Սա հաղթանակի սկիզբն է. Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներին Գորիսեցիներ, ձեր ցավը տանեմ, մտնում եմ կալանավայր` Առուշանյանին հայտնեմ հաղթանակի մասին. պաշտպան Ամենանիկոլական մարզը՝ Տավուշն է Նիկոլ Փաշինյանն Իջեւանում վատացել է Իր սեռի դիմաց արու գրող երիտասարդը Դիլիջանում քաղաքապետ է ընտրվել Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը. Արմեն Աշոտյան Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել Երևանում Առուշ Առուշանյանի շտաբում ազդարարում են ընտրություններում նրա հաղթանակը Գյումրիում ՔՊ-ն պարտվում է. նոր տվյալներ 44 օրյա պատերազմում զոհված ռուս սպաների մահվան առաջին տարելիցին կբացվի հուշակոթող Երասխում


Այս իշխանությունը որեւէ ձեւով վստահություն չի առաջացնում. Տիգրան Աբրահամյան

Ներքաղաքական

Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով, թե ինչու են ադրբեջանցիները ոչ միայն հայտնվել այդտեղ, այլեւ մաքսատուրք են գանձում ՀՀ տարածք մտնող իրանական բեռնատարներից, արդեն երրորդ օրն է, ինչ խորհրդարանական ընդդիմությունը փորձում է հրատապ փակ նիստ անցկացնել` իրավասու առաջին դեմքերի մասնակցությամբ: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, անվտանգության եւ պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հետ:

– Պարոն Աբրահամյան, ի՞նչ կարելի է ակնկալել նախատեսված փակ նիստից Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի հարցով:

– Իմ դիրքորոշումը հետեւյալն է` առաջնագծի կամ ցանկացած հատվածում անհրաժեշտ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է նաեւ լինել տեղում: Ինքս ամենատարբեր առիթներով եւ առանց առիթների անընդհատ մեկնում եմ այն ուղղություններով, որտեղ կա ստեղծված ճգնաժամ: Սրա հետ կապված` ես ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովի նիստում առաջարկել եմ, որպեսզի գնանք առաջնագծի մի քանի ուղղություններով, հստակ հասկանանք իրավիճակը, այդ թվում` լինենք Գորիս-Կապան հատվածում, որից հետո համապատասխան պաշտոնատար անձանց հետ հանդիպումը կարող է լինել շատ ավելի արդյունավետ: Ունենք իրավիճակ, որ այս իշխանությունն իր ամբողջությամբ վստահություն որեւէ ձեւով չի առաջացնում: Նրանց հնչեցրած բազմաթիվ հայտարարություններ ժամանակի ընթացքում տեսել ենք, որ իրականությանը չեն համապատասխանել: Եվ այս պարագայում միայն այդ հանդիպումներով դժվար է ընդհանուր պատկերացում կազմել, թե իրականում ինչ է տեղի ունենում սահմանի որեւէ հատվածում կամ կոնկրետ բնակավայրերում: Մյուս կողմից` մինչեւ այս եղել է հանդիպում, օրինակ, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի մասնակցությամբ, որն ինձ չի բավարարել: Ուստի` այս պարագայում էլ միայն կարող եմ ասել, որ այդ հանդիպումներից ամբողջությամբ իմ հարցերի պատասխանները ստանալու ակնկալիք չունեմ:

– ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովից ակնկալիքները շատ ավելին են, քան արդեն որերորդ նիստն անել` «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին հանձնաժողովի փոխնախագահ հերթական անգամ չընտրելու համար: Չե՞ք կարծում, որ այս թեկնածուին սատարելու փոխարեն` ժամանակն է առաջադրել նոր ընդդիմադիր թեկնածուի:

– Դոնթի բանաձեւով այդ քվոտան պատկանում է «Հայաստան» խմբակցությանը: Մեր գործընկեր ընդդիմադիր խմբակցությունից առաջադրել են թեկնածու, եւ մենք այդ սկզբունքից ելնելով` բնականաբար, պաշտպանում ենք այդ թեկնածուին: Եվ խնդիրը ոչ թե  Արթուր Ղազինյանի առաջադրումն է, որը պրոցեսն արգելակում է, այլ` իշխանությունը, որն իրենց մոտեցումներով եւ գործելաոճով, ըստ էության, որերոդ պլան է մղում մեր երկրի շուրջ ստեղծված անվտանգային կարեւոր միջոցառումները: Եվ փոխանակ բոլոր առիթները օգտագործենք կոնկրետ այս պահին ակտուալություն ներկայացնող խնդիրների քննարկման, առաջ մղման առումով, ստիպված ենք ժամանակ անցկացնել փոխնախագահի ընտրության արդեն անիմաստ դարձած այս մոտեցումներով: Այնպես որ, կրկնում եմ` այստեղ խնդիրը գալիս է ոչ թե ընդդիմությունից կամ «Հայաստան» խմբակցությունից, որն առաջադրել է այդ թեկնածությունը, այլ` իշխանությունից, որն ամեն կերպ փորձում է տորպեդահարել այս գործընթացը եւ նաեւ, ինչու ոչ, հանրության ուշադրությունը շեղել անվտանգության եւ պաշտպանության ոլորտում առկա մեծ թվով խնդիրներից: 

– Ի դեպ, եռամսյա վարժական հավաքի շրջանակում ՀՀ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում երեկ զոհվեց պահեստազորի սերժանտ, եւ ունենք նաեւ վիրավոր: Ի՞նչն է խնդիրը, որ անգամ զորավարժություն չեն կարողանում անցկացնել` առանց մարդկային կորուստների:

– Չեմ հիշում մի ժամանակահատված վերջին երեք տասնամյակում, որ պահեստազորի հավաքների ժամանակ նման դեպքեր գրանցվեն: Շատ կարեւոր է հասկանալ դեպքի իրական հանգամանքները: Ներկայացվում է, որ մարտական ծառայության կազմակերպման կանոնների խախտման հետեւանքով է մահացու հրազենային վիրավորում ստացել, բայց նույնիսկ այս պարագայում ամբողջությամբ պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել: Քննությունը դեռ ցույց կտա իրականում ինչն է եղել պատճառը, ովքեր են դրա պատասխանատուները: Եվ ըստ այդմ` շատ ավելի նպատակահարմար կլինի գնահատել, թե այս իրավիճակում ովքեր եւ ինչ պետք է անեին եւ ինչ չեն արել, որը բերել է նման հետեւանքների: Ցանկացած պարագայում պետք է հաշվի առնել, որ հատկապես, երբ հավաքի մասնակիցներին ներգրավում են մարտական հերթապահության, ապա դրան նախորդած ժամանակահատվածում իրականացված միջոցառումները, այդ թվում` անվտանգության կանոնների ապահովումը, համապատասխան տեղեկատվության եւ մասնագիտական գիտելիքների փոխանցումը պետք է իրականացվի պատշաճ ձեւով, որպեսզի հետագայում առավել վտանգավոր իրավիճակներում մարտական առաջադրանքն իրականացնելիս մենք նմանատիպ միջադեպերի ականատես չդառնանք: Թեմայի հետ կապված` հավելյալ մեկնաբանություններ կանեմ այն ժամանակ, երբ որոշակի նաեւ մանրամասների կտիրապետեմ:

– «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ԱԺ ամբիոնից մեջբերումներ արեց Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցից եւ մանրամասնեց, թե ինչպիսի դաժան խոշտանգումների են ենթարկվում մեր գերիները` գտնվելով Բաքվի բանտերում: Սակայն այս հայտարարությունը վրդովեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին ու ՔՊ-ական պատգամավորներին, եւ այն համարեցին «հնարած տեսարաններ»: Մի՞թե իշխանությունը կասկածի տակ է դնում ՄԻՊ-ի զեկույցը:

– Անկեղծ ասած, ինձ առհասարակ հետաքրքիր չէ, թե նրանց որեւէ ձեւով մտահոգել է, թե չի մտահոգել: Փաստն արձանագրված է զեկույցով` ինչպես ՄԻՊ գրասենյակի, այնպես էլ մի քանի հայտնի իրավապաշտպանների կողմից, որոնք այդ ուղղությամբ բավականին ծավալային աշխատանք են տանում, ինչը նաեւ արժանի է հարգանքի: Այս իրավիճակում իշխանությունը չունի այլ տարբերակ, քան ի գիտություն ընդունել այդ փաստը` միջազգային կառույցներում անհրաժեշտ աշխատանք տանելու համար:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Սա հաղթանակի սկիզբն է. Առուշանյանը կալանավայրից դիմել է գորիսեցիներինԳորիսեցիներ, ձեր ցավը տանեմ, մտնում եմ կալանավայր` Առուշանյանին հայտնեմ հաղթանակի մասին. պաշտպանԱմենանիկոլական մարզը՝ Տավուշն էՆիկոլ Փաշինյանն Իջեւանում վատացել է Իր սեռի դիմաց արու գրող երիտասարդը Դիլիջանում քաղաքապետ է ընտրվել Պետություն էլ չկա, քանի որ հօդս է ցնդել այն ստեղծող ժողովուրդը. Արմեն ԱշոտյանՎանաձորի Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես է եկել ԵրևանումԱռուշ Առուշանյանի շտաբում ազդարարում են ընտրություններում նրա հաղթանակըԳյումրիում ՔՊ-ն պարտվում է. նոր տվյալներ44 օրյա պատերազմում զոհված ռուս սպաների մահվան առաջին տարելիցին կբացվի հուշակոթող ԵրասխումՆախնական արդյունքներ Մեղրի համայնքիցՆախնական տվյալներ Գյումրիից և Ներքին ԽնձորեսկիցՎրաստանում սկսվել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքը. ԳամկրելիձեՀնդկաստանի հյուսիսում ահաբեկիչները երկու եկվոր աշխատողների են սպանելՆախնական տվյալներով՝ ձայների առավելությամբ առաջատար է «Առուշ Առուշանյան» դաշինքըԱրդեն հայտնի են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները Սյունիքից Պատրաստ լինել ցանկացած սադրանքի, իրավիճակը կտրուկ կարող է փոխվել․ Ահազանգում է հայտնի էքստրասենսըՀովիկ Հայրապետյանի անվան Ձիասպորտի կենտրոնում, այսօր ավարտվեց հոկտեմբերի 15-ից մեկնարկած ազգային մրցույթը.եզրափակիչ փուլում՝ հաղթեց եւ փայլեց «Գրան Պրի» մրցանակակիր Արկադի Եսայանը․ Newsmedia.amՏեղամասում միաժամանակ երկու ՔՊ-ական վստահված անձ է ներկա գտնվել. ընտրախախտման մասին ահազանգում է «Զարթոնքը»Բողոքի ակցիա՝ ՀՀ առողջապահության նախարարության դիմացՏԻՄ ընտրություններին 17:00-ի դրությամբ մասնակցել են ընտրողների 25.57 տոկոսը31/53 տեղամասում քաղաքացին ընտրությանը մասնակցում է ՌԴ անձնագրովԹալիբները պատասխանել են ՊուտինինԱռուշ Առուշանյանի հոր դեմ քրեական գործ է հարուցվել«Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 3։0Նա նոր միտք, թռիչք, անկախություն տվեց հայ փաստաբանությանըԻտալիայում Վեզուվի ժայթքման ժամանակ մահացած տղամարդու մնացորդներ են գտելՀոկտեմբերի 18-ին կեսօրից հետո Երևանում սպասվում է անձրև և ամպրոպՄահացել է փաստաբան Ռուբեն ՍահակյանըԻ՞նչ խնդրի մասին կարող է վկայել ձեռքերի անսպասելի թմրությունը եւ թուլությունըՊուտինը ոչ մեկի չի վախեցնում, երբ նա խոսում է ապագայի մասին. ՊեսկովԱնձնագրում կոնկրետ ծննդավայրը նշելու առաջարկը միանշանակ չի ընդունվումԱդենի ծոցում հետ է մղվել իրանական տանկերի վրա ծովահենների հարձակումըՍրանք Վանոյի խոսքերն են...Սաակաշվիլիի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանրՇՈՒՇԻԻՑ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻՔՍՎԱԾ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊՈՎ ԱՌԱՋԻՆ ԶԱՆԳՆ Է ԿԱՏԱՐՎԵԼ Էրդողանը Մերկելի հետ հանդիպմանը հույս է հայտնել, որ Գերմանիայի նոր կառավարությունը կշարունակի համագործակցել Թուրքիայի հետ««Հյուսիսային հոսք 2» գազատարը պատրաստ է գործարկման». Լոնդոնում ՌԴ դեսպանԱկանջներում աղմուկը կարող է մահացու հիվանդությունների ախտանիշ լինել. էնդոկրինոլոգԵգիպտոսում կանցկացվեն «Բարեկամության պաշտպաններ-2021» ռուս-եգիպտական տակտիկական զորավարժություններըԴալար գյուղի 20-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ համագյուղացու սպանության կասկածանքովՖրանսիայում նկարահանում են «Երեք հրացանակիրներ»-ի նոր տարբերակը` Վենսան Կասելի մասնակցությամբՈրն է համեղ ու «առողջ», բայց մատչելի սնվելու միջոցըՕրվա խաղերի անոնսՍոբչակը բացատրել է իր փոխարինումը Miss Russian United States մրցույթում11 բան, որ դուք հավանաբար չգիտեիք Հին Եգիպտոսի մասինՈ՞ր ախտանշանները կարող են վկայել օրգանիզմում աղի անբավարարության մասինՍտուգվել է 107 տրանսպորտային միջոց, կազմվել՝ 14 արձանագրությունԿյանքից հեռացել է 44-օրյա պատերազմի հերոս, Գյումրիի «Շիրակի» 21-ամյա ֆուտբոլիստ Լեռնիկ ՂազարյանըԿորոնավիրուս ունեցող պացիենտների թոքերում սնկեր են հայտնաբերել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ