Սա հաղթանակի սկիզբն է. Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներին Գորիսեցիներ, ձեր ցավը տանեմ, մտնում եմ կալանավայր` Առուշանյանին հայտնեմ հաղթանակի մասին. պաշտպան Ամենանիկոլական մարզը՝ Տավուշն է Նիկոլ Փաշինյանն Իջեւանում վատացել է Իր սեռի դիմաց արու գրող երիտասարդը Դիլիջանում քաղաքապետ է ընտրվել Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը. Արմեն Աշոտյան Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Երևանում Առուշ Առուշանյանի շտաբում ազդարարում են ընտրություններում նրա հաղթանակը Գյումրիում ՔՊ-ն պարտվում է. նոր տվյալներ 44 օրյա պատերազմում զոհված ռուս սպաների մահվան առաջին տարելիցին կբացվի հուշակոթող Երասխում


«Գնալով Արցախ` տեսա վշտից քարացած մի քաղաք, որտեղ մարդկանց երեսներին ժպիտ չկար».ԿԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆ

Մշակութային

Արցախի Վահրամ Փափազյանի անվան թատրոնը` «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումով պատերազմից հետո առաջին անգամ ՀՀ-ում է: Ներկայացման բեմականացումը եւ բեմադրությունը` Նյու Յորքից ժամանած բեմադրիչ Կարինե Քոչարյանինն է: Այս առիթով «Իրավունքը» զրուցեց դերասանուհի եւ թատերական բեմադրիչ ԿԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆԻ հետ:

Ապրում եք Նյու-Յորքում, կպատմե՞ք Ձեր մասին: Ինչպե՞ս եղավ, որ որոշեցիք գալ եւ բեմադրել «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացումը:

– Ավարտել եմ Վարդան Աճեմյանի դերասանական կուրսը, իսկ Նյու Յորքում ստացել եմ նաեւ ռեժիսորական կրթություն, արել եմ մի շարք բեմադրություններ Նյու Յորքում: 2015 թվականին եկել եմ Հայաստան` Ցեղասպանության 100-ամյակին նվիրված բեմադրությամբ: Մինչեւ պատերազմը արդեն ծրագիր էի կազմել գալ Երեւան եւ դարձյալ բեմադրություն անել: Բայց սկսվեց պատերազմը, որի ծանր վախճանը լիովին փոխեց իմ ծրագրերը: Ես շատ ծանր տարա այդ ամենը: Մղձավանջային գիշերներ էի ունենում: Կարծես հեռվում` հիվանդանոցում, իմ հարազատը մեռնում էր, ու ես չէի գնում իրեն այցելության: Անընդհատ մտածում էի, որ պետք է գնամ Արցախ: Հեռվից օգտակար լինելը ինձ չէր բավարարում: Հանկարծ զգացի, որ միակ բանը, որ կարող եմ անել` գնալ Արցախ եւ իմ գործընկերներին օգնության ձեռք մեկնել: Մանավանդ, երբ իմացա, որ Արցախի թատրոնը զրոյական վիճակի մեջ է: Մտածեցի Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավը» ամենաճիշտ գործն է, որ հիմա կարելի է բեմադրել: Այն մեր ժողովրդի անցյալի տառապանքի` պատերազմի, երկրաշարժի, դատարկվող սարերի մեջ կորած գյուղի մասին է: Սկսեցի աշխատել գրքի վրա, որպեսզի բեմականացնեմ, որը տեւեց մոտ երկու ամիս:

Պատերազմից հետո, երբ գնացիք Արցախ, ինչպիսի՞ն էին տպավորությունները, ինչ զգացողություններ ունեցաք:

– Անշուշտ, ծանր զգացողություններ ունեցա: Տեսա վշտից քարացած մի քաղաք, որտեղ մարդկանց երեսներին ժպիտ չկար, հիմա էլ չկա: Արցախի հրապարակում բոլոր զոհված տղաների նկարներն էին: Հենց առաջին օրը գնացի, կանգնեցի այդ նկարների առջեւ: Կարծես թե ուզում էի հիշողությանս մեջ մտապահել, որպեսզի երբեք չմոռանամ այդ դեմքերը: Ամեն անգամ, երբ գնում էի թատրոն, ճանապարհին տեսնում էի մի տղամարդու, որն իր տղայից լուր չուներ: Ես, իհարկե, կանգնում եւ հետը խոսում էի: Ուզում էի իրեն ինչ-որ մխիթարական խոսքեր ասել: Ինձ ասում էր. "Քույր ջան, տղայիս գտնեմ, թեկուզ մեռած, բայց հողին հանձնեմ": Մարտակերտում ներկա գտնվեցի պատերազմից հետո առաջին հարսանիքին: Հարսանիք, որտեղ ոչ ոք չէր պարում: Ամուսնացողը զինվորական էր: Այդ հարսանիքը երբեք չեմ մոռանա: Ես իմ ներկայացման մեջ առաջին գործողության վերջի պարը այդ պարից ազդված եմ բեմադրել: Գնում էի, որ ես իրենց ուժ տամ, բայց վշտի մեջ ապրող արցախցին ինձ ուժ տվեց ապրելու: Չէին խոսում ո՛չ իրենց վշտից, ո՛չ իրենց կորուստներից, ո՛չ` տառապանքից: Չէին պատմում, թե ինչերի միջով են անցել: Միայն հատուկենտ բաներ էին պատմում, բայց այնքան պատկերավոր, որ դրանք իրար կպցնելով, կարող ես ժողովրդի հոգեվիճակը պատկերացնել: Օրինակ` մեկը պատմում էր, թե ոնց է 5-6 տարեկան տղա երեխան գիշերներն արթնանում, բարձը գրկած, վազելով գնում դռան մոտ եւ ասում` գնանք նկուղ: Վախենում էր:

Ի՞նչ ճակատագիր ունեն դերասանները:

– Իմ ներկայացման գլխավոր հերոսուհու` Անատոլիայի (Օլյա Մարտիրոսյանի) ամուսինը նոյեմբերի 8-ին է մահացել` թողնելով երկու հրեշտակի նման փոքր աղջիկներ: Տղաները պատերազմի մասնակից են: Յասամանի (Ռոզա Գասպարյանի) տղան հրաշքով է փրկվել: Մինչեւ հիմա դեռ վիրահատությունների մեջ է: Երիտասարդ Տիգրանը (Էդվարդ Դավթյանը) երկու պատերազմի մասնակից է: Վասիլը (Մարատ Դավթյանը) երեք պատերազմի մասնակից է: Հովհաննեսը (Մարտին Ալոյանը) երեք պատերազմի մասնակից է: Մի ուրիշ տեսակ են այս մարդիկ: Շատ են վիշտ տեսել, տառապել: Իրենք միաբերան ասում են, որ մեզ դավաճանեցին, Շուշին, Հադրութը հանձնեցին: Մեզ ստիպեցին, հրամայեցին որ մենք հետ քաշվենք:

Լինելով այդ հոգեվիճակում` հե՞շտ էր իրենց հետ աշխատելը:

– Ոչ, Վալինկայի դերակատարը (Լաուրա Հովսեփյան) շատ ծանր հոգեկան վիճակի մեջ էր: Հիշում եմ, երբ առաջին փորձին եկավ, նստած էինք փորձասենյակում, նա դեմքով դեպի պատուհանն էր նստած, իսկ դիմացը Ստեփանակերտի գերեզմանոցն էր: Ու հանկարծ սկսեց հիստերիկ լաց լինել: Ես զարմացած հարցրի` ի՞նչ պատահեց քեզ: Ասաց` գերեզմաններին չեմ կարողանում նայել: Ինքը Շուշիի մշակույթի տանն է եղել, երբ ռմբակոծել են: Անատոլիան շատ դժվար բացվեց: Վասիլի դերակատարը թատրոնից գնացել էր, ուզում էր զինվորական դառնար: Չէր համակերպվում, կռիվը մեջը մնացել էր: Համոզեցի, ասելով` արի այս մի դերը խաղա, հետո կորոշես: Նրանք շատ դժվար հոգեբանական բարիերներ հաղթահարեցին, եւ արդյունքում ունեցանք լավ, հուզիչ եւ շատ բնական խաղով ներկայացում:

Ովքե՞ր եկան դիտելու ներկայացումը:

– Բավականին շատ արվեստագետներ եկան, հայտնի մարդիկ: Եվ իրենք դրանից իրենց շոյված զգացին, որ այդ հայտնի արվեստագետները եկել են դիտելու իրենց խաղը: Գնալով մեր դահլիճը լցվեց: Կարծես թե մեկը մյուսին ասում էր` լավ ներկայացում է, գնացեք նայեք: Մեզ աջակցություն ցույց տվեցին Հայ բարեգործական ընդհանուր միությունը եւ Թատերական գործիչների միությունը: Միակ բանը, որ անընդունելի եմ համարում, որ Մշակույթի նախարարությունից ոչ մեկը չեկավ դիտելու ներկայացումը, քաջալերելու պատերազմի միջով անցած արցախցի դերասաններին:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Սա հաղթանակի սկիզբն է. Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներինԳորիսեցիներ, ձեր ցավը տանեմ, մտնում եմ կալանավայր` Առուշանյանին հայտնեմ հաղթանակի մասին. պաշտպանԱմենանիկոլական մարզը՝ Տավուշն էՆիկոլ Փաշինյանն Իջեւանում վատացել է Իր սեռի դիմաց արու գրող երիտասարդը Դիլիջանում քաղաքապետ է ընտրվել Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը. Արմեն ԱշոտյանՎանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ԵրևանումԱռուշ Առուշանյանի շտաբում ազդարարում են ընտրություններում նրա հաղթանակըԳյումրիում ՔՊ-ն պարտվում է. նոր տվյալներ44 օրյա պատերազմում զոհված ռուս սպաների մահվան առաջին տարելիցին կբացվի հուշակոթող ԵրասխումՆախնական արդյունքներ Մեղրի համայնքիցՆախնական տվյալներ Գյումրիից և Ներքին ԽնձորեսկիցՎրաստանում սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքը. ԳամկրելիձեՀնդկաստանի հյուսիսում ահաբեկիչները երկու եկվոր աշխատողների են սպանելՆախնական տվյալներով՝ ձայների առավելությամբ առաջատար է «Առուշ Առուշանյան» դաշինքըԱրդեն հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները Սյունիքից Պատրաստ լինել ցանկացած սադրանքի, իրավիճակը կտրուկ կարող է փոխվել․ Ահազանգում է հայտնի էքստրասենսըՀովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում, այսօր ավարտվեց հոկտեմբերի 15-ից մեկնարկած ազգային մրցույթը.եզրափակիչ փուլում՝ հաղթեց եւ փայլեց «Գրան Պրի» մրցանակակիր Արկադի Եսայանը․ Newsmedia.amՏեղամասում միաժամանակ երկու ՔՊ-ական վստահված անձ է ներկա գտնվել. ընտրախախտման մասին ահազանգում է «Զարթոնքը»Բողոքի ակցիա՝ ՀՀ առողջապահության նախարարության դիմացՏԻՄ ընտրություններին 17:00-ի դրությամբ մասնակցել են ընտրողների 25.57 տոկոսը31/53 տեղամասում քաղաքացին ընտրությանը մասնակցում է ՌԴ անձնագրովԹալիբները պատասխանել են ՊուտինինԱռուշ Առուշանյանի հոր դեմ քրեական գործ է հարուցվել«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 3։0Նա նոր միտք, թռիչք, անկախություն տվեց հայ փաստաբանությանըԻտալիայում Վեզուվի ժայթքման ժամանակ մահացած տղամարդու մնացորդներ են գտելՀոկտեմբերի 18-ին կեսօրից հետո Երևանում սպասվում է անձրև և ամպրոպՄահացել է փաստաբան Ռուբեն ՍահակյանըԻ՞նչ խնդրի մասին կարող է վկայել ձեռքերի անսպասելի թմրությունը եւ թուլությունըՊուտինը ոչ մեկի չի վախեցնում, երբ նա խոսում է ապագայի մասին. ՊեսկովԱնձնագրում կոնկրետ ծննդավայրը նշելու առաջարկը միանշանակ չի ընդունվումԱդենի ծոցում հետ է մղվել իրանական տանկերի վրա ծովահենների հարձակումըՍրանք Վանոյի խոսքերն են...Սաակաշվիլիի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանրՇՈՒՇԻԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻՔՍՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊՈՎ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳՆ Է ԿԱՏԱՐՎԵԼ Էրդողանը Մերկելի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի համագործակցել Թուրքիայի հետ««Հյուսիսային հոսք 2» գազատարը պատրաստ է գործարկման». Լոնդոնում ՌԴ դեսպանԱկանջներում աղմուկը կարող է մահացու հիվանդությունների ախտանիշ լինել. էնդոկրինոլոգԵգիպտոսում կանցկացվեն «Բարեկամության պաշտպաններ-2021» ռուս-եգիպտական տակտիկական զորավարժություններըԴալար գյուղի 20-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքովՖրանսիայում նկարահանում են «Երեք հրացանակիրներ»-ի նոր տարբերակը` Վենսան Կասելի մասնակցությամբՈրն է համեղ ու «առողջ», բայց մատչելի սնվելու միջոցըՕրվա խաղերի անոնսՍոբչակը բացատրել է իր փոխարինումը Miss Russian United States մրցույթում11 բան, որ դուք հավանաբար չգիտեիք Հին Եգիպտոսի մասինՈ՞ր ախտանշանները կարող են վկայել օրգանիզմում աղի անբավարարության մասինՍտուգվել է 107 տրանսպորտային միջոց, կազմվել՝ 14 արձանագրությունԿյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի հերոս, Գյումրիի «Շիրակի» 21-ամյա ֆուտբոլիստ Լեռնիկ ՂազարյանըԿորոնավիրուս ունեցող պացիենտների թոքերում սնկեր են հայտնաբերել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ