⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ Օրակարգում կա մեկ հարց՝ դա կապիտուլյանտի հեռացման հարցն է. Լևոն Նազարյան Ինձ միայն մահը կարող է լռեցնել. Կարեն Արայանը փակագծեր է բացում ՀՀ-ում COVID-19-ի դեմ օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը. ԱՆ Ադրբեջանում առաջարկում են մայրաքաղաքը Բաքվից տեղափոխել Ակնա Հոկտեմբերի 30-ին ժամը 11։00-ին Կոմիտասի թանգարանի դահլիճում կկայանա Վահեի հիշատակին և տարելիցին նվիրված միջոցառում Վրաստանը դեմ է պարտադիր պատվաստմանը Մի շարք պաշտոնյաներ փակ տարածքներում պարտավոր չեն դիմակ կրել․ նախարարի հրամանը Ինչո՞վ է ցուրտը օգտակար առողջության համար Ինչպես են երգչուհի Նառայի դստերը՝ Էլեոնորային ու նրա նորածին աղջկան դիմավորել տանը․ բացառիկ տեսանյութ


ԱՐԹԻԿՈւՄ ԲԱՑՎԵՑ ՀՈւՇԱՀԱՄԱԼԻՐ Ի ՀԻՇԱՏԱԿ ԱՐՑԱԽՅԱՆ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԶՈՀԵՐԻ

Հասարակություն

Այսօր, սեպտեմբերի 27-ին, Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, Արթիկում բացվեց հուշահամալիր ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի։

Արթիկցի անմահ Հերոսների հիշատակն ամփոփող հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, Արթիկի Մշակույթի, Սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Գայանե Աղաքարյանը,քաղաքապետի խորհրդական Գևորգ Փթուկյանը, մարզային և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, հարակից համայնքների ղեկավարներ, Արցախյան պատերազմների մասնակիցներ, համայնքի բնակիչներ։ Այստեղ էին նաև Արթիկցի 20 անմահացած հերոսների ծնողներ, հարազատներ, ընկերներ։

Խաչքարի հանդիսավոր բացումը կատարեց հերոսացած եղբայրներ Արտյոմ և Ռոբերտ Հովհաննիսյանների իննամյա եղբայրը Արեգը, ապա Արթիկի հոգևոր հովիվ Տեր Սողոմոն Մինասյանի ձեռամբ օրհնվեց հուշահամալիրը, ապա նա ներկաներին հրավիրեց միասնական աղոթքի, խնկարկում կատարվեց։ Հուշարձանը տեղադրվեց Արթիկ համայնքի պատվավոր բնակիչներ, ներկայումս Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Արտուշ Բիչախչյանի և Վաչիկ Սահակյանի հովանավորությամբ, նպատակ ունենալով հավերժացնել հայրենիքի պաշտպանության համար անմահացած հայորդիների սխրանքն ու քաջագործությունը։

Հուշահամալիրի կառուցման վայրը ևս իր խորհուրդն ունի. Արթիկի Զինկոմիսարիատի հարևանությամբ տեղադրված է նաև Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը։ Հուշահամալիրի կենտրոնական հատվածը զբաղեցնում է հուշակոթողը, մի կողմում Արթիկի 20 քաջարի զավակների անուններն են, կանաչ հատվածում յուրաքանչյուր զոհվածի անունով մշտադալար տնկիներն են, մյուս կողմում ատամնակուռ պարիսպն է վեր խոյանում։ Հուշաքարի հեղինակը Սամվել Հակոբյանն է, հուշահամալիրի ճարտարապետը Գագիկ Հովհաննիսյանը։ Քահանա Տեր Սողոմոն Մինասյանը, այսպես բացատրեց հուշահամալիրի գաղափարը.

«Հուշաքարը կարծես երկնքից երկիր և երկրից երկինք մխրճված ծաղկած գավազան լինի։ Գավազանը, ճիշտ է, նեղության, խաչի ճանապարհին խրատի խորհուրդն է, բայց ինքը, թեկուզ ջրված արյան գնով, բայց ծաղկելու է և ծաղկած գավազան լինելով հանդերձ հառնելու և մխրճվելու է երկնային օթևաններ։

Կանաչասաղարթ նորատունկերը փառավոր ընտանիքների նույնքան գեղապատշաճ, լուսադեմ ու վառվռուն աչքերով հայկազունների խորհուրդն են, ովքեր թիկնեղ ու վայելչակազմ Հայկ Նահապետի նման դեմ հանդիման կանգնեցին Հաագայից ծնված ավազակաբարո որդիների փոթորկահույզ հողմերին։

Նրանք դարեր շարունակ հանգիստ ու դադար չեն տվել ու չեն էլ տալու մեզ մինչև աշխարհի վախճանը, բայց թեկուզ արյան գնով նահատակվելով, մեր հայրերի հիմքի վրա ամուր կանգնած հայրարմատ գավազան ենք մնալու, ծաղկելու և հառնելու ենք դեպի երկինք։ Մեր տղաները, այս ատամնակուռ պարսպի խորհուրդն են»։

Սրտի խոսքեր ասացին Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը, անմահ հերոս Նարեկ Գոքորյանի հայրը։ Ոգեկոչման և մեծարանքի խոսքեր հղեցին ԵՊՀ-ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանը, ով մաղթեց ոչ հեռու ապագայում կառուցել ոչ թե հիշատակի խաչքարեր, այլ հաղթանակի հուշարձաններ։

Ելույթներից հետո, հերոսների հարազատները, զինակից ընկերները, ներկաները ծաղկեպսակներ, ծաղիկներ խոնարհեցին հուշարձանի առջև։

Այսուհետ անմահ Հերոսներն այլևս միասին են, իրենց հիշատակին նվիրված հուշահամալիրում։

Հիշենք նրանց անուն առ անուն... ԱՐԱՄՈ ԹՈՐՈՍՅԱՆ, ԱՐՄԱՆ ԶՔՈՅԱՆ, ԱՐԱ ՄԿՐՏՉՅԱՆ, ԲԱԳՐԱՏ ԿԱԿՈՅԱՆ, ՍԱՀԱԿ ՎԱՐԱԳՅԱՆ, ԵՂԲԱՅՐՆԵՐ ԱՐՏՅՈՄ և ՌՈԲԵՐՏ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆՆԵՐ, ԱՐՏԱԿ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ՆԱՐԵԿ ՖՌԱՆԳՅԱՆ, ՎԱՀԱԳՆ ՀԱՋԱԹՅԱՆ, ՀԱՅԿ ՂԱԶԱՐՅԱՆ, ՄԵԽԱԿ ՏՈՆՈՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒԹՈՅԱՆ, ՄՆԱՑԱԿԱՆ ԱՍՈՅԱՆ, ԿԱՐԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ, ՆԱՐԵԿ ԳՈՔՈՐՅԱՆ, ԿԱՐԵՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ, ԷԴԳԱՐ ՏՈՆԱԿԱՆՅԱՆ, ՀՐԱՆՏ ՖՌԱՆԳՅԱՆ, ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ։      Հավերժ փառք ու խոնարհում մեր բոլոր Հերոսներին...։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

 

⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ Օրակարգում կա մեկ հարց՝ դա կապիտուլյանտի հեռացման հարցն է. Լևոն ՆազարյանԻնձ միայն մահը կարող է լռեցնել. Կարեն Արայանը փակագծեր է բացումՀՀ-ում COVID-19-ի դեմ օրական պատվաստումների թիվը հատել է 20 հազարի շեմը. ԱՆԱդրբեջանում առաջարկում են մայրաքաղաքը Բաքվից տեղափոխել ԱկնաԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՀոկտեմբերի 30-ին ժամը 11։00-ին Կոմիտասի թանգարանի դահլիճում կկայանա Վահեի հիշատակին և տարելիցին նվիրված միջոցառումԻ՞ՆՉ ԵՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԻՑ ՀԵՏՈՎրաստանը դեմ է պարտադիր պատվաստմանըՄի շարք պաշտոնյաներ փակ տարածքներում պարտավոր չեն դիմակ կրել․ նախարարի հրամանը«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ԵՆՔ ՄԵՐ ՇԱՀԵՐԸ ՈՏՆԱՀԱՐՈՂ ՏԱՐԲԵՐ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՍԸ ԼԻՆԵԼՈՒ»Ինչո՞վ է ցուրտը օգտակար առողջության համարԻնչպես են երգչուհի Նառայի դստերը՝ Էլեոնորային ու նրա նորածին աղջկան դիմավորել տանը․ բացառիկ տեսանյութԲԱՄԲԱՍԱՆՔՈ՞վ է մարզպետի նորանշանակ տեղակալըԶԱՐՄԱՆՔՆիկոլին այս պատկերը բարկացրել էՆիկոլը հին ընկերներին չի մոռանումՆիկոլն էլի դավաճաններ է փնտրում«ԱՅՍ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՍՈՒՎԵՐԵՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԾ ՎԱԽ Է»Ինչ կապ ունի հայտնի ԼԳԲՏ-ականը Սինանյանի, Բաբաջանյանի եւ Մարուքյանի հետՈՎՔԵՐ ԵՆ ՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-Ը ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԱՆՑԿԱՑՆԵԼ Խնդրում եմ զինվոր ախպերներիս հսկի ու պաշտպան եղիր երկնքից․ Անմահ հերոս Ադամ Սահակյանին ուղղված հերթական նամակը ԵռաբլուրիցԵրեւանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի թնջուկի հետքերով․ Newsmedia. am-ի հետաքննությունը շարունակվում է ՊՈՒՏԻՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ԻՐ ԾՐԱԳԻՐԸՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՋՂԱԿԾԿՈՒՄՆԵՐ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՑ ԱՌԱՋԵրևանում կտեղադրվի Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի արձանըԱյսինքն ստացվում է, որ ձեր համար Արցախը ուրացողը հերոս ա՞. Միքայել ԳրիգորյանԼողացեք, նոր եկեք, որ քաբաբի հոտ չգա վրաներիցդ. Թեհմինա Վարդանյանը՝ իշխանականներինԲացահայտվել է տերմինալից արված գողությունը. մեկ անձ կալանավորվել էԲժիշկ Կոմարովսկին Սահակաշվիլիին կբուժի բանտումԹաց անձեռոցիկներ՝ օգտվե՞լ, թե՝ ոչԱմերիաբանկի և HSBC Հայաստանի բանկոմատները կսպասարկեն երկու բանկերի քարտապաններին հատուկ պայմաններովԻնտերնետ շահումով խաղերի գովազդի սահմանափակման եվրոպական փորձը Վերդիի «Աիդան» վերադառնում էՌուսական թատրոնը «Սկապենի արարքները» ներկայացմամբ մասնակցել է «Հայրենակիցներ» միջազգային փառատոնինԿան պատգամավորներ, որոնք ասում են՝ առանց Արցախի Հայաստանն ապագա ունի. Թագուհի Թովմասյան «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կկայանա «Ակունք» ազգագրական համույթի համերգըԵրաժշտասերները վայելեցին «Գրեմմիի» բազմակի մրցանակակիր Գիլ Շահամի անզուգական կատարումներըԻրավունք չունեիք Ձեր քիթը վիրահատել Քոչարյանի խափանման միջոցը քննարկելու փոխարենԷրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել անմիջապես Վարանդայի օդանավակայանում (լուսանկարներ)Ունեզրկում և օրենքով բոմժ են դարձնում.Հայտնի փաստաբանը մանրամասներ է ներկայացնում աստղահոգեբան Լյուսյա Հակոբյանի գործից«Պառկած միլիցիաները» պրոբլեմների բուն. ԱհազանգՂազինյանն 9-րդ անգամ չընտրվեց ԱԺ պաշտպանության հարցերով հանձնաժողովի փոխնախագահԹբիլիսիում անցկացվեցին Ա. Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակին նվիրված միջոցառումներՀոկտեմբերի 27-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանովԿառավարության շենքի մոտ բենզինով իրեն հրկիզելու միջոցով փորձել է ինքնասպանություն գործելԵրբ անհայրենիքն ասում է խաղաղության դարաշրջան, նշանակում է երկարատև, սոսկալի պատերազմ ամբողջ տարածաշրջանում. Գևորգ Գևորգյան27-ամյա երիտասարդը օդամղիչ ատրճանակից կրակել է բուքմեյքերական գրասենյակի պատուհաններինԻ՞նչն է զայրացրել պատգամավոր Հայկ Սարգսյանի կնոջը.ArmLady.am
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ