Արցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակ Վերքը պիտի արնահոսի, որ թույնը դուրս գա. Գրիգ Գոշը, Wing 21-ը, Բորիսը, Իլոնան չեն նկարահանվի «Դեպի ճամբար 3»–ում․ Գրիգոր Դանիելյանը՝ համագործակցությունը դադարեցնելու պատճառների և նախագծի փոփոխությունների մասին 17–ամյա տիկտոկեր Վիլենան ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է․ աղջկա համարձակ լուսանկարները Հայտնիները` «Անուշ» ներկայացման բացօթյա բեմականացման պրեմիերային «Քայլելու եմ անկասկած»․ ավտովթարից հետո 3 վիրահատության ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանը անվասայլակով լուսանկար է հրապարակել և գրառում արել «Ուր էլ իմ ճամփորդությունն ինձ տանի, դրախտն այնտեղ է, որտեղ ես եմ»․ Ժաննա Բուտուլյանի հանգիստը Թունիսում և տպավորությունները Աննա Հակոբյանի զվարճանքները չեն ավարտվում Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքը Հաղարծնի վանքում և բացօթյա խնջույքը Դիլիջանում Ի՞նչ կա Նազենի Հովհաննիսյանի պայուսակում․ դերասանուու բացահայտումը հանգստի վայրից և զգացմունքային գրառումը


«ՄԵԶ ԹԻԿՈՒՆՔԻՑ ՀԱՐՎԱԾՈՂԸ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է ՈՒ ԻՐ ՀԱՆՑԱԳՈՐԾ ԲԱՆԴԱՆ»

Հանդիպում

Ոչ միայն առողջապահական, այլեւ ներքաղաքական իրավիճակի շուրջ «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք «Առողջ հանրություն» ՀԿ նախագահ, նեյրովիրաբույժ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

 

- Որպես Սահմանադրական դատարան դիմած «Հայոց հայրենիք» կուսակցության պատգամավորի թեկնածու` որքանո՞վ էր Ձեզ համար սպասելի Բարձր դատարանի մերժումը` անվավեր ճանաչել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

– Նախ նշեմ, որ բավականին ճիշտ եւ գրագետ ձեւով ՍԴ-ում ներկայացվեցին ընտրախախտումները, դրանց ազդեցության ծավալը, եւ թվում էր, թե հանրապետությանը ծառայող գիտակից դատավորները պետք է ասեին, որ` այո՛, այս ընտրությունները պետք է չեղարկվեն: Բայց որոշումը հրապարակվեց շաբաթ օրը, ինչին նախորդել էր այն, որ ուրբաթ երեկոյան Երասխի սահմանին թշնամին հարձակում գործեց` եղան կրակոցներ, ունեցանք զոհ եւ հրդեհներ այդ տարածքում: Այսինքն` անմիջապես հասկանալի դարձավ, որ թշնամին այս քայլը ուղղում է ՍԴ-ին` ակնարկելով, որ եթե դուք հանկարծ այնպես անենք, որ մեր եղբայր Փաշինյանը չդառնա վարչապետ, եւ ասեք ճշմարտությունը, ապա մենք կհարձակվենք: Եվ թեպետ մյուս կողմից մեր բանակի զինվորականները հայտարարում էին, որ ոչ մի քայլ հետ չեն գալու եւ պաշպանելու են Հայոց հայրենիքի սահմանները, սակայն ՍԴ-ն, կարծես թե, ենթարկվեց ճնշումներին: Ավելին` ի սկզբանե պետք է իրենց վճիռը հրապարկվեր մինչեւ ժամը` 17:00-18:00-ն, այսինքն` թվացյալ աշխատանքային ժամի, մինչդեռ հայտարարություն հասավ մեզ, թե քանի որ շաբաթ օրը ոչ աշխատանքային է, ապա հրապարակվելու է որոշումը երկուշաբթի օրը: Ու մեկ էլ տեսանք, որ շաբաթ օրը երեկոյան ժամը` 21:00-ին ՍԴ-ն ինչ-որ հակահայկական վճիռ կայացրեց:

– Իրականում ի սկզբանե էլ պարզ էր, որ այսպես է լինելու, հետեւապես ճի՞շտ էր ընդհանրապես դիմել ՍԴ-ին եւ հերթական անգամ լեգիտիմացնել Փաշինյանի իշխանությանը:

– Փաշինյանը ո՛չ հեռանալու է ընտրությունների միջոցով, ո՛չ էլ փողոցով, նրան պետք է մի ունակ մարդ գնա եւ դուրս շպրտի: Այդ ունակ մարդը ժամանակին Օնիկ Գասպարյանն էր, ով ուներ այդ իրավունքը, որովհետեւ գերագույն գլխավոր հրամանատար էր: Հիմա այդ ունակ մարդը կարող է լինել ԱԱԾ տնօրենը, գլխավոր դատախազը, գուցե ոստիկանապետը, որոնք ոչ մեկն էլ նման բան չեն անում: Այնքա՜ն մարդ է հանցագործություններ արել, այնպիսի՜ իրավախախտումներ են թույլ տրվել ու մարդիկ, ովքեր ունեն իրավասություն եւ հնարավորություն` քայլեր ձեռնարկելու, չեն անում: Իսկ կարո՞ղ է չեն անում, որովհետեւ կան միլիոնավոր դոլարների մասին խոսակցություններ, որոնք գուցեեւ իրական են: Ես իրավունք ունեմ չէ՞ կասկածելու  եւ այդպես մտածելու, որովհետեւ տեսնում ես, որ մեր հայրենիքը գնում է կործանման, այն մասնատում են երկու մասի, այս արյունով ներծծված հողը մինչեւ վերջ տալիս են թշնամուն, բայց ոչինչ չի արվում դրա դեմն առնելու համար, մինչդեռ մենք ունակ ենք պաշտպանելու մեր հայրենիքը: Հետեւապես, հանցագործ են ոչ միայն այն մարդիկ, ովքեր գտնվում են Նիկոլի քաղաքական թիմում, այլ հանցագործ են բոլոր այն մարդիկ, ովքեր ընտրել են իրեն, ովքեր կազմակերպել են այս ընտրակեղծիքները, ովքեր իրեն գովերգում են ե՛ւ դրսից, ե՛ւ ներսից: Այսօր ունենք նաեւ Սփյուռքում մարդիկ, ովքեր առանց տեսնելու այս տանջանքները եւ առանց 30 տարվա դժվարությունների միջով անցնելու` գովերգում են թուրք Նիկոլին: Կներեք, ուրիշ կերպ չեմ կարող արտահայտվել, բայց ես իրեն չեմ վիրավորում, սա իր համար անգամ կոմպլիմենտ է:

– Համաձայնեք, որ ինչքան էլ գոռում են` հանցագործ են եւ այլն, այնուամենայնիվ, նույնիսկ ամենաաղմկոտ բացահայտումն ընդամենը երկու օր հետո մոռացվում է եւ արդարացվում է: Օրինակ, ո՞վ է հիշում, որ մեկ ամսից ավելի է, ինչ հայտնի դարձավ, որ դիակներ են թաքցվել դիահերձարաններում, նույնիսկ մեղադրյալներ չկան:

– Հակընդդեմ հարց տամ` իսկ ինչո՞ւ ՀՅԴ-ն մարդկանց հանեց փողոց եւ 6-7 ամիս շարունակ փողոցում էր պահում, Ազգային ժողովն էր շրջափակում եւ գոռում էր, թե` մենք տկար չենք, ուժեղ ենք: Իմ խորին համոզմամբ` սա նպատակ էր հետապնդում` մարդկանց զայրույթը պարպելու: Հիմա ես հարց եմ տալիս` ինչպե՞ս է ստացվում, որ այսօր ՀՅԴ-ն խաղում է ընդդիմություն: Իրենք ինձ համար ընդդիմություն չեն կարող լինել: Թող նեղանան ինձնից, բայց ես չեմ կարող լռել, որովհետեւ իրենք մասնակցել են Նիկոլի վերարտադրությանը: Այո՛, ես էլ եմ մասնակցել ընտրություններին, որպես թեկնածու, բայց իմ նպատակն այն էր, որ ինչ-որ ձեւով կարողանամ հասնել տվյալ Ազգային ժողով, որտեղ կունենամ լիազորություն` քաղաքական ասպարեզում պաշտպանելու իմ երկիրը:

– Կարծում եք, թե նույն մղո՞ւմով չէ ՀՅԴ-ն մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

– Ինձ հիմա հետաքրքրում է, թե ի՞նչ նպատակ ուներ մարդկանց ամիսներ շարունակ փողոցում պահելը, ես նման բան չէի անի: Հիմա ինչո՞վ է զբաղված ՀՅԴ-ն, եւ հարցս միայն նրանց չէ ուղղված, այլ` բոլորին: Պարոն Ռոբերտ Քոչարյանը հիմա ինչո՞վ է զբաղված, երբ Սյունիքի սահմանը խայտառակ վիճակում է, ցորենի արտերն են այրում: Մի քանի օր առաջ իմ գործընկեր Արթուր Գրիգորյանն ահազանգեց, որ համայնքում հնձող սարքերը, որոնք ձեռք են բերվել հսկայակական գումարով, ամիսներ շարունակ ինչ-որ պահեստանման վայրում են` բաց երկնքի տակ, բայց չեն բաժանվում գյուղացիներին: Ինչո՞ւ չի բաժանվում գյուղացիներին, եթե դրա վրա կա բաժանելու հստակ ժամանակացույց: Ու այսօրվա դրությամբ` այդ արտերը չեն հնձվել ու հիմա այրվում են:

– Բայց ի՞նչ պետք է աներ ընդդիմությունը, որ չի արել, երբ դեռ ԱԺ ութերորդ գումարման խորհրդարանը չի էլ ձեւավորվել:

– Թող բարձրաձայնի, այդքան ռեսուրս ունեն: Հասկանում եմ` լրագրողներին թույլ չեն տալիս Սյունիքում տեսանկարահանում իրականացնել, բայց թող մարդ ուղարկեն ու իրենց աչքով տեսնեն, աղմուկ բարձրացնեն: Ինչպե՞ս է ստացվում, որ ես, լինելով ընդամենը ՀԿ նախագահ, պատվաստումների հետ կապված ձեռնոց եմ նետում տեղի ունեցող ամբողջ հանցագործությանը, իսկ իրենք ոչ մի բան չեն անում` ունենալով հսկայական ռեսուրս: Անգամ երբ փաստաթղթերով ցույց ենք տալիս, որ իշխանությունն անում է այս հանցագործությունը, օրինակ, կլինիկական փորձարկում է կատարում, վնասում է մեր քաղաքացիների առողջությանը, մեր սահմանների անվտանգությանը, անգամ չեն լուսաբանում: Ես` որպես ՀՀ քաղաքացի, հարց եմ տալիս` ինչո՞ւ չեն խոսում այս մասին, ինչո՞վ են զբաղված իրենց ժողովներում: Գուցե իրե՞նք են ճիշտ, տեսնենք սա ուր կտանի, բայց նմանատիպ վարքագծի պատճառով կորցրինք Արցախը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Խաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱրցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակՎերքը պիտի արնահոսի, որ թույնը դուրս գա. Գրիգ Գոշը, Wing 21-ը, Բորիսը, Իլոնան չեն նկարահանվի «Դեպի ճամբար 3»–ում․ Գրիգոր Դանիելյանը՝ համագործակցությունը դադարեցնելու պատճառների և նախագծի փոփոխությունների մասին17–ամյա տիկտոկեր Վիլենան ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է․ աղջկա համարձակ լուսանկարներըՀայտնիները` «Անուշ» ներկայացման բացօթյա բեմականացման պրեմիերային«Քայլելու եմ անկասկած»․ ավտովթարից հետո 3 վիրահատության ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանը անվասայլակով լուսանկար է հրապարակել և գրառում արել«Ուր էլ իմ ճամփորդությունն ինձ տանի, դրախտն այնտեղ է, որտեղ ես եմ»․ Ժաննա Բուտուլյանի հանգիստը Թունիսում և տպավորություններըԱննա Հակոբյանի զվարճանքները չեն ավարտվում Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքը Հաղարծնի վանքում և բացօթյա խնջույքը ԴիլիջանումԻ՞նչ կա Նազենի Հովհաննիսյանի պայուսակում․ դերասանուու բացահայտումը հանգստի վայրից և զգացմունքային գրառումըՎիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը» Բաբկեն Չոբանյանի մատուցմամբ և Գրքի չորրորդ փառատոնըՊարտական ենք Եռաբլուրում ննջող մեր տղաներին՝ Գեւորգ Խաչատրյանին, Մխիթար Գալեյանին, Դավիթ Խաչատրյանին, բոլոր-բոլոր տղաներինՀՀ որևէ իշխանություն չի կարող իրեն թույլ տալ վավերացնել Արցախի վերաբերյալ ապազգային փաստաթուղթ. ԱՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱԺ շենքում, անգամ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի սպանդից հետո, երբեք այսքան ոստիկան եւ անվտանգության աշխատակից չէր եղել. «Հրապարակ» Ucom-ի Level Up 1700 մարզային սակագնային պլանով մարզերի բնակիչներն ստանում են ավելին, քան երևանաբնակները«Ժողովուրդ». Անիշխանությունը Հայաստանում շարունակվում էՈճային Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը ԲարսելոնայիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԻԻՀՎերնիսաժի մոտ արձակված կրակոցներն ուղղված են եղել մոդել Սյուզան Սեդրակյանի սիրեցյալի դեմ. նոր մանրամասներԴաժան սպանություն Արմավիրում. հյուրին դաժանաբար սպանել է, ապա տեղափոխել կաթսայատուն ու այրել դիակը՝ վերացնելով հետքերըԱյս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը և ընտանիքով այցելեցինք Արցախ․ ՍիրուշոՈրտեղ ուղարկել եք, այնտեղ էլ գնացել ենք. Ակտիվ ռազմական գործողություններին չենք մասնակցել. ԱղազարյանՊԵԿ-ի աշխատակիցներին հրամայվել է անհապաղ պատվաստվել ՄԻՊ․ «Զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է կատարել առաջնահերթ և փոխել օրենքը»Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 66-ամյա վարորդը КАМАЗ-ով բախվել է արգելապատնեշին, ապա տապալել գովազդային երկաթյա վահանակըՎահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար«Թեև ինձ փորձում էին համոզել, որ լուծումը կարող էր ձեռք բերվել սահմանների վերագծման եղանակով. դա անթույլատրելի էր». Գորբաչովն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերակառուցման տարիներինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 դեպք, մահվան 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 230 993 է, մահվան դեպքերինը՝ 5747Ինչո՞ւ ԱԺ փոխնախագահի պաշտոնում չեք առաջադրում կալանավորված պատգամավորներին.Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը«Լուպիտ» թայֆունը շարժվում է դեպի Արևելյան ՉինաստանԱՀԿ-ն հայտարարել է, որ մեկ շաբաթում աշխարհում ավելի քան 4 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսովՀՀ պետական բուհերին հատկացվել է 7699 հեռակա ուսուցման ընդունելության տեղՉորս մարդ է զոհվել Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի տան մոտ որոտած պայթյունից հետոՌուս խաղաղապահները հումանիտար-բժշկական օգնություն են տրամադրել Մարտակերտի շրջանի բնակիչներին. ՌԴ ՊՆՄարդու իրավունքների պաշտպանն ու Նախագահը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը Ականային վտանգի իրազեկման դասընթացներ՝ երեխաների համարԻնչպես հաղթել բազմագլուխ վիշապինՈւկրաինացի զինվորականները փորձարկել են Bayraktar անօդաչուները`ՌԷՊ համակարգերի օգտագործմամբ ԱԹՍ-ների թռիչքներ միշտ էլ կան, հարցն այն է, թե դրան զուգահեռ ինչ գործողություններ են տեղի ունենում սահմանագծի ադրբեջանական հատվածում. ԱբրահամյանՊաշտոնազրկվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած հերթական գեներալը. Էդգար Ղազարյան «Պետք է Ռուսաստանից լինես, որ հաղթես». Ալեքսանյանը՝ ռուս լրագրողինԱզգային նոր ապշանք. ԱԺ 8-րդ՝ «մահապարտների» գումարումՏԵՍԱՆՅՈՒԹ. 73 հոգանոց վաշտին՝ Ջալալի հրամանով, մահի բերանն է ուղարկել Գոռ Իշխանյանը, ինքը իմ համար մեկ թշնամին է. Անմահ Հերոս Անանիա Արամյանի որդեկորույս հոր չսպիացող վերքը«Դու դավաճան ես: Դավաճան է նաև Գերագույն վիժվածքը». Արմեն Աշոտյանը` Արայիկ ՀարությունյանինՈրպեսզի պարզեք, թե մարդիկ ինչպես են վերաբերվում ձեզ, պատմեք նրանց ձեր ծրագրերի մասինՌՈՒՍԱՍՏԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ. ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆՇատ բնական է, որ ես չէի կարող այս իշխանության սրտի թեկնածուն լինել. Իշխան Սաղաթելյանը՝ ԽամոյանինԱջափնյակի փոխթաղապետը ծեծի է ենթարկվել․ կատարողի ինքնությունը հայտնի է
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ