Շրջանառվել է election.am (elections-ի փոխարեն) կայքէջ, որը կտրուկ տարբերվող պատկեր է ներկայացրել. Դավիթ Խաժակյան Քրեական հոդվածներ կպցնելը ազնվագույն անձին, նվիրյալ բժշկին` առնվազն անբարոյականություն է. ՀՀ վաստակավոր արտիստը պրոֆեսոր Չարչյանի մասին Հայաստանը տվել է միայն Աղդամի քարտեզը, մյուս քարտեզները հրաժարվում է տալ. Ալիև ՀԱՊԿ նախագահը կհանդիպի՞ Փաշինյանի հետ Հարությունյանի հրաժարականի դեպքում հարցականի տակ է դրվելու Արցախի սուբյեկտայնությունը, սա է՞ Ձեր ուզածը հարգելի արցախցիներ Ընդդիմության ձայների քանակը երեկ ավելացել է 700-ով, իշխանությանը` ավելի քան 2000-ով. Վահե Գրիգորյան «Բացահայտ երեւում էր, թե պատռած քվեաթերթիկը ոնց էին հաշվում` որպես օրինական քվե». ԱՆՆԱ ՀՈՎՆԵՐ Ովքեր կստանան մանդատներ «Պատիվ ունեմ» դաշինքից Սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն. օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանի ՅՈ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆ


Իմ ձայնը տալու եմ միայն այն ուժին, ով Հայաստանի ապագան տեսնում է ՄԻԱՅՆ Ռուսաստանի հետ Միություն կազմելու հիմքերի վրա

Հրապարակախոսություն

Ապրիլի 24-ին Hayeli.am կայքին տրված իմ հպանցիկ՝ ոտքի վրա տրված, ճեպազրույցի հրապարակման տակ օգտագործված էր այնպիսի բառամթերք, որ նույնիսկ ծառը տերևեւաթափ կլիներ: Սակայն, բոլոր այն ուժերին, որոնք ֆինանսավորում են այդպիսի՝ գառշահոտությամբ լի կոմմենտներն, ասեմ. «Զուր մի վատնեք ձեր փողերը: Տերեւաթափ ինձ կանի միայն Աստված՝ Իր իսկ ընտրած պահին:» Իսկ ինչ վերաբերում է ինձ, ասեմ, որ 65 տարեկան եմ: Հատուկ եմ նշում տարիքս, որ ոչ մեկի մոտ չձեւավորվի կարծիքկ, որ ես դուրս եմ եկել պայքարի, քանի որ ինչ-ինչ հավակնություններ ունեմ՝ դառնալ պատգամավոր, ավագանու անդամ, կամ որեւէ պաշտոն ստանալ: Ո՛չ: Ես դուրս եմ եկել պայքարի, քանի որ իմ Հայրենիքը վտանգված է և նա կարիքն ունի ի՛մ, քո՛, մյո՛ւսի: Խաղաղ օրերին ապրելով սեփական Հայրենիքում, շատերը նույնիսկ չեն կարեւորում այն վեհ գաղափարը, որ իրենք ապրում են ՍԵՓԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ: Ավելին, նույնիսկ ընդունում են որպես սովորական երեւույթ, որ ունեն Հայրենիք, որ հենց այդ Հայրենիքն է իրենց պահում և թույլ տալիս ապրել իրենց սովորական, առօրյա կենցաղով:   

               Այսօր իրավիճակը փոխվել է: Եվ այն փոխվել է ոչ միայն Հայաստանում, այլ ամենո՛ւր՝ ողջ աշխարհում՝ Ամերիկայից մինչեւ Ավստրալիա: Ուստի այսօր, ողջ աշխարհում բոլորը՝ նույնիսկ կայացած և գերհզոր պետությունները մտահոգ են իրենց ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ պահպանման խնդրով: Սա է պատճառը, որ այսօր աշխարհով մեկ հյուսվում են սարդոստյաններ՝ կլինեն դրանք սովորական դաշինքներ, թե թունավոր դավեր այս, կամ այն պետությունների դեմ, սակայն բոլորն իրենց ՇԱՀՆ ԵՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ: Իսկ որտեղ է, ավելի ճիշտ ո՞ւմ հետ է հայի շահը:

               Արխիվների հետ ծանոթանալուց հետո, կարող ես փաստել, որ միայն ռուս ժողովրդի հետ հայ ազգը ունի ապագա: Ռուս ժողովուրդ ասածը, անշուշտ, հավաքական կերպար է, Ռուսաստանը մի՛շտ է եղել ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ՝ թե՛ ցարի օրոք, թե՛ սովետական կարգերի օրոք, թե այսօր: Եվ որպես ՑԱՆԿԱՑԱԾ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ նա ունի իր տարածքային շահերը: Այդ շահերի բախման կիզակետում գտնվելով հայը պետք աշխարհին մատչելի ու պարզ ցուցադրի իր տեղը՝ ո՞ւմ հետ է նա: Երկու աթոռի վրա նստել չի ստացվելու: Գերտերությունների հարաբերությունների միջև հայտնված հայը այսօր պետք է իր ընտրությունն անի: Դարերի խորքից եկած՝ հազար ու մի թելերով խճճված, խառնիխուռն այդ կծիկի թելը մենք պարտավոր ենք բռնել, որպեսզի կարողանանք դուրս գալ այս խավարից: Խավար տգիտության, որը՝ որպես կանոն, իր հետ բերում է արհավիրքներ: Տգետների մի ամբողջ բանակ զավթեց իշխանությունը և կայացած՝ տարածաշրջանում ամենապատրաստված բանակով, ԿԱՐՈՂԱՑԱՎ տանուլ տալ պատերազմը, գրչի հպումով հանձնել՝ ի՛ր համար տարածքներ, մե՛զ համար Հայրենի՛ք, և ամենաանդառնալին՝ ԿԱՐՈՂԱՑԱՎ ՀԱԶԱՐԱՎՈՐ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ԿՅԱՆՔԵՐ ԴՆԵԼ ՄԵՐ ԴԱՐԱՎՈՐ ԹՇՆԱՄՈՒ ԶՈՀԱՍԵՂԱՆԻՆ:

               Այսօր, ամենաստոր ձեւով, այդ նույն անձը մեզ բոլորիս ներքաշեց իր հեթական կեղտոտ խաղի մեջ և բոլորիս ՊԱՐՏԱԴՐԵՑ դառնալ մասնակից ընտրությունների: Ի դեպ, եկած օրվանից այդ անձը ամենաանհոգ ձեւով ընդունում է որոշումներ, որոնց հետեւանքով պետական բյուջեից աննպատակ պետք է ծախսվեն ահռելի գումարներ՝ լինի դա անցյալ տարվա ՌԵՖԵՐԵՆԴՈՒՄ-ը, թե հիմա՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ-ի կազմակերպումը: Չեմ ուզում օգտագործել կոպիտ արտահայտություններ, ասեմ միայն, որ ՊԵՏԱԿԱՆ մտածելակերպ ունեցող մարդը երկիրը բարձրացնելու նպատակով տնտեսում է ամեն մի կոպեկն, այլ ոչ թե աննպատակ միլիոններ ծախսում, այն էլ՝ դոլարային:

               Հայ ազգը այսօր ունի երկու ուղի՝ դեպի արեվմուտք՝ այսպես կոչված անգլոսաքսերի գիրկը, ովքեր թուրքին՝ իրենց կծան շանը, իրե՛նց իսկ հեռահար ծրագրերը իրականացնելու նպատակով, ՄԻՇՏ էլ՝ պետք եղած պահին, քսի են տվել հայի վրա, և երկրորդ ուղին՝ դեպի Ռուսաստան: Ընտրությունը քոնն է, հայ ազգ:

               Միայն մի բան քեզ հիշեցնեմ, որ երբ թուրքի յաթաղանը հղի հայուհու փորն էր բացում «անգլյական նավատորմը չէր կարող բարձրանալ հայոց լեռները», իսկ երբ թուրք զինվորը չէր կարողանում դիպուկ կրակել, հրետանու հարվածները կարգավորողները գերմանացի՛ ռազմական խորհրդատուներն էին: Եւ, ի դեպ, նույն այդ գերմանացիներն ափալ-թափալ, չորս օրում, կոծկեցին Թեհլերյանի դատը, որպեսզի դատավարության ընթացքում չբացահայտվի իրե՛նց իսկ՝ Գերմանիայի, ամոթալի ու զզվելի դերը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ի օգնություն թուրքին՝ հային սպանո՛ղ թուրքին, հային մորթո՛ղ թուրքին, հային հրկիզո՛ղ և հային խաչո՛ղ թուրքին: Թուրքին, ով պատերազմի անվան տակ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ էր գործում: Մի բան էլ ասեմ, այդ նույն անգլոսաքսերը՝ բոլշեւիկների ձեռամբ, ում հենց իրե՛նք էին ուղղել Ռուսաստան և հենց իրե՛նք էին ֆինանսավորում, սկզբից սպանեցին ցարին, նրա կնոջը և հինգ երեխաներին, իսկ հետո «իրար մեջ էին անում» Ռուսաստանի Կայսրության գուբերնիաները:

Ավաղ, այսօր ոչինչ չի փոխվել...

Արա՛ քո ընտրությունը...

Պարզապես մի բան էլ քեզ ասեմ: Երբ ռուս գեներալ Յուդենիչն արդեն ազատագրել էր Արեւմտյան Հայաստանի մեծ մասը, Ռուսաստանի Ժամանակավոր Կառավարության ղեկավար՝ դարձյա՛լ անգլոսաքսերի դրածո Կերենսկին, նրան հե՛տ կանչեց պաշտոնից, որովհետեւ Յուդենիչը չեր ենթարկվում այդ դրածո Կերենսկուն և չէր կատարում, այսպես կոչված, «կենտրոնից» եկած հրամաններն ու ետ չէր քաշվում: Իմ ազգ, քեզ այդ ոչինչ չի՞ հիշեցնում... Ե՛տ քաշվեք, դիրքերը թողե՛ք ու ե՛տ քաշվեք... 100 տարի է անցել, բայց անփոփոխ է անգլոսաքսերի ձեռագիրը...  Անփոփոխ ու դաժան... Եվ դու դեռ մտորումների մեջ ե՞ս և շարունակում ես հավատալ  կեղծ քարոզին, որ ամեն ինչում ռո՞ւսն է մեղավոր:

Անձամբ ես խիստ վիրավորված եմ, որ իմ երկրում ՀԱՎԱՍԱՐԸ ՀԱՎԱՍԱՐԻ հիմունքով ընտրությունների պետք է գնան թուրքից մեր Սրբազան հողերը ազատագրածներն ու թուրքին հող նվիրածները: Բայց, ի՞նչ անեմ, մի սովորական թոշակառու եմ, ում ՊԱՐՏԱԴՐԱԲԱՐ տանում են ընտրությունների... Բայց քանի որ ուրիշ ելք չունեմ, ապա ստեղծված իրավիճակում իմ ձայնը տալու եմ միայն այն ուժերին, ովքեր անկախ Հայաստանի ապագան տեսնում են ՄԻԱՅՆ Ռուսաստանի՛ հետ Միություն կազմելու հիմքերի վրա:

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միության» շարժման կանանց խորհրդի նախագահ՝ Ալլա Հակոբյան: 

 
ՔԱՂԱՔԱԿԱՆ «ԱՐԾՐՈՒՆԻԶՄԸ» ԲԱՑԱՌԵԼՈՒ ՕՐԵՆՔԸՇրջանառվել է election.am (elections-ի փոխարեն) կայքէջ, որը կտրուկ տարբերվող պատկեր է ներկայացրել. Դավիթ ԽաժակյանՕձունի համայնքապետին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական հոդվածներ կպցնելը ազնվագույն անձին, նվիրյալ բժշկին` առնվազն անբարոյականություն է. ՀՀ վաստակավոր արտիստը պրոֆեսոր Չարչյանի մասինՀայաստանը տվել է միայն Աղդամի քարտեզը, մյուս քարտեզները հրաժարվում է տալ. ԱլիևՀԱՊԿ նախագահը կհանդիպի՞ Փաշինյանի հետՀարությունյանի հրաժարականի դեպքում հարցականի տակ է դրվելու Արցախի սուբյեկտայնությունը, սա է՞ Ձեր ուզածը հարգելի արցախցիներԸնդդիմության ձայների քանակը երեկ ավելացել է 700-ով, իշխանությանը` ավելի քան 2000-ով. Վահե Գրիգորյան«Բացահայտ երեւում էր, թե պատռած քվեաթերթիկը ոնց էին հաշվում` որպես օրինական քվե». ԱՆՆԱ ՀՈՎՆԵՐՈվքեր կստանան մանդատներ «Պատիվ ունեմ» դաշինքիցՍպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն. օդի ջերմաստիճանը կհասնի 40 աստիճանիՅՈ ԵՐԹԱՍ, ՀԱՅԱՍՏԱՆԿԸՀ-ն դադարեցրեց օնլայն արդյունքերի վերահաշվարկը․ ի՞նչն է պատճառըԼավրովն ու Բայրամովը քննարկել են եռակողմ հայտարարությունների կատարման հարցըՍուրեն Պապիկյանի մեքենայի հարվածից տուժած երեխան գիտակցության է եկելԱրթուր Բաղդասարյանը պատրաստվում է մեծ քաղաքականություն մտնել Այո, եթե ունենանք իշխանություն, ի զորու ենք 2-3 օրում վերադարձնել գերիներին. ՎանեցյանԱբովյանի քաղաքապետը հայտնվել է Նիկոլի խոշորացույցի տակ Լոռու մարզպետը ինձ ծեծի է ենթարկել, քանի որ «ՔՊ»-ին չեմ օգնել ձայներ հավաքելու հարցում. Օձունի համայնքապետԶինվորները քվեախցից արդեն պատրաստի քվեաթերթիկը ծրարով վերցնում, դուրս են գալիսԿապանի 35/17 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն մուտքագրվել է՝ 0. ՀայրապետյանՇոյգուն հայտարարել է, որ Եվրոպայում իրավիճակը պայթյունավտանգ է«Թուրքերեն եմ սովորում, որ հետագայում կարողանամ շփվել Երեւանում ադրբեջանցիների, թուրքերի հետ». ԱՐՏԱՇԵՍ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՎաղարշակ Հարությունյանը նոր պաշտոն կստանա«Քվեարկությունը ցույց տվեց, որ ռուսամետ եւ արեւմտամետ արտաքին քաղաքականության կողմանկիցները գրեթե հավասար են» Հ.Բաբուխանյան«Սասնա ծռերը» մերժել են Փաշինյանի հետ հանդիպման առաջարկըՉգիտենք՝ ինչ արդյունք կունենայինք, եթե երեք նախագահները միավորվեին. Արթուր Վանեցյան (Տեսանյութ)Տիգրան Ուրիխանյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետԽորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներիցԱրթուր Վանեցյանը կվերցնի մանդատը «Կյանքի խոսք» աղանդի առաջնորդ Արթուր Սիմոնյանի ընկերը ՝ Բաքվի «Կյանքի խոսք» աղանդի հովիվ Ռասիմ Խալիլովը, մեկնել է Քելբաջար և Դադիվանք հայկական վանք արձակուրդը անցկացնելու, զվարճանալու Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ․ Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ-ումLIVE. Արթուր Վանեցյանի ասուլիսըՔոչարյանին սատարելու համար Լոռու մարզպետարանում ծեծել են Օձունի համայնքապետին` պահանջելով հրաժարական տալ. ՄԻՊ-ը գրություն կուղարկի դատախազությունՊատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի. Վարդան ՕսկանյանԹուրքիայի ընդդիմության առաջնորդը քաղաքապետերին զգուշացրել է հնարավոր զինված հարձակումների մասին Բացառիկ կադրեր, որոնք բացահայտում են պրոֆեսորի զրուցի իրական բովանդակությունըԻնչքան պետք ա մարդը ՈՉԻՆՉ լինի, որ ԱԺ ընտրություններին մի ավտոբուս մարդու քվե ստացած լինի, բայց երջանկությունից ղզղնած հայացքով մասնակցի կապիտուլյանտի հրավիրած հանդիպմանն ու գետինը չմտնի.Նարեկ ՍամսոնյանՊորտուգալիա - Ֆրանսիա. Բուքմեյքերների կարծիքըՈ՞ւմ խորհուրդ չի տրվում ազնվամորի ուտելՀայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 100 նոր դեպք, մահացել է 1 մարդՈւլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից բարձր է․ խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներիցԻրականում այս խոշոր շահերի բախման կիզակետում Հայաստանը դեռ չի պարտվել, չնայած գտնվում է վտանգավոր սահմանագծին.Վարդան ՈսկանյանԻնձ հաջողվել մի տեսանյութ գտնել, որտեղ հստակ արձանագրված է ԼՀԿ-ի պայքարը Նիկոլի դեմ...Կարեն ՎրթանեսյանՓաշինյանի վերընտրվելը ցույց է տալիս, որ հայերի համար Արցախի կորուստը ոչ մի բան էր. Սատանովսկի.MediaportԱրտակ Բեգլարյանը պարզաբանել է, թե ինչ է տեղի ունեցել հանրահավաքի ժամանակԱրցախցիների ճնշող մեծամասնությունը իրենց առջև ծառացած հարցերի լուծումը տեսնում էին Հայաստանում իշխանության փոփոխությամբ.Տիգրան ԱբրահամյանԱջափնյակի թաղապետն ազատվել է պաշտոնից. ինչն է պատճառը. «Ժողովուրդ»Թանկարժեք մետաղների գները նվազել են՝ բացառությամբ պլատինի․ NYMEXԱլեն Սիմոնյանը՝ ԱԺ նախագահ, Իշխան Սաղաթելյանը՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
1 $ = 0 Դրամ 1 = 0 Դրամ 1 = 0 Դրամ