Կրեմլում գնահատել են «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու հեռանկարները «Նրանց շեֆը մեր շեֆը չէ. նրանց շեֆը մեզ հաշվետու է». Մամիջանյանը՝ քպ-ականներին Կորոնավիրուսային վարակները բացասական ազդեցություն են թողնում ստամոքսա-աղիքային տրակտի վրա. «Իզմիրլյան» ԲԿ-ի գաստրոէնտերոլոգ Տաթևիկ Բադալյանի մասնագիտական զրույցը Ալիևի հայտարարությունները հակասում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆ էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյանը ցինիկաբար անկեղծանում է «Բազմաթիվ ընտանիքներ ողբերգության մեջ են` քննարկում են Հանրապետության հրապարակում տոնածառ դնելու հարցը». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»․ տնտեսական հեռանկա՞ր, թե՞ պանթուրանական քաղաքական նախագիծ. Լույս.am ՈւՂԻՂ. Ալիևի սպառնալիքը. Հայկ Բաբուխանյան Ջոնսոնը խոստացել է գործի դնել բոլոր միջոցները Ուկրաինայի դեմ ագրեսիան կանխելու համար Եթե Հայաստանը ճանապարհներ է տալիս Ադրբեջանին, անունն ինչ էլ դնեք, նշանակում է` Հայաստանը բզկտել


Ովքեր կարող էին բան փոխել երկրում, միգուցե պատերազմի ժամանա՞կ պետք է քայլեր ձեռնարկեին. Խանզադյան

Հանդիպում

44-օրյա պատերազմի չարաբաստիկ մեկնարկից ուղիղ մեկ տարի անց «Իրավունքը» զրուցել է ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, արձակագիր, լեգենդար սյունեցի Սերո Խանզադյանի թոռան` արցախյան վերջին երկու պատերազմների մասնակից ԱՐԱՄ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ հետ:

– Հետադարձ հայացք նետելով` ինչպիսի՞ն էր իրավիճակն առաջնագծում պատերազմի ժամանակ:

– Երբ հոկտեմբերի 15-ին Ջրականից (Ջաբրայիլ) վերադարձա Երեւան եւ մի քանի հանդիպումներ ունեցա ինձնից ավելի շատ ռազմական գործողությունների փորձ ունեցող մարդկանց հետ, ասում էի` պարտվում ենք, բայց ինձ արձագանքում էին, թե` «պանիկա ես տարածում, միանշանակ հաղթելու ենք, ամեն ինչ լավ է լինելու»: Մարտ վարելու մասին հազարավոր գրքեր են գրվել եւ գրվելու են: Այն ունի իր հստակ տեսությունը, թե ինչի հաշվին է պետք հասնել հաղթանակի: Անընդհատ ասվում է, թե Ադրբեջանն ունի նավթադոլարներ, հիշեցնեմ, որ Չինգիզ խանի մոնղոլներն ունեին մի քանի միլիոն ոչխարներ, իսկ Չինաստանն ուներ աշխարհի ամենահզոր տնտեսությունը: Արդյունքում հիշո՞ւմ եք, թե ինչ եղավ: Գրքերում անգամ հստակ գրված է, թե հարձակվողն ինչքան ռեսուրս պետք է ունենա, պաշտպանվողն` ինչքան, բայց այդ գրքերը չեն կարող հաշվել զինվորի ներքին բարոյահոգեբանական վիճակը, իր անկոտրում լինելը: Բայց երբ հրամանատարություն չկա, ու քո հետեւում հրետանին չի գործում, իսկ դու գիտես, որ այդտեղ կա կուտակում, ուրեմն` միանշանակ միտում է եղել: Պատերազմի ընթացքում, միգուցե կային բարձրաստիճան զինվորականներ, որոնք հնարավորություն չեն ունեցել իրենց տեղերից կտրվելու, բայց ովքեր կարող էին բան փոխել երկրում, միգուցե այդ ժամանա՞կ պետք է քայլեր ձեռնարկեին:

– Ի դեպ, շուրջ մեկ տարի նաեւ կամավորականների ուղղությամբ որոշակի սլաքներ ուղղվեցին, թե նրանց շարքերում դասալիքներ են եղել, փախել են, չեն կարողացել ճիշտ կողմնորոշվել...

– Երբ դրա մասին ասի որեւէ զինվորական, երեւի թե, ավելի կոպիտ պատասխան կարելի էր տալ, բայց երբ երկրի ղեկավարությունն է խոսում կամավորականի կամ ՄՈԲ-ի փախնելու մասին, նախ թող պատասխանեն` ինչո՞ւ այդ մարդկանց հետ առաջին հերթին չեն անցկացրել ներդաշնակեցում: Նկարչին, բժշկին, պատշարին կամ երաժիշտին, ով ծառայել է երաժշտական ինչ-որ տեղ կամ չի ծառայել, տվել էին մի ժանգոտ սաղավարտ, երկու ժանգոտած F1 նռնակ եւ ասել` «զգույշ չպայթի»: Հիմա այդ մարդը պետք է մտածեր նռնակի չպայթելու մասի՞ն, թե՞ դիմացը կանգնած թուրքի: Ընդ որում` շատ փոքր հատվածներում են եղել մարտեր, մնացած տեղերում մարդիկ խրամատներում նստած հրետակոծության տակ են հայտնվել: Պատերազմի ընթացքում 45 րոպե եմ տեսել թուրքին: Երբ պատերազմը սկսվեց, առաջին վայրկյանից ասել եմ` Գերագույն գլխավոր հրամանատարին եկեք չքննադատենք: Բայց արդեն հոկտեմբերի 7-8-ին պարզ դարձավ, թե ինչ է կատարվում: Մարդկանց տանում պառկեցնում են խրամատի մեջ, ու չկար հրամանատար: Կամավորներից շատերը չէին պատկերացնում անգամ, թե կրակային քարտն ինչ է, ինչպես պետք է պաշտպանվել, ինչ պետք է անել հարձակման ժամանակ: Ընդհանրապես պատերազմից որեւէ պատկերացում չունեցող մարդկանց տարել էին ու թողել գերժամանակակից զենքերի ներքո:

– Բայց 2020-ի նոյեմբերի 9-ի հայտնի հայտարարության ստորագրումից հետո` գտնվեցին մարդիկ, որոնք նույնիսկ շնորհակալ էին Նիկոլ Փաշինյանին, թե փրկել է 25 հազար զինվորի կյանք:

– Եթե կար 25 հազար զինվոր,եւ Դավիթ Բեկ, Շուռնուխ, Ներքին Խնձորեսկ ուղղությունով դեպի Շուշի գնացող ադրբեջանական բանակի թիկունքին չի խփել ու Արաքսի ափով չի շարունակել զարգացնել գրոհը, ուրեմն` նշանակում է, որ իրենք իրենց բերանով են ասում, որ դավաճաններ են: Նիկոլ Փաշինյանը բժիշկ չէ, որ ինչ-որ մեկի կյանքը փրկեր, նա երկրի ղեկավար է, ով պատերազմի ժամանակ դառնում է համար մեկ զինվորական գործողությունների պատասխանատուն: Այսինքն` ցանկացած ռազմական գործողությունների մշակված պլան, որ դրվում է իր առաջ, բացատրում են իրեն, եւ նա տակը ստորագրում է: Լավ, եթե դու ռազմական գործիչ չես, խնդիր չկա, բայց քեզ ներկայացվում է գործողությունների ծրագիր, որը ստանում է քո կողմից հաստատում եւ իրականացվում է: Այս դեպքում, ի՞նչն էր պատճառը, որ Շուշիի Սուրբ Ղազանչեցոցի վրա կրակելուց հետո, երբ հասկացաք, որ պատերազմը գնում է տոտալ ոչնչացման, չխփեցիք ադրբեջանական գազատարին, նավթամուղին, երկաթգծին...

– Այսքանից հետո` ապագա կա՞:

– Կասկած չունեմ, միանշանակ ապագա կա, բայց այդ ապագայում իրենք չկան: Լոուրենս Արաբացին Փարիզում հարցազրույց է տալիս եւ ասում է, որ շատ վտանգավոր է անգամ երկու հայի թողնել աշխարհում, քանի որ իրենք հասել են քաղաքակրթական այն մակարդակին, որ աչքերդ փակես, իրենք նորից իրենց Հայաստանը կունենան, եւ դրա համար պետք է բոլոր հայերին կոտորել: Բայց չի՛ ստացվելու այդ ծրագիրը: Մեր ազգը սրանից ավելի ծանր ու դժվար ժամանակներ էլ է ապրել, եւ ես հավատում եմ, որ կգտնվեն մարդիկ, որոնք կկարողանան աշխարհով մեկ սփռված հայերի մեջ կրկին կառաջացնել սեր առ Հայրենիք: Սակայն, այսօր արտասահմանում ապրող շատ ընկերներ ու բարեկամներ ունեմ, եւ նրանցից ոչ մեկի մոտ վստահություն չկա Հայաստանի նկատմամբ: Մի բան, որ կարող է մեր ազգին բարձրացնել նորից, սոցիալական հավասարությունն է, ինչը չկա: Այդ սոցիալական խնդիրների պատճառով մարդիկ ընկճված են, վստահություն չունեն ոչ մեկի հանդեպ: Մի քանի ամիս առաջ հեռուստացույցով ցույց էին տալիս մի մարդու, որը Հայաստանից հեռանում էր ոչ թե նրա համար, որ ղեկավարությունը լավը չէ, այլ ասում էր՝ Հայաստանն ապրելու երկիր չէ:

– Ստացվում է` Արցախի 75 տոկոսի կորստի, հազարավոր զոհերի ու գերիների հետ համակերպվել է ազգը եւ միայն սոցիալական խնդիրներո՞ւմ է դառնում անհանդուրժող, երբ հարցը վերաբերում է ստամոքսին, հագնվելուն եւ այլն:

– Ժողովուրդն անհանդուրժող է դառնում միայն այն ժամանակ, երբ իր ոտքն են տրորում, իսկ ազգն անգամ այդ 11 հազար քառ. կմ ազատագրված Հայրենիքի հետ համաձայն չէ, Հայկական լեռնաշխարհը ամբողջովին պետք է լինի մեկ Հայաստան պետության մեջ: Մարդիկ այսօր ընկած փնտրում են ազգային գաղափարախոսություն, որին պետք է հետեւի ծրագիր: Մինչդեռ մինչեւ այսօր քաղաքական նկրտումներ ունեցող մարդիկ չեն ներկայացնում ծրագիր, թե ինչ են անելու: Միայն ասում են՝ թող այս վարորդն իջնի, գա այսինչ վարորդը: Հիմա շատ են խոսում նաեւ ներքին թուրքերի մասին, բայց նրանք միայն ուղեղով չեն թրքանման, այլ իրականում էթնիկ թուրքեր են: 1992-ից մինչեւ այսօր 60-80 հազար կին է գնացել Թուրքիա, այդ կանայք որտե՞ղ են ծննդաբերել, ինչ-որ մեկը վիճակագրություն ունի՞: Հիմա ո՞վ գիտի` մի որեւէ Արմեն Սարգսյանի հայր կարո՞ղ է թուրք Աբդուլն է, ով Թուրքիայից իր որդուն փող է ուղարկում, Վայբերով կապ է հաստատում եւ ասում` Համի՛դ, դու իմացիր, որ թուրք ես, բայց երբ ժամանակը կգա, այդ ժամանակ կասես այդ մասին, իսկ հիմա Արմեն անունով ապրիր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Կրեմլում գնահատել են «նորմանդական ձեւաչափին» ԱՄՆ-ի միանալու հեռանկարները«Նրանց շեֆը մեր շեֆը չէ. նրանց շեֆը մեզ հաշվետու է». Մամիջանյանը՝ քպ-ականներինԿորոնավիրուսային վարակները բացասական ազդեցություն են թողնում ստամոքսա-աղիքային տրակտի վրա. «Իզմիրլյան» ԲԿ-ի գաստրոէնտերոլոգ Տաթևիկ Բադալյանի մասնագիտական զրույցըԱլիևի հայտարարությունները հակասում են Սոչիում ձեռք բերված պայմանավորվածություններին. ՀՀ ԱԳՆէդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան․ Ալեն Սիմոնյանը ցինիկաբար անկեղծանում է«Բազմաթիվ ընտանիքներ ողբերգության մեջ են` քննարկում են Հանրապետության հրապարակում տոնածառ դնելու հարցը». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԱյսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը»․ տնտեսական հեռանկա՞ր, թե՞ պանթուրանական քաղաքական նախագիծ. Լույս.amՈւՂԻՂ. Ալիևի սպառնալիքը. Հայկ ԲաբուխանյանՋոնսոնը խոստացել է գործի դնել բոլոր միջոցները Ուկրաինայի դեմ ագրեսիան կանխելու համարԵթե Հայաստանը ճանապարհներ է տալիս Ադրբեջանին, անունն ինչ էլ դնեք, նշանակում է` Հայաստանը բզկտելԱԺ-ն մերժեց զինծառայողներին առաջնահերթ բուժսպասարկում տրամադրելու մասին նախագիծըԱլեն Սիմոնյանը կարողանում է երկու հարյուր հազար դոլարանոց մեքենա քշի, իսկ վիրավոր զինվորի 13 միլիոնանոց վիրահատությունը թողնում եք ծնողի վրա՞. էս ա Ձեր պետությունը.Newsmedia.am«Զարթոնքը», «Հայքը» եւ «Մեր համայնքը» համատեղ կստանձնեն Թալինի կառավարման պատասխանատվությունըՍիմոնյանը մեքենան տուն չի տանելու. երբ գաք իշխանության` ձեզ է ծառայելու. Բադալյանն` ընդդիմությանըԿրակոցներ Ծաղկաձորում. ժամանել են մարզի և տարածքի ոստիկանապետերըՆիկոլ Փաշինյանի նկարը Հաքին.ազ-ի էջերից չի իջնում. Արեգնազ ՄանուկյանԵրկրաշարժի ցավը է՛լ ավելի հաստատակամ կերպով առաջնորդեց հայությանը՝ կերտելու հաղթանակների մի փառավոր շարք. Արցախի ԱԽՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 240 նոր դեպքՆիկո՛լ, քո վախերով թուրքին հաղթած հրամանատարներին չես վախեցնի. Էդուարդ ՇարմազանովԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակըԲայդենը Պուտինի հետ զրույցից առաջ խորհրդակցություն կանցկացնի եվրոպացի գործընկերների հետԱսպրամ Կրպեյանը երդմամբ ստանձնեց պատգամավորի լիազորությունները«Միլան» - «Լիվերպուլ»․ Բուքմեյքերների կանխատեսումըԴիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցում 100 տարի անց պատարագ է մատուցվելՀաստատվել է պետական ավարտական քննությունների ժամանակացույցըՊենտագոնը քննարկել է իրավիճակը Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանինԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ  Պահանջելու ենք արդարացում, այստեղ որևէ հանցակազմ չկա. պատմության ուսուցչի շահերը դատարանում կպաշտպանի Ռուբեն ՄելիքյանըՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց էՆիկոլի օտարերկրյա «տերերի» մի հատվածը պահանջում է տալ, իսկ մյուս հատվածը՝ արգելում է քննարկել որևէ «միջանցքի» հարց. Արտակ ԶաքարյանԹոշակի համար փող չկա, բայց Ալեն Սիմոնյանի նոր «պադավատի» համար 200 հազար դոլար կա. Արեգնազ ՄանուկյանԵղիսաբեթ II-ն սկսել է իշխանության փոխանցումը արքայազն Չարլզին. Daily ExpressՈվ է «վիզ դրել» Աբովյանում հակառուսական ուժի ներկայացուցչին անցկացնելու համարԱյսօր լրանում է 1988-ի ավերիչ երկրաշարժի 33-րդ տարելիցը «Ժողովուրդ»․ Տոնոյանի գործով մեղադրյալ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալը ցուցմունք է տվելԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸԵգիպտոսի հնագույն դամբարաններում ոսկե լեզուներով մարդկային կմախքներ են հայտնաբերվել«Ժողովուրդ».Այդ գյուղերն արդեն խոշորացված համայնքների կազմում են. Ծովագյուղի եւ Սեմյոնովկայի բնակիչների բոյկոտը զուր էրՍպասվում է առանց տեղումների եղանակ«Հրապարակ». Գավառում ՔՊ-ն հաղթել է ՔՊ-ին. ինչ դեր են ունեցել Բանդուրյան եղբայրները«Փաստ». ՔՊ-ում հիանալի հասկանում են՝ «ժողովրդական աջակցությանն» այլևս ապավինել չեն կարող«Հրապարակ». Իշխանությունը Փարաքարում գործի է անցել«Փաստ». ԲՀԿ-ն կրկին դիրքավորվում է. խոսուն ու խորհրդանշական արդյունքներ հատկապես Եղեգնաձորում ու Աբովյանում«Հրապարակ». Երդվել է, որ ոչ մի ուժի չի միանալուՔայլիստ անգրագետ Հովիկի մտքի հերթական գոհարը.Գագիկ ՀամբարյանԿապիտուլյանտը ստացվումա տվել էր իր և հայ ժողովրդի անունից միջանցք բացելու հավանությունը,դրա համար էլ եկել ասում են ամսաթիվը ասեք.Վահան ԲաբայանԱյսօր Բաքվի բռնապետը հերթական անգամ բարբաջել է, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» մասին.Վարդան Ոսկանյան⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ ՏԻՄ ընտրությունների այս պատկերը ցույց է տալիս, որ այս խարան-իշխանության անկման պրոցեսը սկսում է ուրվագծվել. Գևորգ ԳևորգյանԿառուցողական օրակարգ ընդդիմությունը չի կարող ունենալ, երբ ունեցավ՝ «մեռած է, թաղած չի». Արմեն Աշոտյան
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ