Կառավարությունը հաստատեց Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը «Գնալով Արցախ` տեսա վշտից քարացած մի քաղաք, որտեղ մարդկանց երեսներին ժպիտ չկար».ԿԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆ Միայն Աստծո հրաշքը կարող է փրկել հայրենիքս եւ ազգս. Հասմիկ Լեյլոյան Աստղագետները հնագույն գալակտիկաներ են հայտնաբերել Կցուցադրվի «1080 ԺԱՄ» ֆոտոպատմությունը. Նազարենկոն ամեն օր մեկ ակնթարթ է անմահացրել 44 օրյա պատերազմից Պուտինը խնդրեց ինձ չստորացնել Փաշինյանին․ Ալիև Պարտադիր պատվաստումների եւ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջի հակասահմանադրականության վերաբերյալ դիմումը այսօրվա կմուտքագրվի ՍԴ Կրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը նախկին պատգամավորի որդին է, վիճակը ծայրահեղ ծանր է Ռեստորանային սպորտի հայկական ֆեդերացիան, հմուտ խոհարարական թիմով, ֆեդերացիայի նախագահ Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ այս գիշեր մեկնել է Սոչի Պատվաստված լինելը 97.5 տոկոսով պաշտպանում է վարակումից. Նիկոլ Փաշինյան


Ինչքան ուզում եք լոլո կարդացեք, էս իշխանության հետ ոչինչ չի ստացվելու. Վարդումյան

Տեսանյութեր

Անկախ փորձագետ, տնտեսագիտության թեկնածու, «Կառավարչական հմտությունների զարգացում» գրքի հեղինակ ՍՈՒՐԵՆ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ կարծիքով` ե՛ւ տնտեսական անմխիթար վիճակը, ե՛ւ դեմոգրաֆիկ ու սոցիալական խնդիրները բարենպաստ պայմանների առկայության դեպքում` ավելի արագ վերականգնվելիք ոլորտներ են, քան ինստիտուցիոնալ համակարգի դիսկրեդիտացիան:

«Ինստիտուցիոնալ համակարգի կառուցվածքային եւ բովանդակային փլուզումը, որը հիմա կա, մարդկանց տարակուսանքի մեջ է դրել` սկսած սոցիալական եւ կրթական ամենացածր ցենզ ունեցողներից մինչեւ մեզ: Մենք  ունենք նախարարություններ, անվտանգությունը, պաշտանությունն ու իրավական համակարգը ապահովող կառույցներ, որոնք փաստացի ամուլ վիճակում են գտնվում: Ունենք Պաշտպանության նախարարություն, որը նույնիսկ որդեկորույս ծնողների հետ չի կարողանում աշխատել, էլ չեմ ասում, որ պետք է երկիր պաշտպանի: Հազար հոգի թշնամի արդեն երկու ամիս է մեր երկրում են գտնվում: Մեր սահմանապահ զորքերը ԱԱԾ-ի մի մասն են, եւ ունենք 25 հազարանոց ներքին զորք, բայց ինչ-որ համայնքապետեր պետք է իրենց պապի հրացանը վերցնեն ու գնան թուրքից պաշտպանեն իրենց տունը կամ էլ վրաններ խփեն, որ միջանցիկ քամուց պաշտպանվեն: Ու դեռ սա էլ արգելեցին ու հավաքեցին զենքերը: Մենք ունենք դատախազություն, որը չնայած բազմաթիվ դիմումներին` պետական դավաճանության տարբեր վարկածների մասին, ոչինչ չի անում: Ունենք ՀՔԾ, որը զբաղված է քաղաքական հետապնդումներով: Ունենք էկոնոմիկայի նախարար, բայց գյուղատնտեսության նախարարություն չկա: Չգիտեմ` Պաշտպանության նախարարություն ունե՞նք, եթե ունենք, ո՞ւմ է պետք, էլ չեմ ասում` ԱԱԾ-ի մասին, որտեղ պետերին ձեռնոցի նման հաջորդափոխում էին: Ընդհանրապես այս կառույցին պետք է բացակա դնել` մինչեւ լրիվ նորից չստեղծվի»,- շեշտեց Ս. Վարդումյանը:

Անկախ փորձագետի գնահատմամբ` Հայաստանում 2018-ին գունավոր հեղաշրջումից հետո` առաջին հերթին վարկաբեկվեց մեր պետության հիմքը համարվող ինստիտուցիոնալ համակարգը. «Այսպես ասած` դրա առաջին «ծիծեռնակն» էլ այն էր, որ կոմիկը` Կարգին Հայկոն, դարձավ Երեւանի քաղաքապետ: Հիմա կասեք` ի՞նչ անենք, Ուկրաինայի նախագահն էլ է կոմիկ, բայց սա ինձ չի սփոփում« ես վիրավորված եմ եւ վրդովված` որպես բնիկ երեւանցի»:

Անդրադառնալով արդեն լուծարված ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանին` անկախ փորձագետն արձանագրեց, որ իբրեւ խորհրդարանական երկիր` Ազգային ժողով ընդհանրապես չենք ունեցել. «Այդ խորհրդարանի վերջին «վիրտուոզ ճիչն» այն էր, որ ցրվելուց առաջ` նրանք, ովքեր հույս ունեն առաջիկայում նույնպես լինել ԱԺ պատգամավոր` իշխող կուսակցությունից, հնգապատկեցին իրենց գրպանի ծախսերը: Սա նշանակում է պետական մտածողության եւ երկրի հոգսերով ապրելու բացարձակ բացակայություն: Այս պետության փլուզումը սկսվում է ինստիտուցիոնալ համակարգի փլուզումից, երբ «անունը կա, ամանում չկա»: 

Այն, որ հնարավոր է հաջորդիվ կրկին տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Ս. Վարդումյանը համարում է հրաշքին հավասար մի բան, որի իրականացման ուղին բացի փողոցից, այլ տարբերակ չունի. «Բայց 17+ քաղաքական ուժերի 7 ամսվա փողոցային պայքարը ցույց տվեց, որ դա էլ չի օգնում: Այսինքն` մի էքստրաօրդինալ լուծում է պետք: Ի վերջո, պետք է հասկանանք, որ այս իշխանությունն ունի իր գաղափարը եւ ծրագրավորված գործ է անում: Ի դեպ, շատ պատրաստված ժողովուրդ են,  համարում եմ դիլետանտություն ու հիմարություն, երբ սրանց մասին ասում են, թե անպատրաստ են ու փնթի: Շատ էլ լավ պատրաստված են, նպատակասլաց եւ հետեւողական իրականացնում են իրենց ծրագիրը: Մինչեւ քո ընդդիմախոսին չգնահատես ըստ արժանվույն` չես կարող նրա դեմ ո՛չ պայքարել, ո՛չ էլ նրա հետ համագործակցել: Բայց ինչպես Հին Հռոմում մի սենատոր է ասել` միեւնույնն է, Կարթագենը պետք է ոչնչացնել, հիմա էլ ես եմ ասում` միեւնույնն է, ինչքան ուզում եք լոլո կարդացեք, ում հետ ուզում եք համագործակցեք, էս իշխանության հետ ոչինչ չի ստացվելու»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Կառավարությունը հաստատեց Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը«Գնալով Արցախ` տեսա վշտից քարացած մի քաղաք, որտեղ մարդկանց երեսներին ժպիտ չկար».ԿԱՐԻՆԵ ՔՈՉԱՐՅԱՆՄիայն Աստծո հրաշքը կարող է փրկել հայրենիքս եւ ազգս. Հասմիկ ԼեյլոյանԱստղագետները հնագույն գալակտիկաներ են հայտնաբերելԿցուցադրվի «1080 ԺԱՄ» ֆոտոպատմությունը. Նազարենկոն ամեն օր մեկ ակնթարթ է անմահացրել 44 օրյա պատերազմից Պուտինը խնդրեց ինձ չստորացնել Փաշինյանին․ ԱլիևՊարտադիր պատվաստումների եւ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջի հակասահմանադրականության վերաբերյալ դիմումը այսօրվա կմուտքագրվի ՍԴԿրակոցներ՝ Երևանում. վիրավորներից մեկը նախկին պատգամավորի որդին է, վիճակը ծայրահեղ ծանր էՌեստորանային սպորտի հայկական ֆեդերացիան, հմուտ խոհարարական թիմով, ֆեդերացիայի նախագահ Հայկ Բաբուխանյանի գլխավորությամբ այս գիշեր մեկնել է ՍոչիՊատվաստված լինելը 97.5 տոկոսով պաշտպանում է վարակումից. Նիկոլ ՓաշինյանԱլիևը պատրաստ է Հայաստանի հետ խաղաղության՝ Զանգեզուրի միջանցքի դիմաց«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին. ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճըՀայաստանում կորոնավիրուսի 906 նոր դեպք է հաստատվել․ մահացել է 18 մարդ«Հրապարակ»․ Սերժ Թանկյանն ու Արթուր Մեսչյանը հրաժարվել են մասնակցել Անկախության օրվա համերգին«Իրավունք». Ռոմանոս Պետրոսյանին ՔՊ-ում սկսել են ատել«Ժողովուրդ». Արայիկ Հարությունյանը՝ թիրախումՆիկոլ Փաշինյան, գնա թիկունքից խփող բոլորն նրանց հետեւից, ում մասին հայտարարում էիր պատերազմի օրերին«Հրապարակ». ՀՀԿ-ն նորից ռեսթարթ է սկսել«Իրավունք». Ո՞ւմ հետ է Կահիրե մեկնել Աշոտ ՓաշինյանըՍեպտեմբերի 24-ը պատմության մեջ Թշնամին նախօրոք ամեն ինչ գիտեր. 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հայր՝ Արմեն Ասրյան.VideoՊատմության մեջ Կապիտուլյանտին ընտրած 30 տոկոսն ավելի մեծ դավաճան ա մնալու քան դավաճանների ոհմակը.Նարեկ Սամսոնյան⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡Հայաստանյան «անհասանելի աստղերը»«Կարճ՝ պատվաստման մասին». Արմեն ԱշոտյանԷրդողանը հայտարարել է, որ Պուտինի հետ հանդիպմանը «կարևոր որոշումներ» կընդունվեն«Պատմություն դասավանդելիս՝ ինչո՞ւ այդ մասին չէիք խոսում». նախկին ուսանողը՝ ՊապիկյանինՀոկտեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի կորոնավիրուսի տարածումը կանխարգելող օրենսդրական կարգավորումը. վարչապետը հանձնարարել է ապահովել դրա կիրարկումըԻրանի նախագահն Էրդողանին հրավիրել է ԹեհրանՊետությունը մեզ գումար տալի՞ս է, որ հիմա չպատվաստվելու համար պահանջում է. քաղաքացիները դժգոհ ենԱդրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ․ ԲայրամովՀորինված «գունագեղ» միջոցառումների վրա փողերը (խոսվում է 2մլն դոլարից ավելի) քամուն տալուց հետո, նիկոլենք իրենց սպասված արդյունքը չեն ստացել. Արտակ ԶաքարյանԿենդանիները նույնպես հումորի զգացում ունեն (լուսանկարներ)ԱՄՆ֊ն պատժամիջոցներ է սահմանում Մարգարիտա Սիմոնյանի և Վլադիմիր Սոլովյովի դեմForbes-ը հրապարակել է 2020 թվականի ամենաբարձր եկամուտ ունեցող մարդկանց ցանկըՌուս քաղաքագետը հայ ուսանողների հետ քննարկեց հայ-ռուսական հարաբերություններըCOVID-19 համաճարակը կավարտվի մեկ տարուց․ Ստեֆան ԲենսելՀայկոյի վիճակը կայուն էՈ՞ւմ հետ է մեկնել Կահիրե Աշոտ Փաշինյանը Նորանշանակ նախարարը «վհուկների որս» է սկսե՞լՈր տուժողը երկիր հայրենին չդառնա․ պրեմիերա Վանաձորի թատրոնումՓաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար հարուցվել է քրգործԱրմավիրի բերդում մի խումբ դատապարտյալների միջև ծեծկռտուք է եղել. նախապատրաստվում են նյութերԷկոնոմիկայի փոխնախարարը մեզ հրավիրել, ոչ լեգիտիմ առաջարկ ա արել. խաղողագործ (տեսանյութ)Պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն ,լինելու կոորդինատորը մթերող կազմակերպությունների եվ գյուղացիների միջեվՀայրս ինձ թմրանյութ էր առաջարկում և ծեծում. Նարեկ Մակարյանը՝ դաժան մանկության և հոգեկան խնդիրներ ունենալու մասինՊատրաստվեք նոր համաճարակի․ ԲայդենԿարմիր գծեր են հատվում, ինչը Իրանը թույլ չի տա որեւէ պարագայում. Նոր մանրամասներ հայ-իրանական սահմանային իրավիճակի մասինՀայկոյի առողջական վիճակում թեթև դրական դինամիկա կա«Դիլիջան» ազգային պարկի «Ազնվացեղ եղջերուների բազմացման» կենտրոնում արդեն 26 կովկասյան եղջերու կա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ