարդիկ ընդհանրապես պատիվ, արժանապատվություն ունե՞ն: Իրենք դեռ մտածում են, որ կարելի է ինչ-որ մանիպուլիացիաներով, խաբելով, մեղքը ուրիշի վրա գցելով` շարունակել այսպես, բայց ինչքա՞ն:

– Համաձայնեք, որ հաջողվում է այդպես շարունակել, որովհետեւ այսօր անգամ չի էլ խոսվում 44- օրյա պատերազմում պատասխանատու դերակատարներ Օնիկ Գասպարյանի եւ Ջալալ Հարությունյանի մասին:

– Դեռ խոսվելու է, որովհետեւ բոլորը պետք է պատասխան տան իրենց արածի եւ չարածի համար: Օրինակ` Ջալալը կամ Արայիկ Հարությունյանը կարո՞ղ են պատասխանել, թե ի՞նչ գործ ուներ հրամանատարական բունկերում Էրատոն (նկատի ունի Աննա Հակոբյանին-, հեղինակ): Կամ թեկուզ հայ ժողովուրդը կարո՞ղ է ասել, թե ո՞ր իրավունքով էր նա այնտեղ:

– Ամեն դեպքում, Փաշինյանը հիմա ազդարարում է «խաղաղ զարգացման դարաշրջանի բացման մասին»: Որքանո՞վ եք իրատեսական համարում:

– Խաղաղ զարգացման դարաշրջանի համար ընդամենը պետք էր ջախջախիչ պարտությո՞ւն կրել: Պետք էր կապտուլիացիայի քեզ ենթարկեին, որ խաղաղության դարաշրջան բացվե՞ր: Պարտվող կողմն իրավունք չունի խաղաղությունից խոսել, հաղթողը կարող է: Եթե մեկ, 10 կամ 20 տարի առաջ մենք խոսում էինք խաղաղությունից, հաղթել էինք եւ իրավունք ունեինք խոսելու: Պարտվողն ի՞նչ իրավունքով է խաղաղությունից խոսում, երբ դու չես որոշում խաղա՞ղ ես, թե` ոչ, հաղթողն է որոշում` դու խաղաղ կապրես, թե` ոչ, այդ օրը Գորիս-Կապան ճանապարհը կփակվի, թե թույլ կտան այս կամ այն մեքենան անցնի: «Խաղաղությո՞ւն ես ուզում, պատրաստ եղիր պատերազմի». սա իմ մտքերը չեն, այլ հանրահայտ ճշմարտություն է: Պատերազմից փախչելով` խաղաղություն չես գտնի, պատերազմը կգա ու կմտնի քո տունը, որովհետեւ դու փախչում ես դրանից: Աշխարհի մարդկության պատմության մեջ դեռեւս չի եղել, որ մեկը պատերազմից փախչի ու խաղաղություն գտնի: Թուրքերը մտել են Վարդենիս, արդեն Սիսանի լճում են, Գորիս-Կապան ճանապարհն իրենք են հսկում ու որոշում, թե որ մեքենային թույլ տան անցնի, որին` ոչ, սա՞ է խաղաղության դարաշրջանը: Վաղն էլ թուրքը մի բաժակ կխմի ու այդ ճանապարհով անցնող ուղեւորներին` մեքենայով հանդերձ, հետը կտանի, մոռացե՞լ եք, թե ում հետ գործ ունեք: Թուրքն օձի նման եկել ու գլուխը դրել է բոլոր ճանապարհների վրա: Եթե դրանք տալիս ես, դառնում ես Արարատյան հանրապետություն` կտրված ամեն ինչից: Նրանք մտածված են ամեն ինչ արել, հա՛յ ժողովուրդ, դու ես, որ դեռ չես հասկացել:

 

«ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾԵՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐԴԻԿ»

– Ի՞նչ անել հիմա, երբ ընդդիմության փողոցային պայքարն անպտուղ է, ժողովուրդը` անտարբեր:

– Ազգային հարցը երբեք մասսաներով, ժողովրդով չի՛ լուծվում եւ ոչ մի պետության մեջ: Ոչ մի տեղ ժողովուրդը չի ելել եւ ազգային հարց լուծել: Դրա մեթոդոլոգիան ուրիշ է, փողոցային պայքարը եւ զանգվածների ճնշումը չէ: Սովորաբար, ժողովրդով լուծում են սոցիալական, հեղափոխական խնդիրներ, ժողովրդի միջոցով կարողանում են դրսից թելադրված օրակարգը իրականացնել եւ այլն: Իսկ ազգային հարցը պետք է լուծեն ազգային մարդիկ, որոնք յուրաքանչյուր հասարակության մեջ փոքրամասնություն են: Սա է ամբողջ խնդիրը, բայց, չգիտես ինչու, ոմանք մտածում են, որ կարող են ժողովրդական լայն զանգվածների միջոցով ազգային խնդիր լուծել: Կարծում եք` 90-ական թվականներին լայն զանգվածնե՞րն էին գնում հաղթում եւ մեռնում, իհարկե` ոչ: Հասարակության սերուցքն էր գնում:

– Բայց, միեւնույն ժամանակ, 90-ականներին նաեւ բռունցքվեցին Ազատության հրապարակում...

– Բռունցքվելն ուրիշ է, պատերազմին մասնակցելն` ուրիշ: Պատերազմում մասնակցեցին ժողովրդի փոքր մասը, այն էլ` ազգային մարդիկ: Ուղղակի այն ժամանակ իրավիճակն այնպես էր, որ կարողացան ժողովրդին իրենց հետեւից տանել: Ժողովուրդները միշտ էլ անտարբեր են ազգային հարցերի նկատմամբ, բայց զգայուն սոցիալայան հարցերի վերաբերյալ: Կարսի պաշտպանության ժամանակ` 1918 թվականին, ռուսական բանակը Կարսի բերդում թողել էր շատ մեծ քանակությամբ ռազմամթերք, հայկական բանակը, որն այնտեղ կար, քանակական առումով բավական էր, նույնիսկ կարելի է ասել ավելին էր, քան գրոհող թուրքական բանակը: Բայց թուրքը Կարսի անառիկ թվացող բերդը գրավեց, որովհետեւ այնտեղ կռվող հայ զինվորների մեջ, այսպես կոչված «հեղափոխական» բացիլը գցել էին եւ ասում էին. «Ձեր ցավը տանեմ, այն թուրքը, որը գալիս է, մեր թշնամին չէ, նա էլ մեր նման աղքատ, բանվորագյուղացիական խավն է, մեր թշնամին թիկունքում է` մեր գյուղապետերն են, մեր հողատերերն են, ով 4 կով ունի, նա է մեր թշնամին»: Այսինքն` ասվում էր այն, ինչ տեսնում ենք նաեւ հիմա: Ըստ էության, թուրքը Գորիս-Կապան ճանապարհին կիսել է մեր պետությունը, բայց հանրության լայն շրջանակներին անգամ հետաքրքիր էլ չէ այս ամենը: Բոլորի քննարկման առարկան այն է, թե այդ օրը ձերբակալել են այսինչին, ինչն իրենց մոտ ցնծություն է առաջացնում: Համենատեք եւ կտեսնեք, որ 100 տարի առաջվա եւ այսօրվա միջեւ մեծ փոփոխություն չի եղել: Ես կասեմ, որ, ցավոք, ոչինչ էլ չի փոխվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նիկոլ Փաշինյանը մտահոգված է Ջուսը երեկ եւ այսօրԺողովուրդը զզվել ա Նիկոլից, ի՞նչ նոր փաստաթուղթ ա ստորագրել. քաղաքացիները դժգոհ ենԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ«ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏԸ ԽԱՂ Է ԽԱՂՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԻ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ»«ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ԲԱՑԻ, ՈՒՐԻՇ ՈՉ ՈՔ Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ ԱՆԵԼ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՆ ԳՈՐԾԸ»«ԱՅՍ ՊԱՀԻՆ ԵՐԿԻՐԸ ՍՏԻՊՎԱԾ Է ԼՈՒԾԵԼ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ»«ՑԱՆԿԱՑԱԾ ՔԱՅԼ, ՈՐԸ ԿՄՈՏԵՑՆԻ ԱՅՍ ԹՐՔԱԴԱՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱՎԱՐՏԻՆ, ԻՆՁ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼՈՒԾՈՒՄ Է»ԲԱՄԲԱՍԱՆՔԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻԱմո՜թ, ամո՜թ. ԱՆ ներկայացուցիչը փախավ ակցիայի մասնակիցներից«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՓՈՐՁ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ, ԻՆՉՊԵՍ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՅՈՒՄ»«ԲԵՎԵՌԻ» ՄՈՏ ՆԿԱՏՎՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ԲԵՎԵՌԱՑՈՒՄՆԵՐ Տ․ Ղազար քահանա Պետրոսյանի հնարավոր կարգալուծության հարց չի քննարկվում. Մասյացոտնի թեմԻՆՉՈՒ ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՐՑԸ ԴՈՒՐՍ ՄՆԱՑ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑԻնչ կլինի Սոչիի պայմանավորվածությունների արդյունքում«ԲԵՎԵՌ» ՕՊԵՐԱՑԻԱՆ. ՀՈՂԱՏՈՒՆ ԱՆՏԱՆԵԼԻ՞ Է ԴԱՐՁԵԼԱյսօր Երեւանում ջազ փառատոն անցկացնելը խենթություն է. Կամո ՄովսեսյանՄենք էլ ենք շատ ադրբեջանական տեղեր մտել ու դուրս չենք գալիս․ Անդրանիկ Քոչարյան (Video)Սոչիում 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հանդիպումից և դրան հաջորդած նոր հայտարարությունը ստորագրելուց հետո, տեղի է ունեցել հետևյալը.Էդգար ՂազարյանՎաղարշակ Վառնազիչի ՌԴ դեսպան նշանակելը ձգձգվում է. իշխանությունն ունի այլընտրանքային թեկնածու«Աննա Հակոբյանը գաղտնի կապ է պահում Մեհրիբան Ալիևայի հետ․ Նա է կառավարում Փաշինյանին». Politik.am-ի տեսանյութըԱյսօրվանից Վրաստանի ամբողջ տարածքում սկսելու է գործել «Կանաչ անձնագրի» համակարգը«Ամերիա Սերունդ 14». Ամերիաբանկում ձեր մասնագիտական ուղին սկսելու բացառիկ հնարավորություն ՀՀ դատարանը կայացրեց հերթական որոշումը՝ հանուն Ադրբեջանի. Լեւոն ՔոչարյանԻրանի խորհրդարանում հրդեհ է բռնկվելԻնչ է կատարվում այս պահին Դավիթեն-Զովունի ճանապարհատվածումՀայաստանում կա 3489 ՄԻԱՎ վարակակիր․ այսօր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն էԼքել ել են արդյոք դիրքերը ադրբեջանցիները.Իրականությունը Իշխանասարի համայնքապետի շուրթերովԱմենավնասակար ընկուզեղենը. ո՞ր ընկուզեղենը չի կարելի ներառել սննդակարգումՎանո Սիրադեղյանի աճյունի հետ էլ ինչ է փոխանցվել ընտանիքին. Ուշագրավ մանրամասներ է հայտնում Սիրադեղյանի որդինԴուբայի օդանավակայանում հայը միլիոն դոլար է շահելՄիջանցքը պոզով-պոչով չի լինում, հենց սա է. ՀՀԿ-ականները փակագծեր են բացումԴոլարի փոխարժեքը շարունակում է աճել. եվրոն նույնպես մի փոքր թանկացել է«Ամուսնացա կույս չէի, բայց հիմա՝ կույս եմ». երգչուհի Ջուսի սկանդալային հայտարարությունըՊեսկովը հայտնել է՝ ինչի մասին կարող են առաջիկայում խոսել Պուտինն ու Էրդողանը «Տաթև» կրթահամալիրում ստաֆիլակոկ է հայտնաբերվել միայն հավի մսով և գազարով խճողակում, իսկ հումք սննդամթերքում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել․ ՍԱՏՄԼևոն Արոյանը միացավ ԱՄՆ շախմատի ֆեդերացիային. ԱՄՆ-ում տոն է.Հրանտ Մելիք-ՇահնազարյանԱնուշ Ասլիբեկյանը` «Գտնված երազը» պիեսի վերածելու եւ էլի շատ հետաքրքիր նախագծերի մասինԱշոցքում ձյան առատ տեղումները ուղեկցվում են որոտով և կայծակով. ՍուրենյանԱյսուհետ գործատուին ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ անհրաժեշտ կլինի ներկայացնել յուրաքանչյուր 7 օրը մեկԿրեմլ. Եթե Էրդողանը կարողանա դրդել Կիեւին կատարել իր պարտավորությունները, Մոսկվան միայն կողջունի դաԻնչո՞վ է վտանգավոր կորոնավիրուսի օմիկրոն շտամըԻնչպես են ապրում սյունեցիները թշնամու մաքսակտի հարեւանությամբ. Մանրամասներ է հայտնում Սրաշենի համայնքապետըԻմ երկիրը առ այսօր իր վրա զգում է դիլետանտ-պոպուլիստների ապաշնորհ կառավարման ծանր հետևանքները. Սերժ Սարգսյան Մոսկվայում դեկտեմբերի 1-ին կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի հանդիպումըԱմենայն Հայոց հայրապետը Մոսկվայում հանդիպել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետԱրցախի հարցը լուծված չէ. մենք չենք համակերպվել այս իրավիճակի հետ, և սա ռևանշիզմ չէ. Սերժ ՍարգսյանԸնտրություններից հետո մենք մտանք դժոխքի նոր շրջան ու դուրս չեկանք խոր ճգնաժամից. Սերժ Սարգսյանը` «XXI դարի գլոբալ մարտահրավերները. միջկուսակցական հարթություն» տեսակոնֆերանսինՈրոտան տանող այլընտրանքային միակ ճանապարհն ադրբեջանցիների դիտարկման ներքո է․ բնակիչների անվտանգության համար միակ ելքը նրանց հեռացումն է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ