Արցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակ Վերքը պիտի արնահոսի, որ թույնը դուրս գա. Գրիգ Գոշը, Wing 21-ը, Բորիսը, Իլոնան չեն նկարահանվի «Դեպի ճամբար 3»–ում․ Գրիգոր Դանիելյանը՝ համագործակցությունը դադարեցնելու պատճառների և նախագծի փոփոխությունների մասին 17–ամյա տիկտոկեր Վիլենան ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է․ աղջկա համարձակ լուսանկարները Հայտնիները` «Անուշ» ներկայացման բացօթյա բեմականացման պրեմիերային «Քայլելու եմ անկասկած»․ ավտովթարից հետո 3 վիրահատության ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանը անվասայլակով լուսանկար է հրապարակել և գրառում արել «Ուր էլ իմ ճամփորդությունն ինձ տանի, դրախտն այնտեղ է, որտեղ ես եմ»․ Ժաննա Բուտուլյանի հանգիստը Թունիսում և տպավորությունները Աննա Հակոբյանի զվարճանքները չեն ավարտվում Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքը Հաղարծնի վանքում և բացօթյա խնջույքը Դիլիջանում Ի՞նչ կա Նազենի Հովհաննիսյանի պայուսակում․ դերասանուու բացահայտումը հանգստի վայրից և զգացմունքային գրառումը


Պատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի. Վարդան Օսկանյան

Ներքաղաքական

Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը «Սիվիլնեթ» կայքում հոդված է հրապարակել ղարաբաղյան բանակցություններում հայկական օրակարգ ձևավորելու անհրաժեշտության մասին։

«Ադրբեջանն իր օրակարգը ձեռքին պատրաստ սպասում է Հայաստանում ներքաղաքական զարգացումների հարմար պահի, որպեսզի այն դնի սեղանի վրա։ Այդ օրակարգը հնարավորինս կարճ ժամկետում իրականացնելու համար Բաքուն փորձելու է օգտագործել հնարավոր բոլոր լծակները՝ օգտվելով Հայաստանի պաշտպանական և բանակցային թուլացած դիրքերից։

Առաջինը դելիմիտացիայի և դեմարկացիայի հավանական փաստաթուղթն է, որն առնչվելու է նաև անկլավների հարցին: Երկրորդը Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի/միջանցքի հարցն է, որը նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթ է։ Երրորդը հայ-ադրբեջանական խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատման հավանական համաձայնագրի ստորագրման հարցն է։

Այս երեքն էլ շատ լուրջ մարտահրավեր են Հայաստանի համար։ Դրանք անխուսափելիորեն պարունակելու են դրույթներ, որոնք չեն բխելու Հայաստանի Հանրապետության անվտանգության և, առհասարակ, շահերից։

Ավելին, խաղաղության համաձայնագիրը կամրագրի Լեռնային Ղարաբաղի վերջնական կորուստը։

Ակնհայտ է, որ Ադրբեջանն այդ փաստաթուղթը կստորագրի միմիայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ։ Լավագույն դեպքում այդտեղ կարող է մտցվել դրույթ, որով Ղարաբաղի այսօր մնացած մասում հայերին մշակութային ինքնորոշման ինչ-որ տարբերակ տրամադրվի։ Այս փաստաթուղթն իհարկե վերոնշյալ երեքից ամենավտանգավորն է, և առաջին երկուսի իրականացումն ինչ-որ պահից առնչվելու է նաև դրան՝ նախապայմանների ձևով։ Այլ կերպ ասած՝ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան սահմանների բացումը և կոմունիկացիաների գործարկումը կապվելու է նաև այս փաստաթղթի ստորագրման հետ։ Եթե նախկինում Թուրքիան և Ադրբեջանը ասում էին, որ Ղարաբաղին հարակից թեկուզ մի քանի տարածքների վերադարձի դեպքում պատրաստ են բացել կոմունիկացիաները, ապա մոտ ապագայում այս երրորդ փաստաթղթի ստորագրումն է լինելու կոմունիկացիաների բացման նախապայմանը։

 

Տպավորություն է, որ հայկական կողմը պատրաստ է ներգրավվել այս գործընթացներին։ Դա ակնհայտ դարձավ ընտրարշավի ընթացքում իշխող կուսակցության հնչեցրած հայտարարություններից և մոտեցումներից։

Այս պահին Հայաստանը կարծեք չունի իր սեփական օրակարգը։ Առանց նման օրակարգի՝ վերոնշյալ գործընթացներին ներգրավվելը միանշանակ կտանի անցանկալի արդյունքների և դիվանագիտական, տարածքային ու անվտանգային նորանոր բարդությունների ու կորուստների։

Այս բոլորին Հայաստանը պետք է հակադրի իր ուրույն օրակարգը, որի նվազագույն դրույթները կարող են լինելը հետևյալը․

1. Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ վերադարձ, այդ թվում նրանց, ում նկատմամբ այժմ դատական գործընթացներ կան։

2. Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական բոլոր ուժերի հետքաշում ելակետային դիրքեր։

3. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանների՝ որպես քաղաքական միավորի գոյության ընդունում, որը որպես այդպիսին 1994-ի զինադադարի ստորագրումից հետո եղել է միջազգային հանրության կողմից ներկայացված կարգավորման բոլոր փաստաթղթերում (Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության հետևանքների վերացման փաստաթուղթ՝ 1993-1997 (Կազիմիրովի փաստաթուղթ); Փաթեթային առաջարկ՝ 1997; Փուլային առաջարկ՝ 1997; Ընդհանուր պետություն՝ 1998; Քի Վեստ՝ 2001; Մադրիդյան փաստաթուղթ՝ 2004-2008; հետագայում՝ Կազանյան և Լավրովյան փաստաթղթեր)։

4. Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների վերսկսում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման համար։

Դիվանագիտության մեջ հարցերի ճիշտ, հիմնավոր և ընկալելի ձևակերպումը հիմնական գրավականն է բանակցություններում հաջողության հասնելու համար։ Ծայրահեղ և չհիմնավորված դիրքորոշումները կարող են հարուցել անգամ ամենամոտ դաշնակցի տարակուսանքը, հակառակորդի միանշանակ հակադրումը և միջնորդների պարսավանքը։ Դա անխուսափելիորեն կբերի այդ մոտեցումների վարկաբեկմանը և բանակցությունների ձախողմանը։ Բացառված չէ, որ նման դիրքորոշումների դեպքում հակառակորդը գայթակղություն ունենա վերսկսելու ռազմական գործողությունները։ Դրա օրինակները միջազգային դիվանագիտությունում բազմաթիվ են։ Ինքներս դա տեսանք ու մեր մաշկի վրա զգացինք ոչ վաղ անցյալում։

Առաջարկված հայկական օրակարգում չկա որևէ հարց, որը կարող է հարուցել դիվանագիտական և ռազմական նման հակազդեցություն։ Եթե հարցը չես դնում, դու ընդունում ես քո կորուստը։ Ես չեմ ընդունում տարածված այն տեսակետը, որ ԼՂԻՄ-ի մեր կորցրած տարածքների նկատմամբ մեր պահանջատիրության հարցի բարձրացումը կհանգեցնի ռազմական գործողությունների։ Այո՛, մենք պարտվել ենք պատերազմում, տեսել ենք պատերազմի դաժանագույն հետևանքները, ամեն ինչ պետք է անել դրանից խուսափելու համար, բայց պատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի։ Այն պահին, երբ մեր հակառակորդը համոզվի դրանում, մեզանից հենց նրա՛ պահանջատիրությունն է նոր դրսևորումներ ստանալու։

Հայկական օրակարգի վերոնշյալ ձևավորումը, կետ առ կետ քաղաքական, իրավական և պատմական հիմնավորումներն ու դրանց դիվանագիտական արդյունավետ հետապնդման մեխանիզմների մշակումը և վերջապես դրանց համարձակ առաջադրումը մեր պետության այսօրվա գլխավոր հրամայականն են», - նշված է հոդվածում։

 

Արցախում ստեղծվել է շատ փխրուն իրավիճակՎերքը պիտի արնահոսի, որ թույնը դուրս գա. Գրիգ Գոշը, Wing 21-ը, Բորիսը, Իլոնան չեն նկարահանվի «Դեպի ճամբար 3»–ում․ Գրիգոր Դանիելյանը՝ համագործակցությունը դադարեցնելու պատճառների և նախագծի փոփոխությունների մասին17–ամյա տիկտոկեր Վիլենան ԱԺ նախկին պատգամավոր Վահան Կարապետյանի դուստրն է․ աղջկա համարձակ լուսանկարներըՀայտնիները` «Անուշ» ներկայացման բացօթյա բեմականացման պրեմիերային«Քայլելու եմ անկասկած»․ ավտովթարից հետո 3 վիրահատության ենթարկված դերասանուհի Թամարա Գևորգյանը անվասայլակով լուսանկար է հրապարակել և գրառում արել«Ուր էլ իմ ճամփորդությունն ինձ տանի, դրախտն այնտեղ է, որտեղ ես եմ»․ Ժաննա Բուտուլյանի հանգիստը Թունիսում և տպավորություններըԱննա Հակոբյանի զվարճանքները չեն ավարտվում Անահիտ Կիրակոսյանի դստեր հարսանիքը Հաղարծնի վանքում և բացօթյա խնջույքը ԴիլիջանումԻ՞նչ կա Նազենի Հովհաննիսյանի պայուսակում․ դերասանուու բացահայտումը հանգստի վայրից և զգացմունքային գրառումըՎիլյամ Սարոյանի «Ցուրտ օրը» Բաբկեն Չոբանյանի մատուցմամբ և Գրքի չորրորդ փառատոնըՊարտական ենք Եռաբլուրում ննջող մեր տղաներին՝ Գեւորգ Խաչատրյանին, Մխիթար Գալեյանին, Դավիթ Խաչատրյանին, բոլոր-բոլոր տղաներինՀՀ որևէ իշխանություն չի կարող իրեն թույլ տալ վավերացնել Արցախի վերաբերյալ ապազգային փաստաթուղթ. ԱՀ ԱԺ Պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահԽաչատրյանական «Գայանե» բալետով Հայաստանի օպերայի և բալետի թատրոնը եզրափակեց 88-րդ թատերաշրջանըԱԺ շենքում, անգամ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի սպանդից հետո, երբեք այսքան ոստիկան եւ անվտանգության աշխատակից չէր եղել. «Հրապարակ» Ucom-ի Level Up 1700 մարզային սակագնային պլանով մարզերի բնակիչներն ստանում են ավելին, քան երևանաբնակները«Ժողովուրդ». Անիշխանությունը Հայաստանում շարունակվում էՈճային Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը ԲարսելոնայիցՎարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԻԻՀՎերնիսաժի մոտ արձակված կրակոցներն ուղղված են եղել մոդել Սյուզան Սեդրակյանի սիրեցյալի դեմ. նոր մանրամասներԴաժան սպանություն Արմավիրում. հյուրին դաժանաբար սպանել է, ապա տեղափոխել կաթսայատուն ու այրել դիակը՝ վերացնելով հետքերըԱյս տարի էլ չխախտեցինք մեր ավանդույթը և ընտանիքով այցելեցինք Արցախ․ ՍիրուշոՈրտեղ ուղարկել եք, այնտեղ էլ գնացել ենք. Ակտիվ ռազմական գործողություններին չենք մասնակցել. ԱղազարյանՊԵԿ-ի աշխատակիցներին հրամայվել է անհապաղ պատվաստվել ՄԻՊ․ «Զինծառայողների բժշկական հետազոտություններն անհրաժեշտ է կատարել առաջնահերթ և փոխել օրենքը»Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում․ 66-ամյա վարորդը КАМАЗ-ով բախվել է արգելապատնեշին, ապա տապալել գովազդային երկաթյա վահանակըՎահան Հունանյանը նշանակվել է ԱԳՆ մամուլի քարտուղար«Թեև ինձ փորձում էին համոզել, որ լուծումը կարող էր ձեռք բերվել սահմանների վերագծման եղանակով. դա անթույլատրելի էր». Գորբաչովն անդրադարձել է ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը վերակառուցման տարիներինՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 280 դեպք, մահվան 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 230 993 է, մահվան դեպքերինը՝ 5747Ինչո՞ւ ԱԺ փոխնախագահի պաշտոնում չեք առաջադրում կալանավորված պատգամավորներին.Ալեն Սիմոնյանը՝ ընդդիմությանը«Լուպիտ» թայֆունը շարժվում է դեպի Արևելյան ՉինաստանԱՀԿ-ն հայտարարել է, որ մեկ շաբաթում աշխարհում ավելի քան 4 մլն մարդ է վարակվել կորոնավիրուսովՀՀ պետական բուհերին հատկացվել է 7699 հեռակա ուսուցման ընդունելության տեղՉորս մարդ է զոհվել Աֆղանստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի տան մոտ որոտած պայթյունից հետոՌուս խաղաղապահները հումանիտար-բժշկական օգնություն են տրամադրել Մարտակերտի շրջանի բնակիչներին. ՌԴ ՊՆՄարդու իրավունքների պաշտպանն ու Նախագահը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը Ականային վտանգի իրազեկման դասընթացներ՝ երեխաների համարԻնչպես հաղթել բազմագլուխ վիշապինՈւկրաինացի զինվորականները փորձարկել են Bayraktar անօդաչուները`ՌԷՊ համակարգերի օգտագործմամբ ԱԹՍ-ների թռիչքներ միշտ էլ կան, հարցն այն է, թե դրան զուգահեռ ինչ գործողություններ են տեղի ունենում սահմանագծի ադրբեջանական հատվածում. ԱբրահամյանՊաշտոնազրկվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջած հերթական գեներալը. Էդգար Ղազարյան «Պետք է Ռուսաստանից լինես, որ հաղթես». Ալեքսանյանը՝ ռուս լրագրողինԱզգային նոր ապշանք. ԱԺ 8-րդ՝ «մահապարտների» գումարումՏԵՍԱՆՅՈՒԹ. 73 հոգանոց վաշտին՝ Ջալալի հրամանով, մահի բերանն է ուղարկել Գոռ Իշխանյանը, ինքը իմ համար մեկ թշնամին է. Անմահ Հերոս Անանիա Արամյանի որդեկորույս հոր չսպիացող վերքը«Դու դավաճան ես: Դավաճան է նաև Գերագույն վիժվածքը». Արմեն Աշոտյանը` Արայիկ ՀարությունյանինՈրպեսզի պարզեք, թե մարդիկ ինչպես են վերաբերվում ձեզ, պատմեք նրանց ձեր ծրագրերի մասինՌՈՒՍԱՍՏԱՆԸ՝ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՐԱՇԽԱՎՈՐ. ԱՐՏԱՇԵՍ ԳԵՂԱՄՅԱՆՇատ բնական է, որ ես չէի կարող այս իշխանության սրտի թեկնածուն լինել. Իշխան Սաղաթելյանը՝ ԽամոյանինԱջափնյակի փոխթաղապետը ծեծի է ենթարկվել․ կատարողի ինքնությունը հայտնի էՍտեփան Մելքոնյանը կազատվի ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ