Կդադարեցվի Երևանի, Հրազդանի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումը Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք. մահացել է 45 քաղաքացի LRO-ն լուսանկարել է լուսնային հրաբուխները Աստղագուշակ՝ հոկտեմբերի 25-ի համար Հոկտեմբերի 25. Օրվա խորհուրդ Ռուս խաղաղապահներն ու բարերարները 1.25 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել ԼՂ մանկապարտեզներին եւ դպրոցներին Հարցումների արդյունքով Մեսսին «Ոսկե գնդակի» մրցանակի գլխավոր ֆավորիտն է. Marca ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ Ոսկին թանկանում է Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն Ստամբուլում


«Հայրենիքում հարմարավետ է ապրել` կույր, համր եւ խուլ». ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Մշակութային

"Իրավունքը" զրուցեց ՀՀ վաստակավոր արտիստ, դերասան ՏԻԳՐԱՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:

Պարոն Ներսիսյան, նոր թատերաշրջանի հետ կապված, ո՞ր ներկայացման վրա եք աշխատում:

– Թատրոնի գեղարվեստական ղեկավարի` Արմեն Էլբակյանի բեմադրությամբ պատրաստում ենք նոր ներկայացում` Բերտոլդ Բրեխտի "Արտուրո Ուիի կարիերան", որտեղ ես կկատարեմ Արտուրո Ուիի դերը: Դա Բրեխտի ամենահայտնի գործերից մեկն է: Դժվար գործ է: Շատ դժվար աշխատանքներ են սպասվում:

Եկեք խոսենք Ձեր դերի մասին:

– Հայտնի գործ է: Ընդհանրապես, Բրեխտի գործերը բոլոր ժամանակների համար են: Արտուրո Ուիի դերը շատ հայտնի դերասաններ են կերտել: Ես պետք է փորձեմ բարձրացնել այդ ծանրաձողը: Գործը շատ արդիական է: Իր մեջ ամփոփում է մարդու, փոքր անհատի մղումը, տենչը դեպի իշխանությունը, որին նա, ի վերջո, հասնում է: Այդ գործը բեմադրել են շատ հանճարեղ ռեժիսորներ, բեմադրիչներ, եւ բնական է, որ պետք է ունենա իր կոնցեպտը, իր մոտեցումը եւ եսին մոտենալու իր տեսիլքը, որը որ կդարձնի գործը հետաքրքիր, էլ ավելի ժամանակակից եւ այսօր կհուզի մարդկանց եւ նրանց մտածելու տեղիք կտա:

Դուք այն արտիստն եք, որը բոլոր իշխանությունների ժամանակ երբեք չի վախեցել ճշմարտությունն ասելուց, իրավիճակը քննադատելուց: Հե՞շտ է ապրել` ճիշտ խոսելով:

– Իհարկե, դժվար է: Հայրենիքում հարմարավետ է ապրել` կույր համր եւ խուլ: Հարմարավետ է վախկոտ լինելը: Մանավանդ արվեստի մարդը պետք է չվախենա եւ իր խոսքն ասի, որովհետեւ քիչ բան ունի կորցնելու: Հերոսություն չէ ճշմարիտ խոսքով հարվածել իշխանություններին կամ կոնկրետ մարդկանց:

Ես կասեի հերոսություն է ճիշտ խոսք ասելը, քանի որ որոշ արտիստներ վախենում են խոսելուց, որպեսզի դեր կամ պաշտոն չկորցնեն:

– Դա մարդկային փոքրոգությունն է: Հարգանքի արժանի չեն հենց այդ մարդիկ, որոնք չեն խոսում:

Հիմա էլ նոր տենդենց է, ասում են` նեղացել ենք, գնում ենք հայրենիքից:

- Դա նոր տենդենց չէ, այլ հիմա դրա մասին հայտնում են: Ինտերնետ կա: Այն ժամանակ գնում էին, եւ ոչ ոք չէր իմանում: Հիմա, որ կա համացանցը, հայտնի է դառնում:

Ի՞նչ է նշանակում հայրենիքից նեղանալ:

– Փախչելու, հեռանալու առիթ բազմիցս եմ ունեցել, բայց երբեք իմ մտքով չի անցել հեռանալ Հայաստանից: Ինձ վիրավորել են բազմաթիվ անգամներ ե՛ւ իշխանությունները, ե՛ւ չիշխանությունները, ե՛ւ արվեստի աշխարհում, բայց ես չեմ փախել երկրից: Իմիջիայլոց, արվեստի աշխարհում նույնպես շատ ուժեղ հարվածել գիտեն: Շատ դերասան-դերասանուհիներ կոլեգաների կողմից հարված են ստացել, նեղացել եւ հեռացել են Հայաստանից: Բայց երբեք իմ մտքով չի անցել գնալ, հեռանալ Հայաստանից: Թող իրենք գնան, ովքեր այս երկրին դավաճանում են: Իմիջիայլոց, հայերի մի հատված կա, որ դրսում երջանիկ, օրինապաշտ ապրում է: Հենց գալիս են հայրենիք, դժբախտանում են: Ընդհանրապես պետք է հայրենիքին ծառայեն եւ ոչ թե խոպան սարքեն եւ տարբեր ճանապարներով իրենց բարեկեցությունն ապահովեն: Հայրենիքին պետք է հնարավորինս տաս, եւ ինքը կվերադարձնի քեզ: Հայրենիքիդ համար դու պետք է ինքդ անես եւ ոչ թե միայն անես քեզ համար:

Վերջերս Հանրային հեռուստաընկերությունը Ձեր պայմանագիրը չէր երկարացնում, դա ի՞նչ ավարտ ունեցավ:

– Եղավ այն, ինչ որ եղավ: Իրենք ահաբեկվում եւ սարսափում են նորմալ հայից: Ոչ մեկի մտքով, ոչ մի ժամանակներում երբեք չի անցել նման քայլի դիմել, ինչպիսի քայլի նրանք դիմեցին:

Միգուցե շատ քննադատությո՞ւնն էր պատճառը:

– Ես միշտ արտահայտվել եմ, ասել եմ իմ կարծիքը եւ կաշկանդված չեմ եղել: Ուղղակի չափաբաժինն է տարբեր եղել:  Ես այդ առումով այնքան եմ թրծված, դիմացկուն... Ցավալի, նողկալի է, երբ հասկանում ես, թե ինչպիսի երկրում ես ապրում: Հարցը պայմանագիրը չէ: Հարցը այն է, թե ովքեր կարող են նույնիսկ ամենափոքրիկ հարցից մինչեւ ամենագլոբալ հարցը իրենց կամքը թելադրել: Համակարգն է փթած:

Տեսեք, թե ովքեր են մեր երկրում որոշում ընդունողները եւ ինչպիսին են դարձրել մեր հայրենիքը, մեր երկիրը: Ցավոք, մսաղացը իր գործիքը միացրած շարունակում է իր գործը: Մեծագույն ողբերգությունների առջեւ ենք կանգնած: Այն մատղաշ կյանքերը, որ մենք տվեցինք հազարներով, որ կարող է չլիներ, դա ավելի սարսափելի էր, քան այն պայմանագիրը, քան մնացյալ փոքր եւ ավելի աննշան հարցերը: Մեր հայրենիքը դարձել է ողբերգության կաթսա, որի մեջ դանդաղ այրվում ենք բոլորս:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Կդադարեցվի Երևանի, Հրազդանի և Վանաձորի մի շարք հասցեների գազամատակարարումըՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1184 նոր դեպք. մահացել է 45 քաղաքացիLRO-ն լուսանկարել է լուսնային հրաբուխներըԱստղագուշակ՝ հոկտեմբերի 25-ի համարՀոկտեմբերի 25. Օրվա խորհուրդՌուս խաղաղապահներն ու բարերարները 1.25 տոննա մարդասիրական օգնություն են փոխանցել ԼՂ մանկապարտեզներին եւ դպրոցներինՀարցումների արդյունքով Մեսսին «Ոսկե գնդակի» մրցանակի գլխավոր ֆավորիտն է. MarcaՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸՈսկին թանկանում էԹուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները կհանդիպեն ՍտամբուլումՆավթի գներն աճում են դրա պաշարների նվազման ֆոնինՓաշինյանն այցելել է Վանո Սիրադեղյանի ընտանիքինԷլեկտրաէներգիայի անջատումների հասցեներըԿոլումբիայի ամենափնտրվող նարկոբարոն Օտոնիելը ձերբակալվել էՓաշինյան, ախր դու էլ ես տեսնում, գիտակցում, որ չես կարողանում ղեկավարել,որ դու այլեւս անձայն ես որեւէ մեկի մոտԱյլեւս ո՛չ մի ազգակործան ստորագրություն՝ նոյեմբերի 1-ին, կառավարության դիմաց. Տաթեւ ԱրցախՄԻԱՎ (ՁԻԱՀ) դեպքերը կտրուկ ավելացել են. «Փաստարկ»Ժողովուրդն այսօր չի վախենում կորոնավիրուսից, այլ վախենում է պարտադրվող պայմաններից. ՍիմոնյանՊեսկովը պատմել է Բայդենի հետ Պուտինի հանդիպման հեռանկարների մասինԵրկրաշարժ Բավրայի հատվածումԵվրոպայի ամենաակտիվ հրաբուխը մոխրի և ծխի սյուներ է արտանետելԻնչ-որ մի ոչինչ, թող ապրի, ոչինչ. Իսահակ վարդապետը՝ Լեւոն ԲարսեղյանինԿԸՀ-ն հրապարակել է ՀՅԴ-ի՝ Իջևանի ՏԻՄ ընտրություններին մասնակցողների ցուցակըԹուրքիայում ձերբակալված ռուսներին կասկածում են «Բայրաքթարների» մասին տեղեկատվության տիրանալու փորձի մեջՍտանձնում եմ Լուսյա Հակոբյանի և նրա մերձավորների շահերի պաշտպանությունը«Դավաճա'ններ», «Հայասպա'ններ». ինչպես Ալեն Սիմոնյանին դիմավորեցին ԿիպրոսումՇուտով վերսկսվելու են «4+1»-ի հետ միջուկային բանակցությունները. Իրանի ԱԳ նախարարԵղանակը կցրտիՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակըՌուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի 35 660 դեպք է գրանցվելՀալեպում կայացել է հումանիտար առաքելության կողմից ականազերծված տարածքների հանձնումը իշխանություններինՀռոմի Պապը դարձյալ կոչ է արել միջազգային հանրությանը լուծել Լիբիայում միգրացիոն խնդիրըՀայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակըՏեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց 21-րդ Կաթողիկոս Պատրիարքի գահակալության արարողությունըԱդրբեջանում պահեստազորի հավաք կիրականացվիՖեյխոա Օգտակար և բուժիչ հատկություններըFacebook-ի նախկին թոփ մենեջերը հայտարարել է, որ Ցուկերբերգը «չի ցանկանում օգտատերերին պաշտպանել սոցկայքի վնասակար կոնտենտից»«Պուտինն էլ է թռնում դրանով». ռուս փորձագետները նշել են ամենաապահով ուղևորատար ինքնաթիռի մոդելըՆորվեգիան 620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ կնվիրի Հայաստանին․ Ավանեսյան«11 ամիս փնտրել եմ տղայիս․․․ հետո գտանք նրա անճանչելի մարմինը»․ԿՅԱՆՔ ՈՒ ԿՌԻՎ․ նախագիծը իրականացնում է Newsmedia.am լրատվական գործակալության հիմնադիր ղեկավար Գայանե Զարգարյանը3 հայտնի միֆ մրսածության եւ գրիպի մասինՄահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն ԹորոսյանԷրդողանը կարգադրել է արտաքսել 10 երկրների դեսպաններիԵրևանի կենտրոնում 23-ամյա խմած վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. կա վիրավորՇաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հոկտեմբերի 25-ից 31-ըԱՊՀ-ի դիտորդներն առայժմ խախտումներ չեն հայտնաբերել Ուզբեկստանի նախագահի ընտրություններումԱրցախում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել, 14 հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է«Թշնամի էլ կմնա». Սատանովսկին «մատների վրա» բացատրել է` ինչ պետք է անել Թուրքիայի հետ3 հայտնի միֆ մրսածության եւ գրիպի մասինՀԱՊԿ զորավարժություններն աշխարհին ցույց տվեցին անդամ երկրների տեսակետների միասնությունը սպառնալիքների հարցում. փորձագետ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ