«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ գրասենյակում «Մի թերագնահատեք ռուսներին, նրանք ստեղծում են գերազանց ռազմական տեխնիկա, որը գերազանցում է մերը». արեւմտյան լրատվամիջոցներ «Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են Windows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասին Եղանակը հայաստանում «Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումը Հիմա էլ «Բաքվի դեկլարացիա» Քարտուղարուհու փորձով փոխնախարար «Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում


ԻՆՉԻ ՍՊԱՍԵՆՔ ԱՅՍ ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ

Միջազգային

Եվ այսպես, անցած ընտրությունները, իհարկե, ցնցող էին, իսկական հայաստանյան «ընտրական հրաշք»: Պարզվում է, որ նախընտրական օրերին մի շարք առանցքային բնակավայրերում խայտառակված, վերջին՝ մայրաքաղաքային հանրահավաքում հազիվ 10-12 հազար մարդ բերած ուժը կարող է ընտրողների ընդհանուր ձայների 1/4-ը ստանալով՝ սահմանադրական մեծամասնություն ձեւավորել խորհրդարանում: Իսկ ահա մրցակից ուժը, որը քվերարկությունից ընդամենը երկու օր առաջ մայրաքաղաքում քառակի անգամ մարդաշատ հավաք իրականացրեց՝ չունենալով որեւէ վարչական լծակ, ստիպված է բավարարվել 21 տոկոսով:

 

ԻՆՉ ՈՒՆԵՆՔ ԱՅՍ ՊԱՀԻՆ

Թե որն է հայաստանյան այս «ընտրական հրաշքի» պատճառը, իհարկե, դեռ մինչեւ վերջ հասկանալ, գնահատել, փաստագրել, միգուցե՝ բողոքարկել եւ փողոցներում պաշտպանելու կարիք ունի: Բայց քանի դեռ այդ ամենը չկա, ունենք այս իրավիճակը. վերարտադրված Նիկոլը,  սակայն խորհրդարանում ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի փոխարեն պետք է գործ ունենա ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների գլխավորած ուժերի հետ (եթե միայն այս ուժերը վերցնեն մանդատները): Իսկ թե դա ներքաղաքական հարթակում ինչ իրավիճակային փոփոխություն է խոստանում, դեռ կտեսնենք: Ու մյուս կողմից, հետընտրական ժամանակաշրջանում ի՞նչ է սպասվում Հայաստանին արտաքին քաղաքականության հետ կապված: Սրա վրա եւս, ինչ խոսք, խորհրդարանի նոր կերպարը կարող է որոշակի ազդեցություն ունենալ: Բայց դրանով հանդերձ Նիկոլն ունի սահմանադրական մեծամասնություն, արտաքին քաղաքականության հարցերում էլ խորհրդարանական նոր ընդդիմության ազդեցությունը չի կարող խորքային լինել: Այսինքն, թե Հայաստանին առնվազն կարճաժամկետ հատվածում տարածաշրջանային առումով ինչ է սպասում, համեմատաբար կանխատեսելի է: Նախ ֆիքսենք այն իրավիճակը, որն ունենք ընտրությունների հաջորդ օրվա դրությամբ: Առաջին փաստը մեր երկրի սահմաններում արդեն տեւական ժամանակահատված թշնամական զորքերի գտնվելու փաստն է: Դրան էլ գումարվելու եկավ ընդամենը վերջերս Էրդողանի եւ Ալիեւի ստորագրած «Շուշիի հռչակագիրը», որը լրջագույն մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի համար, այլ նաեւ Ռուսաստանի եւ Իրանի: Սրան էլ պետք է գումարել Վրաստանի կողմից Թուրքիային ուղղված կոչերը՝ աբխազական եւ օսեթական հակամարտություններին միջամտելու առաջարկով: Իսկ եթե Անկարան նաեւ այդ ուղղությամբ որոշի քիթը խոթել, ապա դա Մոսկվայի հետ սուր հակամարտության եւս մեկ հարթություն է ձեւավորելու, որը եւս, ինչ խոսք, Հայաստանի համար հերթական ծանր փորձությունն է դառնալու: Սրա հետ միաժամանակ նկատվում է ԱՄՆ-ի ակտիվացումը տարածաշրջանում, որը նշանակում է ՌԴ-ի հետ նոր սրացումներ, ինչն այս ծանր վիճակում եւս մեկ մարտահրավեր է Հայաստանի համար: Վերջապես, կա նաեւ Արցախի, սահմանազատման, «Զանգեզուրի միջանցքի» հարցերը: Կարճ ասած, մարտահրավերների պակաս չկա, եւ դրանցից յուրաքանչյուրն այնքան լուրջ է, որ կարող է «դագաղի վերջին մեխի» էֆեկտ ունենալ Հայաստանի համար: Եվ սա այն դեպքում, երբ մեր երկիրն ունի պաշտպանունակության «պլինթուսից ներքեւ» մակարդակ, եւ անգամ մեր արդեն ոչ միայն արեւմտյան, այլ նաեւ արեւելյան սահմանն է ռուսների կողմից պաշտպանվում, էլ չասած` Արցախի մասին: Թեեւ անգամ այս իրավիճակում հակառուսական խաղերի պակաս չկա:

 

ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ԿՓՈԽԵ՞Ն ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Այսպիսով, ի՞նչ պետք է սպասել հետընտրական փուլում: Թերեւս այս պահին առաջին հերթին սահմանազատման եւ ճանապարհների վերագործարկման անվան տակ՝ «Զանգեզուրի միջանցքի» թեմաներն են, որ վերադառնալու են ակտիվ օրակարգ: Սահմանազատման հարցը հազիվ թե երկար տեղում դոփի. Նիկոլը հրապարակավ ոչ միայն ասել է, որ գնալու է դրան, այլ նաեւ էս գլխից է արդարացման միջոցներ գտել, թե՝ բա պետք է, չէ՞ սահմանները հստակեցնել: Ճիշտ է, նաեւ փորձելով քարոզել, թե դա Արցախի հետ որեւէ կապ չունի, սակայն իրականությունն այն է, որ 100 տարվա մեջ ¥դրանից առաջ պարզապես Ադրբեջան չկար¤ առաջին անգամ Հայաստանը պաշտոնապես ֆիքսելով իր արեւելյան սահմանը, պարզապես նաեւ ապագայի համար է հրաժարվելու այն ամենից, ինչն ընկած է այդ սահմանից այն կողմ: Դա ոչ այլ ինչ է, քան պատմական նշանակության պարտություն, ինչ սոուսով էլ որ դա հրամցնես ու քանի տոկոս ձայն էլ որ ստանաս: Հազիվ թե ուշանա նաեւ ճանապարհների վերագործարկման անվան տակ «Զանգեզուրի միջանցքի» հարցն օրակարգ բերելը: Ընդ որում, չմոռանանք, որ «Շուշիի հռչակագրով» թուրք-ազերիական տանդեմն արդեն իսկ սկսեց իր համար «Զանգեզուրի միջանցքի» հարցով հիմքեր նախապատրաստել, թե՝ մենք թողել ենք «Լաչինի միջանք» ստեղծել, որ փոխարենը դեպի Նախիջեւան տանող միջանցք ունենանք: Այն, որ անգամ ցանկության դեպքում սրան հակադրելու որեւէ տեղական ռեսուրս Նիկոլը չունի, հասկանալի է: Միակ ռեալ ուժը, որը կարող է կանգնեցնել միջանցքի տարբերակը եւ դրա փոխարեն առաջ տանել ընդամենը ճանապարհները վերագործարկելու թեման, եղել եւ մնում է Մոսկվան: Բայց ամբողջ հարցն այն է, թե այս ընտրություններն ի՞նչ տվեցին հայ-ռուսական հարաբերություններին եւ մեր տարածաշրջանում Մոսկվայի դիրքերին: Նախնական գնահատականներ արդեն կան: Օրինակ, ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովն այն մտքին է, թե Նիկոլի հաղթանակը. «Հայաստանի հետ մեր հարաբերությունների վրա կազդի նվազագույն կերպով, քանի որ այդ հարաբերություններն արդեն փորձված են եւ ամրագրված Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցով եռակողմ հայտարարությամբ»: Իսկ ահա Պետդումայի նույն հանձնաժողովում Կալաշնիկովի տեղակալը՝ Վիկտոր Վոդոլացկինն էլ ավելի առաջ գնաց՝ կարծիք հայտնելով, թե ընտրություններում՝ «Հակառուսական ուժերը նույնիսկ 1% ձայն չեն հավաքել», այսինքն, որ հայ-ռուսական հարաբերություններում ամեն բան փայլուն է: Մինչդեռ հետաքրքիր է՝ պարոն Վոդոլացկին գոնե պարզե՞լ է, թե Նիկոլի թիմում քանի՞ առանցքային անուն է կապվում, օրինակ, Սորոսի հետ, որ նման սխալ, ավելին՝ վտանգավոր ազդակներ է հղում իր իսկ ղեկավարությանը: Փոխարենը, իրավիճակը շատ ավելի սթափ է   գնահատում «WarGonzo-ն. «Ադրբեջանում եւ Թուրքիայում չեն թաքցնում ուրախությունը՝ կապված Հայաստանում տեղի ունեցած պառլամենտական ընտրությունների հետ: Երեւանում գործող իշխանական թիմի հետ է, որ Բաքուն եւ Անկարան կապում են իրենց ռազմական եւ գեոպոլիտիկ հաջողությունները: Ռեգիոնում միակ ռուսամետ քաղաքական գծի պահանջարկը, որը ներկայացնում էր Քոչարյանը, ավելի քիչ է, պարզվեց, քան Փաշինյանի բազմավեկտորայնությունը, որը միաժամանակ բարեկամություն է անում ե՛ւ Արեւմուտքի հետ` ի դեմս ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, ե՛ւ Ռուսաստանի, հաշվի առնելով ռազմական ներկայությունը` որպես առարկայական հանգամանք: «Մեծ Թուրանի» համար Երեւանի բազմավեկտորայնությունն իհարկե ձեռնտու է: Ակնհայտ է, որ Հայաստանի առումով այս շախմատային պարտիան Էրդողանը խաղաց արեւմտյան գործընկերների հետ: Ռուսաստանը կրկին կա՛մ գերագնահատել է իր ազդեցությունը դաշնակցի ներքաղաքական կյանքում, կա՛մ ոչ այն քաղաքական գործիչների վրա է խաղադրույք կատարել, կա՛մ էլ իրական իրավիճակը կրեմլյան ամենաբարձր աշխատասենյակում ճիշտ չեն ներկայացրել: Իսկ ինչի է դա բերել: Կարծում ենք, որ այս արտաքին քաղաքական խաղում Ռուսաստանի դրությունը կարելի է գնահատել «պատային» տերմինով...»:

Ասվածը միանգամայն տրամաբանական է: Փաստը, որ Անկարան ակտիվորեն առաջ տարավ ընդգծված հակառուսական (բնականաբար՝ նաեւ հակահայկական) «Շուշիի հռչակագիրը», գալիս է հուշելու, որ նույն տեմպերով նա կգրոհի նաեւ «Զանգեզուրի միջանցքի» ուղղությամբ: Իսկ մյուս կողմից այդ նույն «օպերացիայով» Բաքուն ֆիքսեց, որ եղել եւ մնում է «մեծ եղբոր» հավատարիմ դաշնակիցը: Իհարկե, Մոսկվան այդ դեպքում պարզապես կարող է զինուժի հաշվին փակ պահել Սյունիքի սահմանը՝ նաեւ ճնշելով Նիկոլին: Սակայն այս դեպքում կարող է լիովին ձախողվել նաեւ ճանապարհների վերագործարկման ծրագիրը եւ դրանից բխող այլ ավելի գլոբալ նախագծերը, որը հենց Մոսկվան է առաջ տանում: Ընդ որում, նման փակուղիներ սպասվում են նաեւ ռուսների տարածաշրջանային մնացած ծրագրերի հետ կապված: Ընդ որում, «Փաշինյանի բազմավեկտորայնության» պարագայում նման խնդիրների արմատական լուծումների հեռանկարներ պարզապես տեսանելի չեն: Չնայած, նման իրավիճակում լուծումների տարբերակ կարող է դառնալ Անկարայի հետ Մոսկվայի կոմպրոմիսը: Իսկ ահա թե ում հաշվին է ամեն անգամ նման կոմպրոմիս ձեռք բերվելու, երեւի ասելու կարիք էլ չկա:

ԱԼԻԵՎԸ ՇՏԱՊՈՒՄ Է

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի երեկվա հայտարարությունը եկավ հուշելու, որ հայաստանյան ընտրությունների թանաքը դեռ չչորացած, մեզ համար խնդիրներն արդեն իսկ սկսվում են: Բայրամովի խոսքով. «Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կողմնակից է, այդ ուղղությամբ Բաքուն առաջարկ է արել Երեւանին: Այս հարցում մեր դիրքորոշումը հայտնի է, այն մնում է անփոփոխ: Այն բազմիցս արտահայտվել է մեր պետության ղեկավարի կողմից: Ադրբեջանը, հիմնվելով միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, տարածքային ամբողջականության, ինքնիշխանության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության նկատմամբ հարգանքի վրա, հարաբերությունների կարգավորման կողմնակից է, եւ այս ուղղությամբ առաջարկ է արվել...»:

Առաջին փաստը, որը բխում է այդ հայտարարությունից, այն է, որ Ադրբեջանից թեեւ ներկայացվել է կոնկրետ նախագիծ ¥թեեւ ավելի տեղին կլիներ ասել՝ վերջնագիր¤, սակայն հայաստանյան արդեն վերարտադրված իշխանավորներն այդ մասին բառ անգամ չեն ասել հանրությանը: Ընդ որում, միայն այդ փաստը գալիս է հուշելու, որ Բաքվի այդ «հաշտության» առաջարկը  մեր երկրի համար այն աստիճանի առնվազն խնդրահարույց է, որ նիկոլյան չինովնիկությունը գերադասել է այդ մասին գոնե ընտրական փուլում չխոսել: Ընդ որում, ելնելով փաստից, որ անորոշ մեկնաբանություններով հրաժարական ներկայացրեց ՀՀ ԱԳՆ-ի ողջ ղեկավար կազմը, կարելի է ենթադրել, որ պատճառը հենց նույն առաջարկն էր:

Հաջորդը: Նկատենք, որ վերջին ժամանակներս իրենց բավականին հանգիստ են պահում նաեւ Հայաստան ներխուժած ազերիները: Տպավորությունն այն է, որ դա Նիկոլին տրված քարտ-բլանշ էր՝ ընտրություններն ավարտին հասցնելու համար: Եվ այն, որ հենց քվեարկության հաջորդ օրը Բայրամովը հիշեցրեց Բաքվի առաջարկի մասին, նշանակում է, որ Ալիեւը համարում է, որ այդ չեզոքության ժամկետը սպառված է, ու անհամբեր պատասխանի է սպասում: «Տարօրինակ զուգադիպությամբ», քվեարկության հենց հաջորդ օրը Նիկոլը նաեւ Մոսկվայից հստակ մեսիջ ստացավ, որ անհամբեր սպասում են նրա քայլին: Այսպես, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, խոսելով հայաստանյան ընտրություններից, միտքն ավարտեց այսպես. «Իհարկե, մենք կցանկանայինք, որպեսզի հայ ժողովրդի այս ընտրությունն օգներ հաղթահարել այն դժվարությունները, որոնք այժմ ապրում է երկիրը, եւ դուրս գալ կայուն զարգացման ուղու վրա, այդ թվում`  Ռուսաստանի նախագահի անմիջական մասնակցությամբ ձեռքբերված եւ ստորագրված եռակողմ համաձայնագրերի իրականացման միջոցով»: Իսկ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրից մնացել է միայն ճանապարհների հարցը ¥ռազմագերիների խնդիրը վաղուց այս տեսանկյունից չի դիտարկվում¤, որը հունվարի 11-ի երկրորդ համաձայնագրի հիմքն է, հայտնի փաստ է: Ամբողջ հարցն այն է, թե Պեսկովը եւ Բայրամովը նույն բանի մասի՞ն են խոսում: Թե ինչ ակնկալիքներ ունի Մոսկվան, Պեսկովը միանգամայն պարզ ներկայացրեց՝ եռակողմ համաձայնագրերի, որոնք կարելի է եւս մեկ անգամ կարդալ եւ հիշել, թե ինչի մասին է խոսքը: Իսկ ահա Բայրամովը բոլորովին այլ բանից է խոսում: Այսպես ասենք՝ մի գործընթացից, որը «Բաքուն առաջարկել է Երեւանին», ինչը ենթադրում է ոչ թե եռակողմ, այլ երկկողմ ինչ-որ սցենար: Ընդ որում, երկկողմ ասելով, չմոռանանք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը «երկուսը՝ մեկում են»: Ընդ որում` չմոռանանք, որ տարածաշրջանի հետ կապված եւս մեկ խոշոր նախագիծ կա՝ «Վեցի պլատֆորմը»: Սակայն Բայրամովի ասածն այս մասին էլ չի կարող լինել. «Վեցի պլատֆորմը» առաջարկել է Իրանը, այն վերաբերում է հարավկովկասյան երեք արտաքին ուժերին՝ ՌԴ-ին, Իրանին եւ Թուրքիային ու երեք ներքին պետություններին: Այսինքն, սա եւս «Բաքուն առաջարկել է Երեւանին» տրամաբանության մեջ չի տեղավորվում: Այսպիսով, ի՞նչ է առաջարկել Բաքուն Երեւանին: Իհարկե, կարելի է ենթադրել, որ դրանում կան դրվագներ ինչպես սահմանազատումից, այնպես էլ՝ կոմունիկացիաներից: Սակայն կան նաեւ որոշ կցկտուր խոսակցություններ, որ Բաքուն, սեփական հարցերից զատ, փորձում է մեկ հարվածով լուծել նաեւ հայ-թուրքական հարցերը, այդ թվում, որ Հայաստանը պաշտոնապես հրաժարվի Թուրքիայի հանդեպ ամեն մի պահանջից՝ տնտեսական եւ մինչեւ իսկ անվտանգային տարաբնույթ խոստումների դիմաց: Իհարկե՝ չքնաղ փաթեթավորմամբ, թե կհաշտվենք, ամեն ինչ հրաշալի կդառնա: Մինչեւ իսկ, թե էլ բանակն անգամ ձեզ պետք չէ, ոչ էլ ռուսների ռազմական աջակցությունը, մեկ է, հենց հաշտվեցինք, ձեզ ո՞վ է բան ասելու: Մի խոսքով, բոլոր նախանշաններն այն մասին են, որ մոտավորապես նման առաջարկ է «տակից» «Բաքուն արել Երեւանին», եւ հիմա անհամբեր պատասխանի են սպասում: Ու մյուս կողմից, կարծես թե Մոսկվան եւս քաջ գիտակցում է նման հեռանկարների հնարավորությունը՝ իր հերթին Նիկոլին հիշեցնելով, թե նա ընդամենը «Ռուսաստանի նախագահի անմիջական մասնակցությամբ» ճանապարհների վերագործարկման համաձայնագիր է ստորագրել, այսինքն՝ այդ ուղղությամբ է խոստումներ տվել: Իսկ թե այս երկու հիշեցումներից որն ավելի շուտ «կհիշի» Նիկոլը... Չնայած, այս հարցում եւս կասկածներ գրեթե չկան:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

«Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ գրասենյակում«Մի թերագնահատեք ռուսներին, նրանք ստեղծում են գերազանց ռազմական տեխնիկա, որը գերազանցում է մերը». արեւմտյան լրատվամիջոցներ«Հրապարակ». Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում ենWindows-ի օգտատերերին զգուշացրել են վտանգավոր վիրուսի մասինԵղանակը հայաստանում«Հրապարակ». Ինպես կկայանա մանդատների հանձնումըՀիմա էլ «Բաքվի դեկլարացիա»Քարտուղարուհու փորձով փոխնախարար«Հրապարակ». Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը երեկ ԱԺ-ում են եղելԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում⚡«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք⚡ՍՄՆ֊ում անբուժելի վիրուս է բռնկվելՄաճկալաշենի գերեվարված բնակիչը ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. ԱՀ ՄԻՊԹուրքիայի պաշտպանության նախարարին փոխադրող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարելՕշականցի Գևորիկը 50 մլն ՀՀ դրամի չափով գրավի դիմաց ազատ է արձակվել. «Փաստինֆո»«Այս ռեժիմի կողմից ցանկացած «հանձնաժողովի» ստեղծումը ֆարս է լինելու»․ Էդուարդ Շարմազանով 1֊ին կարգի հաշմանդամը անվտանգության խնդիր ունիԻնչ պաշտոն են զբաղեցնելու Տիգրան Ավինյանն ու Արարատ Միրզոյանը. մեկնաբանում է Ալեն ՍիմոնյանըՍերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Արշակ Կարապետյանի հետ«Հայաստան» դաշինքի պատգամավորները ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատներըՄանե Թանդիլյանը ևս ներկա է եղել «Շիշ բռնողի» հարսանիքին Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել. Ալեն ՍիմոնյանԱՄՆ դեսպանն այցելել է Գեղարքունիքի մարզՌուսներն ինքնաթիռ են ստեղծում միջուկային պատերազմի դեպքում զորքերը կառավարելու համարԻ՞նչ կապ ունի Հրաչյա Հակոբյանի ասածը` թատրոնի վատ կամ լավ լինելու հետ. Անահիտ Կիրակոսյան Արմենչիկի կնոջ 35-ամյակի խնջույքը ԱՄՆ-ում և երգչի անակնկալըՊարեկը հանցագործին վնասազերծելու համար կարող է կիրառել ձեռնաշղթա, մահակ, ընդհուպ մինչեւ ատրճանակՈւնենք ամեն ինչ և կարող ենք ցանկացած թշնամու, ստորջրյա, վերգետնյա, օդային, անհրաժեշտության դեպքում անխուսափելի հարված հասցնելՄեր երկիրը այլևս չի կարող դիմակայել նոր փակմանը. Վրաստանի վարչապետՎրաստանում հանգիստ վայելող զբոսաշրջիկները պետք է երեք օրը մեկ թեստ հանձնենԱմերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներովՀակառակորդը պարբերաբար դիրքային առաջխաղացում է փորձում ապահովվել նաեւ Կապանի հատվածումԿարիք չկա նոր բան հնարել.Բաքուն Հայաստանից դեռ պատասխան չի ստացել. ԲայրամովՊայքարի դուրս չգալու դեպքում, իրենց բնօրրանում նորից ցեղասպանվելու են օսմանցի քոչվորների կողմից. Գևորգ ԳևորգյանՆոր սահմանափակումնե՞ր. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում կարո՞ղ են պարտադիր դառնալԳյումրիում բնակարաններից մեկում հայտնաբերել են 37-ամյա մոր և 9-ամյա որդու դիերըՏԵՍԱՆՅՈՒԹ. Ականապատման քարտեզներ, թե՞ ալիևյան խաբկանք. Բացառիկ զրույց գերիների խնդրով զբաղվող գնդապետ Բորիս Ավագյանի հետՆիկոլ Փաշինյանը գնում է ՔՊ գրասենյակ․ կհանդիպի թիմակիցներինԵրկու վախը` մի մահ, կամ Փաշինյանի վախվորած կենցաղը Աշխարհասփյուռ հայության համար Արցախն ու արցախյան հարցը ունեն բացառիկ կարևորություն.ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Մեր խնդրանքն է, որպեսզի այստեղ` Մուրացանում երեխայիս բուժումն իրականացվի, որից հետո շարունակի ծառայությունը. Զինվորի մայրը դիմում է խնդրանքով27.000 դոլար Իվետա Մուկուչյանին, 40.000 դոլար Թաթուլին ու Թաթային, 7000 դոլար հարսանեկան տորթին. մանրամասներ՝ «Շիշ բռնողի» հարսանիքիցԲաքվում շարունակվում է 2 հայ ռազմագերու նկատմամբ շինծու գործով դատական նիստըՏեսանյութ.Ադրբեջանցիները Սյունիքի սահմանին լցակայան են կառուցումԱզգից «հիասթափվածների» մասինԼԳԲՏ քարո՞զ, խաղատան գովա՞զդ, թե՞ հնդկական «Հոլիի» պրոպագանդա. ի՞նչ նոր պաստառներ են փակցվել Երևանում. քաղաքապետարանը չպարզաբանեցՏոկիոյին է մոտենում ուժեղ թայֆուն, ինչը կազդի Օլիմպիական խաղերի վրաԱլիևը խոստովանում ու ընդունում է, որ Արցախի ճակատագիրն ու ապագան կախված է հենց Արցախի բնակչությունից. Արտակ ԲեգլարյանՄառախուղի պատճառով կորած հայ զինծառայողի և վարորդի որոնողական աշխատանքները շարունակվում են. ՊՆԱդրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ